Dr. Syuzanna Petrosyan
Սիրելի հետևորդներ, ես Պլաստիկ Վիրաբույժ Սյուզաննա Պետ?
05/01/2022
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի
Մեզ և ՁԵԶ մեծ Ավետիս 😇🕊
24/12/2021
Բոտուլինոթերապիա
Գործում է 40% զեղչ 🤩
Խոսենք հայտնի Բոտուլինոթերապիա բոտուլինոտոքսինի (բոտոքս) օգնությամբ տարբեր հիվանդությունների բուժման մեթոդի մասին, որն ակտիվ կիրառություն ունի բժշկական տարբեր ոլորտներում։ 🧑⚕️
Կարևոր է առանձնացնել բոտուլինոթերպիայի կիրառման երկու տարբերակ՝
✅էսթետիկ բժշկության մեջ և
✅գերքրտնարտադրության դեմ։
Էսթետիկ բժշկության մեջ
բոտուլինոտոքսինն օգտագործվում է էսթետիկական տարբեր թերությունների շտկման համար։👄
Բոտուլոտոքսինի աշխատանքի սկզբունքը կայանում է նրանում, որ դեմքի մկանները ժամանակավոր «անջատվում» են։ 😅
Այս նյութը թուլացնող ազդեցություն է ունենում մկանի վրա։
Արդյունքում դեմքի մկանները չեն կծկվում, ինչն իր հերթին բնական կերպով կանխում է դիմաշարժական մկանների առաջացումը։😌
Ցուցումներ՝👇
✅Միջհոնքային կնճիռներ
✅Կնճիռներ աչքերի շուրջ («սագի թաթիկներ»)
✅Ճակատի հորիզոնական կնճիռներ
✅Ակտիվ ծնոտ
✅Քթի ձևի շտկում
✅Լնդային ժպիտի շտկում
✅Կնճիռներ բերանի շուրջ
Հակացուցումներ՝👇
✅Ուռուցքաբանական հիվանդություններ
✅Հղիության և լակտացիայի շրջան
✅Վարակիչ հիվանդություններ
✅Դեմքի արտահայտված պտոզ (իջեցում)
✅Արյան հիվանդություններ
✅Երիկամների, թոքերի և լյարդի քրոնիկ հիվանդություններ
Պրոցեդուրայի տևողությունը՝ 15-30 րոպե⏰
Բոտուլոտոքսինի կիրառումը կանխում է դեմքի ծերացումը։👩🏻🦰
Միջամտությունից հետո առաջին երեք ամսում դիմախաղը բացակայում է։
Լիարժեք վերականգնումը սովորաբար տեղի է ունենում 4-6 ամիս անց։ 😌
Մեկնաբանություններում կամ անձնական նամակով կարող եք ուղղել ցանկացած հարց , և ես շատ արագ կպատասխանեմ ձեզ հուզող բոլոր հարցերին.... 💌
Սիրով կսպասեմ 💜
———————————————————
✍️Կատարվում է անվճար խորհրդատվություն։
👉Տեղում գործում է ապառիկ ձևակերպում։
Մանրամասների համար զանգահարել 👇
☎️+374 99 800 563
Այցելեք 👇
📍 Euromedica Medical Clinic / Բուզանդ 7/12
10/12/2021
Բարի օր իմ հետեևորդներ 💜
Այսօրվա մեր թեման՝ ականջների պլաստիկ վիրահատությունն է (Օտոպլաստիկա)👂👂
Ականջների անհամաչափությունը և լայնականջությունը բավական հաճախ են հանդիպում թե՛ երեխաների և թե՛
մեծահասակների շրջանում: 👨👩👧👦
Ներկայումս ականջների պլաստիկան թույլատրելի է ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին՝ սկսած 6
տարեկանից, քանի որ այս տարիքում արդեն ականջների լիակատար ձևավորումն ավարտված է լինում: 👧🧒
⛔️ Նախքան վիրահատությունը, սակայն, պետք է խորհրդակցել օտոռինոլարինգոլոգի և ապա վիրաբույժի հետ, ով կուսումնասիրի
դեպքի առանձնահատկությունները, կլուսանկարի և կխոսի հակացուցումների մասին:
Վիրահատություն՝👇
Օտոպլաստիկան բոլորովին անվտանգ և ոչ շատ ցավոտ վիրահատական միջամտություն է:😇
Ցուցված է՝
✅լոշտակության,
✅ականջախեցիների կամ բլթակների նորմայից դուրս մեծ չափերի,
✅բնածին և ձեռքբերովի այլ դեֆեկտների դեպքերում:
Այն հիմնականում իրականացվում է երկու նպատակով՝ 👇✅ռեկոնստրուկտիվ (երբ
անհրաժեշտ է լինում վերականգնել ականջը կամ դրա մի հատվածը)
✅էսթետիկ (ականջի տեսքի, ձևի, չափի և դիրքի
փոփոխության համար):
Թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում իրականացվում է միայն արտաքին ականջի փոփոխություն և երկուսն էլ
բացարձակապես կապ չունեն լսողության հետ: ⛔️
- Մեծահասակաների դեպքում, կախված դեպքի
առանձնահատկությունից, վիրահատությունը կարող է իրականացվել տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ,
- Երեխաների դեպքում ընտրվում է միայն ընդհանուր անզգայացմամբ:
Այն կարող է տևել 30 րոպեից մինչև 1-2 ժամ՝
կախված բարդության աստիճանից:⏰
Օտոպլաստիկայից հետո՝ կախված դեպքի բարդություններից,
պահանջվում է 1 օրվա հոսպիտալացում:🗓
