Make-up Lusine Martirosyan

Make-up Lusine Martirosyan

Բյութի և ֆեյշն արտ դիմահարդար մասնագետ� Makeup artist � Beauty and Fashion Art Specialist (Teacher)

Ինչու՞ չի կարելի մարզվել շպարով:

Այսօր գրեթե բոլոր աղջիկները մարզվում են շպարված, անգամ լողավազանում հանդիպում ենք տոնական դիմահարդարման։
Ամենավտանգավոր կետը և շատ կարևոր, որի մասին այսօր կանրադառնամ։
💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫

Հիմա բացատրեմ, թե ինչու՞ չի կարելի դա անել և ինչպե՞ս է այն վնասում մեր մաշկը:
Առհասարակ շատ քիչ են անրադառնում այս թեմային թե՛ բլոգերները, թե՛ մարզիչները։ Շատ կարևոր է հասկանալ ի՞նչ ենք անում մենք մեր մաշկի հետ, երբ մարզվում ենք, ծախսում էներգիա և մեր մաշկը դուրս է բերում քրտինք։ Ամեն օր երբ արթնանում ենք, լվացվում պետք է խոնավեցնենք մեր մաշկը իսկ երեկոյան լվացվենք և սնուցենք, սա կարևոր պայման է բոլոր աղջիկների համար, ովքեր ցանկանում են ժամանակից շուտ չծերանալ։
💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫

Շպարը մաշկի վրա ստեղծում է պատնեշ և չի թողնում որպեսզի ծակոտկիները ազատվեն քրտինքից։
Այսպիսով մաշկի տակ ստեղծվում է խցանում, և տոնային քսուքն ու մնացած կոսմետիկ հավելումները թույլ չեն տալիս ձեր մաշկին շնչել։
Մարզման ժամանակ, ծակոտիները և քրտնագեղձերը բացվում են, որպեսզի մարմնի ջերմաստիճանը իջեցնեն և ''հովացնեն'' մեզ, հետևաբար, դիմահարդարումը նպաստում է այս պարագայում բորբոքումներին, խցանված ծակոտիներին և սև կետիկների առաջացմանը:
💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫💄🚫

Ըստ ինձ, լավագույն ''շպարը'', որ անհրաժեշտ է մարզասրահում, դա թերմալ ջուրն է: Իսկ թերմալ ջրի և լավագույն ապրանքատեսակների մասին կներկայացնեմ մեկ այլ օր։

Shop Style

Հագուստ,աքսեսուարներ,կոսմետիկ միջոցներ։Միմիայն օրիգինալ տեսականի և մատչելի գներ։ Պատվերները հասնում են 15-20 օրում։

