Armnailsblog by Araks

Armnailsblog by Araks

Comments

Սատարենք գեղեցկության ոլորտի աշխատակիցներին: Կարանտինի ու արտակարգ դրության ավարտից հետո սպասվող տնտեսական ցնցումները չեն շրջանցելու նաև գեղեցկության ոլորտը, ուստի շատ կարևոր է նաև բոլորիս աջակցությունը՝ հաշվի առնելով, որ մատնահարդարումը, մազերի ներկումը կամ թարթիչների լիցքը չեն համարվում 1-ին անհրաժեշտության ծառայություններ ու բնականաբար, շատերը կսկսեն տնտեսել գումար հենց սրա վրա: Իմ կոլեգաներից շատերը օրավարձով վարձատրվող քաղաքացիներ են, ովքեր ունեն վարկեր, ոմանք ապրում են վարձով կամ ընտանիքի միակ եկամուտը հենց իրենցն է: Ի՞նչ կարելի է անել 1. Սրահների տնօրեններ, օգտվելով կարանտինի ժամանակ ունեցած ազատ ժամանակից, կատարեք հաշվարկներ՝ հաշվի առնելով այն փաստը, որ դուք ևս չպետք է կրեք ֆինանսական վնասներ, կազմակերպեք ակցիաներ, նվերներ, մրցույթներ, որպեսզի մասնագետը ունենա աշխատանք, հաճախորդը վերադառնա ու պատրաստ լինի վճարել: 2. Ինքնուրույն աշխատող մասնագետներ, հաշվի առնելով այն փաստը, որ Դուք ունեք առկա աշխատանքային նյութեր, որոնք որոշ ժամանակ ձեզ դեռ կհերիքեն, անակնկալներ արեք Ձեր մշտական հաճախորդներին, օրինակ 5-րդ այցելությունը կես գին, կամ 3-րդի դեպքում նվեր՝ մեկ անվճար մատնահարդարում մայրիկին/քույրիկին/ընկերուհուն: 3. Ուսումնական պրոցես անցկացնող սրահներ հնարավորություն տվեք սովորողներին անհրաժեշտության դեպքում գումարը վճարել մաս-մաս: 4. Ոլորտի համար ապրանքներ մատակարարող ու վաճառքով զբաղվող անհատներ, խանութներ, ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչներ ✔արհեստականորեն չբարձրացնեք ապրանքի գները, չմոռանաք, մենք բոլորս գիտենք ռուսական, ուկրաինական շուկաների տեղը, ինքս անձամբ նման դեպքում Հայաստանի բոլոր մասնագետներին կտրամադրեմ տվյալներ: ✔Վստահելի գնորդներին հնարավորություն տվեք արդեն առկա ապրանքների վճարումը անհրաժեշտության դեպքում կատարել մաս- մաս ✔Հաստատ կունենաք ապրանքներ, որոնք կարող եք որպես բոնուս նվիրել մասնագետներին՝ երկկողմանի դրական տեղաշարժ ունենալու համար ✔ ոլորոտում մրցակցությունը մեծ է, ուստի գներ «կրակելիս» հիշեք, որ կան արդար բիզնես անողներ: Սիրելի հաճախորդներ, հիմա խնդրանք Ձեզ: Այս բարդ իրավիճակը հաղթահարելուց հետո Ձեր բյուջեում կարևորեք նաև գեղեցկության ոլորտի մասնագետներին այցելության համար կետը: Իհարկե, մենք կարող ենք ինքնուրույն տանը մազեր հարդարել, լաք քսել կամ հրաժարվել ունքերի կորեկցիայից, բայց չմոռանաք, որ տարիներով Ձեզ սպասարկած մասնագետը ևս ունի աջակցության կարիք, հնարավորության դեպքում սատարեք նրան ևս: Հ.Գ. իսկ ահա արտակարգ դրության ժամանակ թաքուն կամ բացահայտ աշխատող մասնագետները, հուսով եմ, որ լավ գիտակցում են, թե ինչքան է դա վտանգավոր նախ վարակի առումով, ու ինչքան ոչ պրոֆեսիոնալ ու անհարգալից ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ:
✌️♥️♥️💋💋
🤗😘😘😘
Инч карцик унек айс сухожари масин?
Araqs, isk inch es mtatsum 3y meki mej geleric? xanutum ein arajjarkum, asec baza + lak+top a

Նեյլ բլոգեր Nail blogger Բնակվում եմ �

Մի անգամ ինձ Հայաստանում ասեցին, որ իմ, որպես այս ոլորտի բլոգեր, ֆիշկան այն է, որ ես կարողանում եմ համագործակցել բոլորի հետ ու հարցրեցին ո՞նց։

Ես կոնֆիլկտային մարդ չեմ ու դա ամենագլխավոր պատճառն է։

Ես ցանկացած իրադարձություն` լավ, թե վատ, միշտ վերլուծում եմ, ու եթե սխալը իմն է, աշխատում եմ դրա վրա։

Ես միշտ փորձում եմ սովորել, մոտիվացվում եմ դրական մարդկանցով և դրական երևույթներով, փորձում եմ բնավորությանս մեջ առկա ոչ պիտանի գծերից ազատվել։

Ես հիանալ ու ուրախանալ գիտեմ մարդկանց ամենափոքր հաջողությունններով։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Ռուսաստանում կա օծանելիքի և կոսմետիկայի 3 խոշոր խանութ, որոնցից ցանկացածում կարող ես ստանալ 25% զեղչի քարտ, եթե ունես նման քարտ այս 3 խանութների որևէ մեկում։

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Մեր բակում 3 մրգավաճառների խանութներ կան, ես հիմնականում առևտուրը անում եմ մեկից, ու եթե հանկարծ իմ ցանկացած ապրանքը ինքը չի ունենում, ապա այն վերցնում է իր մրցակից հարևանի մոտից, որ ես, որպես հաճախորդ, դժգոհ չմնամ։

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _


Mani Laque
Mani Laque մատնահարդարման պարագաների օնլայն խանութին ինստագրամում սպամ տալով ու նրա էջը փակելով, ի՞նչ արդյունքի էիք ուզում հասնել

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Գիտեք, գոյություն ունեն մրցակցության, բիզնեսի վարման ու մարքեթինգի մասին հրաշալի գրքեր, կարդացեք։

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ __ _ _ _ _ _

Նկարներում կարդացեք, թե աշխարհահռչակ ընկերությունները ոնց են հասկանում` մրցակցությունը։

Հ.Գ. Ինձ մրցակցային դաշտից "հեռացնելու" փորձեր անելիս սպամ չտաք, ես ինֆորմատիկ եմ։

Հ.Գ.։ Քանի որ սպամ անողների քանակը 10֊ից գոնե ավել պետք է լինի, հավատացեք, նրանցից մեկը մի օր մի տեղ այդ " սխրագործության" մասին կպատմի։

Ի՞նչ է պետք իմանալ:

1. Լողափային հանգստի մեկնող հաճախորդի կրունկները չի կարելի շատ մաքրել, քանի որ ավազի/քարերի վրայով քայլելիս «իդեալական» պեդիկյուրը միայն ցավ կպատճառի:

2. Պեդիկյուր անել հանգստի մեկնելուց մինիմում 3-5 օր առաջ

3. Հանգստի ժամանակ սնկային հիվանդությունով վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ տվեք հաճախորդներին օգտագործել պրոֆիլակտիկայի համար նախատեսված միջոցներ:

4. Եթե գելլաք եք արել մատներին ու շատ քիչ ժամանակ անց հաճախորդը մտել է ծով/օվկիանոս/լիճ կամ ջրի մեջ քլորի մեծ պարունակությամբ լողավազան, ապա ոչ մեկ գելլաքի պահպանման երաշխիք տալ չի կարող:

5. «Բայց ախր ծով էր գնում, ոնց մերժեի սնկայինով հիվանդ եղունգները գելլաք չանեի» պնդմամբ առաջնորդվող մասնագետներին խնդրում եմ չմերժել ու միայն հանգստի օրերի համար հաճախորդի հիվանդ եղունգներին քսել իր իսկ բերած լաքը:

6. Ի՞նչ գույն ընտրել: Հաճախորդի այս հարցին պատասխանեք՝ իսկ ի՞նչ գույնի լողազգեստներ եք վերցնում հանգստի:

7. Բա որ քարիկներ անենք, կպահի՞:

Վստահ ասեք՝ այո՛, քանի որ դուք արտակարգ մասնագետ եք ու գիտեք դրանք ամուր կպցնելու գաղտնիքը:

Դասական մատնահարդարման ջատագովները մատնանշում են, որ ապարատային մատնահարդարումը վնասում է եղունգները, իսկ ահա ապարատային մատնահարդարման մասնագետները պնդում են հակառակը։

Եկեք հասկանանք, ո՞վ է ճիշտ։

Մինչ այդ չմոռանաս լայքել այս գրառումը ու կիսվել ընկերների հետ։

Իրականում, երկուսն էլ սխալ են։

Մի նկարում հաճախորդիս եղունգը վնասվել է ապարատային մատ ահարդարման արդյունքում, մյուս դեպքում` ահա նման եղունգ ունի մեկ այլ հաճախորդս դասական վատ մատնահարդարման գնալուց հետո։

Եղունգները վնասում է

1. Ոչ գրագետ մատնահարդարումը
2. Մատնահարդարման սխալ տեխնիկան
3. Եղունգի կառուցվածքի չիմացությունը
4. Մատնահարդարմանը մատերի արանքով նայող մասնագետը
5. Գործիքների ոչ գրագետ կիրառումը
6. "սիրուն նկար ստանալու" հետևից ընկած մասնագետը
7. Եղունգի ու նրբամաշկի միջև եղած սահմանը չզգալը
8. Սխալ գործիքներով, բոռերով ու ապարատներով աշխատելը
9. Գելլաքի ապարատային հանման տեխնիկայի չտիրապետելը
10. Իսկ ահա 10֊րդն ավելացրած դու, ի՞նչ ես կարծում, ինչն է վնասում եղունգը

Մի 2 անգամ ես էլ բարեկամների ամուսիններին խաբել, որ առաջին 3 օրը չի կարելի 😁😁😁😁

Հլա ասեք` էլ ովա արել

Տադադադադաաաամ

Ես իմ ինստագրամում 100.000 դր արժողությամբ Nail Gift Box եմ խաղարկում։

Մատնահարդա՞ր ես կամ ապագա մատնահարդար, ուրեմն թող քաղաքական թեմաներն ու արի իմ ինստագրամի էջ։

👇👇👇👇👇👇

https://instagram.com/armnailsblog?igshid=1vffpfgwr0hey

Մաքրում ենք եղունգի տակի հատվածը

Համոզված եմ` նոր ու օգտակար նյութ եմ պատրաստել ձեզ համար ։

Մի մոռացեք մաքրել եղունգի տակի հատվածը, որպեսզի հետագայում գելլաքը լավ մնա և ազատ եզրում չլինեն շերտազատումներ։

Օգտագործվող ֆրեզայի գինը Ռուսաստանում տատանվում է 300֊350 ռուբլու սահմաններում, կարծում եմ` ատամնաբուժական ապրանքներ վաճառող խանութներում կգտնեք սրանցից։

Աշխատելիս պտույտների արագությունը 12֊13.000 է։

Չենք մոռանում լայքել ու կիսվել Ձեր էջերում ևս տեսանյութով։

Կարծիքնե՞ր

Աղջիկներ, շատ եք հարցնում՝ ինչ գույն ընտրել այս ամառ։

Հավաքել եմ պատահականության սկզբունքով հունիս ամսվա մեր հայ մատնահարդարների աշխատանքներից։

Ո՞րը կընտրեի՞ք

Ինչ է օնլայն կոնսուլտացիան։

Այն 2 ժամվա տետ֊ա֊տետ հարց ու պատասխանի հնարավորություն է ինձ հետ վիդեոզանգի/աուդիոզանգի միջոցով, որի ժամանակ կարող եք ինձ հետ քննարկել

💛Ձեր նյութերը, որից ազատվել, ինչ նոր նյութեր գնել
💛Ձեր սարքավորումները, դրանց հետ ճիշտ աշխատելը
💛Ախտահանում/մանրէազերծում թեման
💛Ինչ գնել ու որտեղից
💛Գործիքների ձեռքբերում ու խնամք
💛Սեփական կաբինետ բացելու նյուանսները
💛Ինչպես գտնել մատնահարդարի աշխատանք
💛Ձեր աշխատանքի նկարների քննարկում ու սխալների ուղղում
💛Աշխատանքային ինստագրամի վարում
💛Ինչպես ձեռք բերել նոր հաճախորդներ
💛Ինչպես ստանալ լավ վաճառվող նկարներ
💛Որտեղ վերապատրաստվել
💛Ամեն ինչ կապված ոտնահարդարման հետ

Կոնսուլտացիայի արժեքը 4400 դրամ (համարժեք՝ ռուբլի, եվրո, դոլար)

Կոնսուլտացիայի տևողությունը 2 ժամ

Օրվա ու ժամի պայմանավորվածություն նախօրոք, որի ժամանակ կքննարկենք Ձեզ հուզող այն հարցերը, որոնց պատասխանը ես գիտեմ ու որոնք դուք նախօրոք պատրաստել եք։

Նշեմ, ես չեմ աշխատում գելի/ակրիլի/ պոլիգելի հետ, չեմ անում դիզայն։

Եթե ցանկանում եք ձեռք բերել այս հնարավորությունը, ապա գրում եք "այո", ես ուղարկում եմ վճարման կարգը, որից հետո առաջարկում եմ բոլոր ազատ ժամանակները, ընտրում ենք միասին ու ցանկացած համակարգի միջոցով կատարում կոնսուլտացիա ( տելեգրամ, whatsapp, viber)

Ի դեպ, կոնսուլտացիայի ավարտին ես ձեզ կտրամադրեն պրոմոկոդ, որի միջոցով Mani Laque մատնահարդարման պարագաների օնլայն խանութից օգտվելիս 10.000 դրամից ավել միանվագ գնումներ անելու դեպքում կստանաք 10% զեղչ։

#օնլայնկոնստուլտացի_anb

Eclipse /մասնագիտականակնարկ

@nail_shop.yerevan (փնտրեք ինստագրամում) հանդիսանում է Հայաստանում Eclipse բրենդի ներկայացուցիչը։

Նրանք ինձ թեստավորման համար ուղարկել էին ստիկերներ, որոնց արդեն անդրադարձել եմ սեղմեք @nail_shop.yerevan հանդիսանում է Հայաստանում eclipse բրենդի ներկայացուցիչը։

Նրանք ինձ թեստավորման համար ուղարկել էին ստիկերներ, որոնց արդեն անդրադարձել եմ, սեղմեք #ստիկերeclipse_anb
և որոշ նյութեր, որոնց մասին ավելի մանրամասն տեսանյութում։

Կա՞ն մատնահարդարներ, ովքեր օգտագործել են Eclipse արտադրանքը, կիսվեք կարծիքներով։
#eclipse_anb

Գելլաքի համար 1֊ին թշնամին ջուրն է ու խոնավությունը։

Սակայն մենք ունենք նաև հաճախորդներ, ում ձեռքերը, երբեմն եղունգները խոնավ են։

Եկեք հասկանանք՝ ինչպես համատեղել "քրտնող" ձեռքերը ու գելլաքը, որպեսզի և' հաճախորդը գոհ լինի, և' մեր աշխատանքը որակապես չտուժի։

Չմոռանաք գրառումը լայքել ու կիսվել ձեր էջում։

Ի դեպ նշեմ, որ եթե աշխատում ենք ապարատով, ապա խոնավ կուտիկուլան մշակելիս, օրինակ՝ պլամյա բոռի դեպքում պտույտների արագությունը պետք է լինի մոտ 15֊20.000, իսկ ահա ցիլինդր բոռի դեպքում՝ 10.000 պտույտ։

🧊Որպես յուղազրկիչ "քրտնող" եղունգների դեպքում օգտագործեք ավելի ագրեսիվ յուղազրկիչներ։

🧊Եթե եղունգը շատ֊շատ թաց է, ապա եղնգաթիթեղին յուղազրկիչից առաջ քսեք գելլաքը հանելու նյութ, որոնք հիմնականում ացետոնապարունակող են, ինչը եղունգը լավ չորացնում է։

🧊Ամեն մի եղունգը յուղազրկեցիք նոր անձեռոցիկով։

🧊Կարևոր՝ նման եղունգների հետ աշխատելիս եղունգի նախապատրաստումը և նյութերի քսումը կատարվում է յուրաքանչյուր եղունգինը առանձին, այսինքն՝ մի մատի եղուբգը բաֆեցինք, յուղազրկեցինք, քսում ենք դեհիդրատոր, պրայմեր, բազա, գույն, տոպ, հետո անցում ենք կատարում մյուս մատերի եղունգներին։ Աշխատում ենք հատ առ հատ։

🧊Ի դեպ, բազայի մասին։
Որպես առաջին շերտ քսում ենք թթվային բազա, կարող եք օգտագործել կաուչուկային(1֊ին շերտը չորացնում ենք), իսկ ահա բազայի 2֊րդ շերտը քսում ենք արդեն ոչթթվային բազա, որը ընտրում ենք հաշվի առնելով հաճախորդի եղունգի առանձնահատկությունները, վերջնական նպատակը ու ձեր փորձը։

🧊Հետագայում, երբ հաճախորդը վերադառնում է, անալիզի ենթարկեք, թե ինչպես է մնացել ծածկույթը։

Եթե եղել են շերտազատումներ կամ լավ չի մնացել, ապա կարող եք կիրառել էլ ավելի ագրեսիվ մեթոդ՝ յուղազրկումից հետո քսում եք դեհիդրատոր, որից հետո եղունգի ամբողջ մակերեսին քսեք թթվային պրայմեր, իհարկե զգույշ չկպնեք մաշկին, հետո քսեք ոչթթվային պրայմեր եղունգի մեջտեղի հատվածից դեպի ազատ եզր:

Այնուհետև քսեք բազան ինչպես վերևն է նկարագրված։

Օնլայն կոնսուլտացիա

Ցանկանո՞ւմ ես, որ ես պատասխանեմ քո, հենց քո հարցերին ու դառնամ քո օնլայն կոնսուլտանտը մատնահարդարման ոլորտում։

#օնլայնկոնսուլտացիա_anb
Եթե այո, ապա 👇👇👇

Գելլաքը չի մնում

Ինչու գելլաքը չի մնում

#չգելլաք_anb

Չմոռանաք սրտիկեք ու տարածեք, որպեսզի բոլորը իմանան՝ ինչու

Ահա, ևս մեկ անգամ անդրադարձել եմ այս կարևոր ու անվերջանալի քննարկվող թեմային։
Տեսանյութի մեջ օգտագործվող նյութերի մասին կարդալու համար սեղմեք

#դեհիդրատոր_anb
#պրայմեր_anb
#բազա_anb
#տոպ_anb
#գելլաք_anb

Միացեք Armnailsblog by Araks էջին ինստագրամում

Շուտով հետաքրքիր ուղիղ եթերներ ենք ունենալու

Մանրամասները՝ ինստագրամում

Փնտրեք armnailsblog

Դուք արդեն 6456 եք 💚💚💚

Մի հատ նորից չծանոթանա՞նք

Ես Արաքսն եմ, մատնահարդար, բնակվում եմ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում։

Նշիր քո մասնագիտությունն ու ո՞ր քաղաքում ես բնակվում 😘

Ցանկանում ե՞ս այս հավաքածուն 😊😯

Բաց մի՛ թող այն քոնը դարձնելու այս հնարավորությունը 😊🎁🎁🎁

Կատարիր բոլոր 4 գործողությունները , ստացիր քո հերթական համարը և 25.06 մասնակցիր խաղարկությանը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է

Միանալ ➡️➡️➡️➡️ Mani Laque

էջին ու կարդալ բոլոր կանոնները

Դե ինչ, հաջողություն բոլորին

Փոշեկուլի ընտրության մասին հարցերը այնքան շատ են, որ ես որոշեցի այս հարցով դիմել #veraksoair փոշեկուլների բրենդի Հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ @gsoft (փնտրեք Ինստագրամում) հիմնադիր Գարիկ Առաքելյանին։

֊Ինչի՞ն պետք է 1֊ինը ուշադրություն դարձնել փոշեկուլ գնելիս։

֊Ամենաառաջինը արժեքին, քանի որ արժեքից է կախված փոշեկուլի որակը, խոսքը չի գնում մինչև 35.000 դրամ արժեցող փոշեկուլների մասին։ Տեխնիկական տվյալներին, պարկի որակին։ Շատ խիտ կտորից պարկերը փոշին ետ են փչում։ Այդքան էլ կարևոր չէ փոշեկուլը պլաստիկից է, թե մետաղից, կարևորը փոշին ներծծելու հատվածում պլաստմասե նախշեր չլինեն, որոնք շուտ են կոտրվում։

֊Ինչի՞ մասին են խոսում փոշեկուլի հզորության թվերը, ոնց հասկանալ՝ ո՞րն է հզոր։

֊Ոմանք մտածում են՝ որքան վատը բարձր, այնքան հզոր է փոշեկուլը, սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ փոշեկուլի ուժգնությունը 90% կախված է պտույտների քանակից։ Որքան պտույտների քաակը շատ է րոպեում, այդքան ավելի լավ է ներծծում փոշին։ 3500 պտույտտն արդեն լավ է, բարձրը էլ ավելի լավ է։

֊Ո՞ր փոշեկուլն է ավելի հարմար՝ սեղանի մեջ ամրացվածը, թե՞ առանձինը։

֊Ամենահարմարը թե մատնահարդարի, և թե հաճախորդի համար սեղանի մեջ տեղադրվող փոշեկուլն է։ Ոմանք կարծում են, որ սեղանի վրա դրվող փոշեկուլը նաև հենակ է ծառայում, սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ գոյություն ունեն հատուկ հենակներ, որոնք օգնում են, որպեսզի մատնահարդարը և հաճախորդը կռացած չնստեն մի ամբողջ 2 ժամ (միջինը)։ Սեղանի վրա դրվող փոշեկուլը առաջացնում է մի շարք ավելորդ շարժումներ աշխատանքի ընթացքում։ Դնել սեղանի վրա, հանել սեղանի վրայից և այլն, որը խլում է մատնահարդարի ժամանակը։ Իսկ սեղանի մեջ տեղադրվող փոշեկուլը, դառնում է սեղանի մի մասնիկը։

֊Ի՞նչ առավելություններ ունեն Verakso բրենդի փոշեկուլները

֊ Verakso Air փոշեկուլները արտադրվում են Ռուսաստանի դաշնությունում։ Գնային սահմանը տատանվում է 150.000 դրամից մինչև 190.000 դրամ՝ կախված մոդելից։ Այս պահին Verakso Air-ն ունի 2 մոդել՝ M550 և M900. M900-ը հատուկ արտադրված է հիմնականում ակրիլով աշխատող մատնահարդարների համար, որոնց մոտ բոր մեքենայով հեռացման ժամանակ փոշու հատիկները բավականին մեծ են և շատ մատնահարդարների խնդրանքներով, Verakso Air-ը որոշեց թողարկել ավելի հզոր մոդել։ Verakso Air-ը ունի ֆիլտր, որը հատուկ ֆրանսիական արտադրության է և գերհզոր շարժիչ, որը հատուկ գերմանական է։ Verakso Air 550 մոդելի շարժիչը ունի 52 վատ հզորություն, 60-62 դեցիբել ձայնային աղմուկ, ապահովում է 500մ³/ժ ծավալով պտույտ:
Verakso Air 900 մոդելի շարժիչը ունի 80 վատ հզորություն, 69 դեցիբել ձայնային աղմուկ, ապահովում է 800մ³/ժ ծավալով պտույտ, որոնք այսօրվա դրությամբ ամենահզորն է համարվում ամբողջ աշխարհում։

Նե֊ի Գել Պրեմիումը

Դե ինչ, դիմավորեք NE Armenia նոր Գել Պրեմիումը

[06/02/20]   Ողջույն, շուտվանից չէի խոսել ստիկերների մասին @nail_shop.yerevan (փնտրեք Ինստագրամում) ընձեռնեց հնարավորություն ևս մեկ անգամ անդրադառնալ այս սիրունություններին։
#eclipse տիպերի առավելություններն են
1. բազմազանություն
2. որակ
3. Շատ հեշտ է աշխատել նրանց հետ
4. գնային առումով հասանելիություն

Ի դեպ, Eclipse բրենդի հայաստանյան ներկայացուցիչը @nail_shop.yerevan է (փնտրեք Ինստագրամում)։
Եթե արդեն աշխատել եք այս ստիկներների հետ, կիսվեք կարծիքներով։

Ինչու գելլաքը չի պահում

#ինչուշըլլաքըչիպահում

Քանի որ այսօր հունիսի 1 է, թեմաները երեխաների վերաբերյալ են։

Հաճախ ինձ մատնահարդարները կամ դառնալ ցանկացողները ասում են, որ կցանկանային սովորել, վերապատրաստվել, աշխատել, բայց ունեն փոքր կամ դպրոցահասակ երեխա, դեռ չեն կարող։

Ցանկանում եմ իմ փորձով կիսվել, միգուցե ինչ որ մեկին օգտակար կլինի։

Նկարի մեջ Բեթմենը 3 տարեկան էր, նոր սկսեց գնալ մանկապարտեզ, այսինքն՝ օրական 2 ժամով, երբ ես սկսեցի սովորել մատնահարդարում։
Քանի որ ունեի 2 ժամ, սովորում էի անհատական դասերով ու տանս շատ մոտ սրահում, որպեսզի ճանապարհի վրա չծախսեմ ժամանակ։

Մանկապարտեզի 1֊ին տարում երեխաները հաճախ են հիվանդանում, իսկ ես նոր էի սկսել աշխատել։ Սրահի տնօրենին նախօրոք զգուշացրեցի ու պայմանավորվեցինք, որ միակ բացակայություններս կապված են լինելու դրա հետ։ Իմ քաղաքում ես չունեմ բարեկամ, Բեթմենի տատիկները ուրիշ քաղաքներում են ապրում։

Մի փոքր հետո, երբ ավելի շատ հաճախորդ ունեի ու վաստակում էի գումար, ես պայմանավորվեցի նրա դաստիարակներից մեկի հետ, որ նա, անհրաժեշտության դեպքում, ժամավճարով կխնամի տղայիս, եթե անհրաժեշտ լինի, ի դեպ հաշվի առա այն փաստը, որ նա ապրում է իմ տան ու աշխատանքի ճանապարհի միջև տեղակայված թաղամասում։

Ցանկացած այլ քաղաքում սովորելու գնալիս, ես նախօրոք պայմանավորվում էի տատիկներից մեկի հետ, ովքեր գալիս էին մեր քաղաք, որպեսզի եթե անգամ բալիկս հիվանդանա, ես իմանամ, որ նա ապահով ձեռքերում է։
Հայաստան գալուց առաջ, երբ ես գալիս եմ դասընթացների, նախօրոք պայմանավորվում եմ տատիկների հետ, նոր նշանակում օրերը։

Տղայիս հայրիկը, աշխատանքի բերումով, օգնում էր միայն շաբաթ օրերին, այդ օրը ես միշտ աշխատել եմ։

Կարևորի մասին

Դու վատ մամա չես, եթե բալիկդ փոքր է, բայց նա ունի դայակ կամ գնում է մանկապարտեզ, որպեսզի դու սովորես ու աշխատես, դու վատ մամա չես, եթե հանկարծ սովորելու ու աշխատելու ժամանակ նա հիվանդացել է ու նրան խնամում է դայակը կամ տատիկը։ Դու վատ մամա չես, եթե գնում ես վերապատրաստման այլ քաղաքի կամ երկիր ու բալիկդ 2 օրով մնում է առանց քեզ։

Առհասարակ, վատ մամա չկա, կա իր նպատակները, ցանկությունները, երազանքները կարևորող մամա, ով երջանիկ է, ինչը նշանակում է երջանիկ է նաև բալիկը։

Շնորհավոր Հունիսի 1֊ը 🤗👧🧑👶👶

Ուռաաաաաաաաաա🍬🍬🍭🍭🍦

Դե ինչ, մամաներ ու պապաներ, տատիկներ ու պապիկներ, քանի որ այսօր երեխաների պաշտպանության օրն է, նրանց մասին էլ կխոսենք։

Ես հաճախ եմ անդրադառնում նրանց, քանի որ երեխաներն ու դեռահասները, հատկապես թիթիզ աղջիկները հաճախ շատ են ցանկանում դառնալ մեր հաճախորդները։

Իմ հետևորդների մեջ շա՞տ են մամաներն ու պապաները, եթե այո, մեկնաբանությունում մի հատ + դրեք։

Ուստի, այսօր մեկ գրառման մեջ հավաքել եմ բլոգում նրանց վերաբերյալ արդեն առկա կարևոր գրառումները

Սեղմեք #darakchyan_anb ու կարդացեք իմ հարցազրույցը մանկաբույժ-նեոնատոլոգ, բ.գ.թ. Մարի Դարակչյանի հետ Մարի Ասատուրի Դարակչյան/Mari Darakchyan հետ

Սեղմեք #դեռահաս_anb ու կարդացեք, թե երբ ու ինչ մատնահարդարում կարելի է անել երեխաներին։ ⠀
Սեղմեք #օնիխոկրիպտոզմանկական_anb ու կարդացեք, թե ինչպես խուսափել երեխաների մոտ ներաճող եղունգի խնդրից։

Չմոռանաք այս օգտակար գրառումը լայքել ու պահպանել, անպայման կիսվել

#մոտիվացիա

Մի քանի խորհուրդ ինձնից, համոզված եմ՝ օգտակար կլինեն։

❣Երբեք ոչ մեկին ու ոչ մի իրադարձությանը թույլ չտաք խանգարել Ձեզ հասնել Ձեր երազանքներին ու նպատակներին, ոչ մեկին չթողեք Ձեզ կոտրել

❣Երբեք մի ծախսեք ժամանակ բացասական երևույթների վրա, դրանք անտանելի էներգիա են խլում, ինչը դուք կարող եք օգտագործել ավելի լավ բաների վրա

❣Շրջապատեք Ձեզ այնպիսի մարդկանցով, ովքեր Ձեզ միշտ առաջ են տանելու, ովքեր հաջողակ են, դրական, պայքարող

❣Եղեք օպտիմիստ, ցանկացած բացասական երևույթ համարեք դաս կամ փորձություն, որը ձեզ հետագայում ինչ որ հաջողություններ գրանցելու համար պետք կգա

❣Մի ծախսեք ավելորդ ժամանակ չպետքական բաների վրա

❣Եթե որևէ բան չեք ցանկանում անել, մի արեք

❣Ընդունեք կառուցողական ու առողջ քննադատություն

❣Միշտ աշխատեք Ձեզ վրա, արտաքինի, բնավորության, կարիերայի, ընկեր/կին/մամա լինելու վրա, միշտ ինչ որ մի էլ ավելի լավ բան կգտնեք ձեր մեջ փոխելու

❣Երբեք մի շտապեք դիմացինին մեղադրելու մեջ, մենք երբեք չգիտենք,թե այդ քայլը նա ինչու է արել, նրա փոխարեն դուք մի որոշեք

❣Սիրեք ձեզ ու հիշեք, որ դուք ու միայն դուք ունեք ձեզ

❣Վայելեք ձեզ ու այն դրական ամեն ինչը, ինչ հենց հիմա ունեք

Եթե կցանկանաք նման գրառումներ ևս տեսնել բլոգում, սրտիկեք

Իմ դեմքը, երբ Հայաստանում ևս մեկ մատնահարդար, իմ շնորհիվ հրաժարվեց չինական սուխաժառից ու գնեց բոլոր նորմերին համապատասխան իրանական արտադրության բժշկական սուխաժառ։