Հետվիրահատական ընթացք՝👇
✅Վերականգնման պրոցեսը
բավականին արագ է ընթանում:
✅Շուրջ 7-10 օրերի ընթացքում հեռացվում են կարերը:
✅Վիրահատությունից անմիջապես հետո ականջները կապում են վիրակապով, որը 1 օր անց հարկավոր է փոխել, դնել նոր վիրակապ, որը պետք է կրել շուրջ 10-15 օր:
✅Օտոպլաստիկայի դեպքում պրոցեդուրայից հետո արդյունքն
անմիջապես երևում է:
✅Հետվիրահատական ընթացքը սկզբնական շրջանում ուղեկցվում է ցավերով, որոնք 4-5 օր անց մեղմանում են:
✅Ականջների շուրջ առաջացած կապտուկներն անցնում են մոտ 2 շաբաթ, իսկ
այտուցները՝ 2 ամիս հետո:
✍️Կատարվում է անվճար խորհրդատվություն։
👉Տեղում գործում է ապառիկ ձևակերպում։
☎️+374 99 800 563
📍Բուգանդ 7/12
14/11/2021
Շտապեք գրանցվել💙
Շրթունքների ծավալի մեծացումը իրականացվում է ոչ թե բոտոքսի (ինչպես մտածում են շատերը), այլ ներմաշկային ֆիլլերների միջոցով, որոնց հիմնական բաղադրիչը հիալուրոնաթթուն է: 💉👄
Նման նյութերի մեջ օգտագործվող հիալուրոնաթթուն հատուկ մշակում անցնելուց հետո ձեռք է բերում առաձգականության և օրգանիզմում երկար ժամանակ պահպանվելու հատկություն: 🙂
📌Այս պրեպարատները բավականաչափ տարբերվում են այն բժշկական նյութերից, որոնք օգտագործվում են մեզոթերապիայի և բիոռեվիտալիզացիայի համար:
Վերջիններս չունեն հնարավորություն դեմքի հյուսվածքներին ծավալ տալու!
📌Նման նյութերի հիմնական նպատակն է մաշկի արտաքին տեսքի բարելավումը և ձգության ավելացումը, ինչը տեղի է ունենում կոլագենի սինթեզի խթանման հաշվին:
Հիալուրոնաթթուն հանդես է գալիս որպես մեր օրգանիզմի բնական պոլիսաքարիդ և այդ իսկ պատճառով անվտանգ է: 😇
Հիալուրոնիկ գելը ներմուծվում է շրթունքների մեջ ներարկման միջոցով: 💉👄
📌Ներմաշկային ֆիլլերները աստիճանաբար են ներծծվում և չեն թողնում հետքեր:
📌Արդյունքի պահպանման համար անհրաժեշտ է անցկացնել հավելյալ պրոցեդուրաներ: Այդ ներարկումների ընդմիջումները պայմանավորված են ընտրված նյութի խտությունով:
📌Սրսկման էֆեկտը երևում է անմիջապես ներարկումից հետո, որի տևողությունն է 15 րոպե: Վերջնական արդյունքը դուք կտեսնենք 1 օր անց, ինչը պայմանավորված է գելի հատկությունից և ջրի պարունակությունից:
📌Պրեպարատ ըտրելիս բժիշկը պետք է հաշվի առնի տարբեր հանգամանքներ՝ այդ թվում նաև ֆիլլերի խտությունը:
📌 Եթե շուրթերը սրսկումից հետո ստացել են ավել ծավալ, քան ցանկանում է պացիենտը, այն հնարավոր է շտկել՝ ներարկելով հիալուրոնիզադայի ֆերմենտը:
Ֆիլլերների օգտագործումը անցանկալի է հետևյալ խնդիրներ ունեող անձանց համար՝👇
✅Ալերգիայի բարդ տեսակներ
✅Արյան ցածր մակարդելիություն
✅Շրթունքների շուրջ առկա բորբոքում
‼️Տվյալ պրեպարատները պետք է ներարկվեն միայն մասնագետի կողմից:
‼️Անհրաժեշտ է նախազգուշացնել բժշկին այն մասին, որ դուք օգտագործում եք ասպիրին, իբուպրոֆեն և այլ նմանատիպ դեղորայք, քանի որ դրանք կարող են հանգեցնել արյունահոսության կամ հեմատոմաների ձևավորման:
Կողմնակի երևույթներ 👇
Ամենատարածված և անցանկալի երևույթներից են՝
✅ցավը,
✅կարմրացումը,
✅շուրթերի պնդեցումը ներարկման կետում,
✅այտուցը,
✅քորը
✅հեմատոմաները:
‼️Դրանց մեծ մասը սովորաբար անհետանում է մոտավորապես 7 օրվա ընթացքում:
‼️Տվյալ երևույթները կանխարգելու նպատակով 24 ժամվա ընթացքում հարկավոր է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվացությունից, ոգելից խմիչք օգտագործելուց և այլն:
Եթե դեռ մտացում եք մեծացնել շուրթերը թե ոչ, ապա
✅գրեք ինձ անձնական նամակ
✅զանգահարեք 👉☎️+374 99 800 563
✅Այցելեք 👉 📍 Euromedica Medical Clinic
Ի դեպ 📣
✍️Կատարվում է անվճար խորհրդատվություն։
👉Տեղում գործում է ապառիկ ձևակերպում։
Նաև կարող եք մեկնաբանություններում կամ անձնական նամակով ուղղել ցանկացած հարց , և ես շատ արագ կպատասխանեմ ձեզ հուզող բոլոր հարցերին.... 💌
Սիրով կսպասեմ 💜
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |