Ripsima Zaqaryan Beauty Salon

Ripsima Zaqaryan Beauty Salon

Share

🤍

Յուրաքանչյուր ոք, հատկապես կանայք ժամանակ առ ժամանակ ցանկանում են փոխել իրենց տեսքն ու ոճը: «Ripsima Zaqaryan» գեղեցկության սրահը Ձեզ կարող է օգնել այդ հարցում:

Каждый день мы открываем двери нашего салона красоты для того, чтобы подарить нашим клиентам удовольствие быть красивыми

Каждый человек, а особенно женщина, хочет время от времени изменить свою внешность.

04/05/2025

Շնորհակալ ենք, որ ձեր կարևորագույն առիթները վստահում եք մեզ։
Յուրաքանչյուր հարսանեկան օր, կնունքի պահ, ֆոտոշարք կամ պարզապես հատուկ երեկո մեզ համար դառնում է առիթ՝ ընդգծելու ձեր բնական գեղեցկությունը։
Մենք սիրով ենք աշխատում ձեր ժպիտի, ինքնավստահ հայացքի և անմոռանալի կերպարի համար

01/05/2025

Կերատինային հարթեցում — նոր դարաշրջան մազերի խնամքի մեջ

Ժամանակակից կինը գնահատում է ոչ միայն գեղեցկությունը, այլև գործնականությունը։ Կերատինային հարթեցումն այսօր դարձել է իսկական նորարարություն մազերի խնամքի ոլորտում։ Այն ոչ միայն հարթեցնում է գանգուր կամ վնասված մազերը, այլև վերականգնում է դրանց կառուցվածքը՝ հաղորդելով փայլ, էլաստիկություն և առողջ տեսք։

Այս գործընթացը թույլ է տալիս օրական խնայել արժեքավոր ժամանակ՝ մազերի հարդարումը դարձնելով արագ, պարզ ու տևական։ Արդյունքը զգալի է՝ մի քանի ժամով հարդարելու փոխարեն կարող եք արթնանալ արդեն կոկիկ, հարթ և գեղեցիկ մազերով։

Ընտրեք կերատինային հարթեցում և համոզվեք՝ երբ մազերդ հարթ են ու առողջ, ամեն ինչ դառնում է մի փոքր ավելի հեշտ։

29/04/2025

Ցնցող արդյունքներ դիոդային մազահեռացումից՝
1. Մազերի նկատելի նոսրացում՝ արդեն 3-4 սեանսից հետո մազերի խտությունն ու արագ աճը նվազում են։
2. Մաշկի հարթ և մաքուր տեսք՝ մազերի հեռացումից հետո մաշկը դառնում է զգալիորեն հարթ՝ առանց բծերի:
3. Երկարաժամկետ արդյունք՝ մազերի աճը դանդաղում է ամիսներով, իսկ որոշ մարդկանց մոտ՝ մազերը գրեթե չեն աճում նույնիսկ տարիներ շարունակ։
4. Անցավ կամ նվազագույն ցավով ընթացք՝ համեմատած այլ մեթոդների հետ, ցավը դիոդային լազերով շատ մեղմ է (հատկապես սառեցնող համակարգ ունեցող սարքերում)։
5. Անցկացման հարմարություն՝ սեանսները արագ են, հարմար և հնարավոր է կիրառել գրեթե մարմնի ցանկացած հատվածում։

25/04/2025

«Մենք անչափ ուրախ ենք և շնորհակալ, որ մեզ եք վստահում ձեր կյանքի կարևորագույն պահերը։ Այս հիասքանչ հղի գեղեցկուհու դիմահարդարումն ու վարսահարդարումն իրականացնելու վստահությունը մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր։»
#հղիֆոտոշարք #դիմահարդարում #վարսահարդարում #հղիությանփայլ #գեղեցկություն #մասնագիտականմոտեցում #թիմովաշխատանք #վստահություն #հիշարժանօր #հայդիզայներ

07/04/2025

Շնորհավոր ապրիլի 7։
Այսօր Մայրության, Գեղեցկության, Սիրո և Գնահատանքի օրն է։

Ու հենց այս հիասքանչ առիթով ուզում եմ կիսվել մի նախագծով, որի միջոցով փորձել ենք ևս մեկ անգամ ապացուցել՝ յուրաքանչյուր կին չքնաղ է։ Հաճախ պարզապես անհրաժեշտ են մի քանի փոքրիկ շտրիխներ, որպեսզի այդ ներքին գեղեցկությունը պայծառանա ու ամբողջովին բացահայտվի։

Անժելային գրեթե բոլորը ճանաչում են մեր համայնքում։ Նա բարի է, աշխատասեր, հոգատար և իրապես եզակի։
Ես միշտ նկատել եմ նրա ներքին՝ խորքային գեղեցկությունը, զգացել եմ նրա մարդկային ջերմությունն ու գնահատել հոգատարությունը։

Աստված թող օրհնի բոլորիս։ Թող յուրաքանչյուր կին լինի երջանիկ, սիրված, գնահատված ու գեղեցիկ:

Photos from Ripsima Zaqaryan Beauty Salon's post 25/03/2025

✨ Երիտասարդություն, գեղեցկություն, քնքշություն… Սա այն շրջանն է, երբ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ աչքերում՝ անվերջ երազանքներ: 💫 Վայելիր յուրաքանչյուր պահդ գեղեցկուհիս,ժպտա անկեղծ, սիրիր անկաշկանդ ու երբեք մի մոռացիր՝ քո իսկական շողքը քո ներսում է! 💖

19/03/2025

Չլսված առաջարկ՝ Դիոդային մազահեռացում ամբողջ մարմնի համար ընդամենը 14,000 դրամ! ✨

🚀 Արի ընկերուհուդ հետ մարտի 8 ից ապրիլի 7-ը և օգտվեք բացառիկ հնարավորությունից՝ ամբողջ մարմնի մազահեռացում 14,000 դրամով 20,000-ի փոխարեն։

✔ Անցավ,արդյունավետ և արագ
✔ Մաշկին անվտանգ՝ առանց գրգռման
✔ Երկարատև արդյունք՝ հարթ ու նուրբ մաշկ

📅 Շտապիր, առաջարկը սահմանափակված է!

📍 Ամրագրիր հանդիպումդ հիմա՝ քո և ընկերուհուդ համար։

#ԴիոդայինՄազահեռացում #ՀատուկԱռաջարկ #Գեղեցկություն

Photos from Ripsima Zaqaryan Beauty Salon's post 19/03/2025

Դիմահարդարում, որ խոսում է քո մասին… ✨

Դիմահարդարումը միայն գեղեցկության շեշտադրում չէ, այն արվեստ է, ինքնարտահայտման ձև, որով պատմում ես քո յուրահատկության մասին։ Մի շտրիխ՝ և աչքերդ ավելի խորն են, մեկ այլ գույն՝ և շուրթերդ դառնում են անտեսանելի մագնիս… 💄

Գեղեցկությունը մանրուքների մեջ է. ճիշտ ընտրված highlighter-ը կարող է դեմքին տալ փայլ, կատարյալ հոնքերը՝ ընդգծել հայացքդ, իսկ կատվի սլաքները՝ տալ հմայք ու ինքնավստահություն։

Դու ոչ միայն կրում ես դիմահարդարումը, այն դառնում է քո ստորագրությունը։ Շեշտիր քո յուրահատկությունը, փայլիր, հմայիր, բայց միշտ մնա դու… 💫

#ԴիմահարդարմանԱրվեստ #ՇեշտվածԳեղեցկություն #Փայլիր

Want your business to be the top-listed Beauty Salon in Nor Nork'?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

Minsk 18 , Ripsima Zaqaryan Beauty Salon
Nor Nork'

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00