Mat Ik ես հպարտանում եմ քեզնով ու միշտ էլ ավելի աճելու աշխատասաիրուփյամբ։

Իմ դեմքը, երբ ևս մեկ մատնահարդար արդեն գումար է հավաքում այդ նույն նպատակով։

Ես գիտեմ, որ շատ հայ մատնահարդարներ իմ հենց այս դիրքորոշման համար ինձ չեն սիրում։

Իզուր, բացատրեք հաճախորդին, որ նրանք մատնահարդարման ժամանակ վճարում են նաև առողջության համար, բարձրացրեք ծառայության գինն ու ֆինանսապես թույլ տվեք ձեզ ձեռք բերել սերտիֆիկացված սարքավորում։

Ես գիտեմ, որ Հայաստանում չինական սուխաժառեր վաճառող անհատներն ու մասնագիտացված խանութները ինձ ևս չեն սիրում հենց սրա համար։

Իզուր, սա օգտագործեք որպես ևս մեկ առիթ՝ հաճախորդին առաջարկելու ավելի որակով ապրանք, սա նաև Ձեզ համար պետք է կարևոր լինի։

Ես գիտեմ, որ շատ մասնագետներ ինձ հետ համաձայն չեն ու շարունակում են քմծիծաղով կարդալ այն գրառումներ, որտեղ ես հորդորում եմ կարևորել հաճախորդների առողջությունն ու հրաժարվել կասկածելի արտադրության սարքավորումներից՝ նշելով, որ կարևորը ջերմաստիճանի ապահովումն է, ինչը սխալ է։

Իսկ ես կասեմ, որ ինձ համար ամենակարևորը այն է, որ մատնահարդարման այցելող ցանկացած հաճախորդ Հայաստանում չվախենա վարակվել որևէ հիվանդությամբ ու վստահի մեզ։

Մինչ շատերը կարծում են, որ ես խորհուրդ եմ տալիս գնել ռուսական իտալական կամ բելառուսական արտադրության բժշկական սուխաժառ, քանի որ ես "օգուտ ունեմ" #երանիչէր, ցանկանում եմ նշել, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակի ավարտից հետո ես պաշտոնապես դիմելու եմ Հայաստանում մատնահարդարման ոլորտը կարգավորող համապատասխան մարմիններին՝ ստերիլիզացիայի հետ կապված խիստ վերահսկողություն սահմանելու համար։

Եվս մեկ առիթ ինձ չսիրելու

Կարևորեք Ձեզ այցելող ցանկացած հաճախորդի առողջությունը

Want your business to be the top-listed Nail Salon in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Մաքրում ենք եղունգի տակի հատվածը
Օնլայն  կոնսուլտացիա
Գելլաքը չի մնում
Նե֊ի Գել Պրեմիումը
Ինչու գելլաքը չի պահում
Ես ու կարանտինը
Կարմիր
Խաղ

Telephone

Address

Yerevan
Other Yerevan nail salons (show all)
Make-Up Butterfly Make-Up Butterfly
Komitas Street
Yerevan, 0012

профессиональный макияж professional make-up

Ever After Beauty Studio Ever After Beauty Studio
Khorenatsi 24
Yerevan

Ever After Beauty Studio provides with a range of services to its clients, that will help them to feel more beautiful and confident.

Կամիլյա գեղեցկության սրահ Կամիլյա գեղեցկության սրահ
Կոմիտաս 54
Yerevan

Գեղեցկության սրահ, Салон красоты, Beauty salon.

Lady Time Nail Studio Lady Time Nail Studio
Avag Petrosyan 2
Yerevan, 0001

Devid beauty salon Devid beauty salon
Комитас 43/1
Yerevan

Milenka nail design Milenka nail design
Արշակունյաց 46 (Arshakunyac 46)
Yerevan

Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ եղունգներ համեցեք մեզ մոտ

Bella Donna գեղեցկության սրահ Bella Donna գեղեցկության սրահ
երեվան Եր.Քոչար 35
Yerevan, 170260946

Bella Donna գեղեցկության սրահի անձնակազմը սիրով հրավիրում է ձեզ օգտվելու իր բարձրակարգ ծառայություներից

N Salon N Salon
Tpagrichneri 5A/3
Yerevan, 0010

N Salon

Make-Up Svetlana Iskandaryan Make-Up Svetlana Iskandaryan
Հրաչյա Քոչար 20
Yerevan

BOHO BOHO
Yerevan, 0002

Boho Men's Store-ը որակյալ և ոճային սափրման պարագաների ինտերնետ-խանութ է:

CMYK Nail Studio CMYK Nail Studio
3 Abovyan Str
Yerevan, 0002

CMYK Beauty Bar provides award-winning express beauty services in Yerevan. Our locations 2 Saryan street; 091-75-11-31 3 Abovyan street; 099-99-31-31 3 Kasyan street; 043-99-31-31