Եթե դուք ունեք մշտական կարմրածություն ձեր դեմքին, անկախ եղանակից, ապա ամենայն հավանականությամբ դուք ունեք կուպերոզի կամ ռոզացեայի հակված մաշկ:
Իսկ ի՞նչ է կուպերոզը։
🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴
Կուպերոզը քրոնիկ ոչ վարակիչ մաշկային հիվանդություն է, որը դրսևորվում է դեմքի մաշկի կարմրությամբ,🔴 առաջանում է արյունատար անոթների թուլացման հետևանքով, հիմնականում արտահայտվելով այտերի և քթի հատվածում,👃 թարախային ցանով ու անոթային աստղիկներով: Արյունատար անոթները լայնանում են, որպեսզի թույլ տան արյունը հոսի, սակայն որոշ ժամանակ անց միանգամից փակվում են, որի արդյունքում մաշկը իր նախկին տեսքն է ընդունում: Ամենից հաճած այս հիվանդությունը հանդիպում է 44-65 տարեկան կանանց շրջանում: Հիմնականում, կուպերոզը կրում է ժառանգական բնույթ, այսինքն արյունատար անոթները արդեն իսկ ''ծրագրավորված'' են կորցնել իրենց կենսունակությունը որոշ ժամանակ անց: Այս բազմագործոն հիվանդությունը կարող է պայմանավորված լինել անոթային, նյարդային, էնդոկրին, մարսողական կամ իմունային համակարգերի աշխատանքի խանգարմամբ, ուստի այն բուժելու համար անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել դրա առաջացման պատճառները:
🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴
Ի՞նչ է Ռոզացեան։
Ռոզացեա, դեմքի մաշկն ախտահարող քրոնիկ հիվանդություն։ Ռոզացեայի դեպքում, կարմիր կետիկները կարող են հաճախ լինել չափազանց արտահայտիչ, նաև մանր և մակերեսային արյունատար անոթների լայնացումն է ակնհայտ երևում։ Առավել հաճախ ախտահարվում է քիթը, այտերը, ճակատը և ստորին ծնոտը։ Հանդիպում է հիմնականում 30-50 տարեկան կանանց շրջանում։ Առավել հաճախ տուժում է կովկասյան ժողովուրդ։
🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴🔴
Ի՞նչպես բուժել կուպերոզը.
Կոսմետիկ միջամտության դեպքում շատ լավ արդյունքի կարելի է հասնել հեղուկ ազոտի օգնությամբ (կրիոմերսում), թթվածնի ու օզոնի ներարկումներով և մի շարք այլ մեթոդներով:
- Հարկավոր է զերծ մնալ այն ամենից, ինչից հետո ձեր կարմրությունը ավելանում է:
- Կուպերոզ ունեցող մարդկանց համար ծայրահեղ կարևոր է արևապաշտպան քսուքի օգտագործումը: Քսուքը պետք է անպայման լինի broad spectrum և պարունակի իր մեջ արևապաշտպան ֆակտորը, լինի մինիմում spf30:
-Հեռու մնացեք ալկոհոլից, կծու, թթու սնունդից և այլ գրգռիչ բաղադրիչներ պարունակող պրոդուկտներից:
- Եթե ձեզ մոտ դիտարկվում է կուպերոզի սկզբնական ստադիաները, ապա տվյալ տեսակի մաշկը հանգստացնող պրոդուկտներ օգտագործեք`💦💦💦💦
(Rexaline Derma, La Roche Posay Rosaliac, Dr. Jart+ Cicapair, Clinique Redness Solutions, Avene Redness-Relief): Այս պրոդուկտներն ու մնացած այլ պրոդուկտները, դեմքի խնամքի և կոսմետիկ միջոցների կարող եք գտնել Shop Style օնլայն խանութում։ Այսքանը կուպերոզի մասին, եթե օգտակար էր փոստը կարող եք կիսվել ձեր մտքերով մեկնաբանությունների բաժնում 🥰
#makeuplusinemartirosyan

Ջրազրկված մաշկ
💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦
Սա թերևս մաշկի տեսակ չէ, և կարող է հանդիպել ցանկացած մաշկի տիպերի դեպքում: Երբ ասում ենք ձրազրկված մաշկ շատ ժամանակ հասկանում ենք ջրի պակասը օրգանիզմում, բայց դա այպես չէ:
Չոր և նորմալ մաշկի դեպքում սիմպտոմները ավելի ընդգծված են, քան, օրինակ յուղոտ մաշկի պարագայում: Պատկերը ավելի երևացող է ձմռանը և ամռանը:
Ջրազրկված մաշկի դեպքում ծակոտկիները լինում են լայնացած և կա նաև գաղտնի շրջան,որը ավելի վնասակար է մաշկին, դա ոչ արտահայտված տարբերակն է:
💦Մաշկը ընդհանուր ձիգ է և չոր, սակայն կարող է ունենալ բորբոքումներ,մյուս դեպքում երևալ փայլուն(ինչը հանդիպում է քթի և T գոտու( ճակատային) հատվածներում) թվալ յուղոտ ինչն էլ շփոթեցնում է մեզ:
💦 Ջրազրկված մաշկը անմիջպես խմում է խոնավեցնող քսուքները: Տեսնում ենք սև կետեր,կարմրածություն և բշտիկներ:
💦Շպարը բավականին կարճ ժամանակ է մնում դեմքին և ի՞նչ ենք մենք (դիմահարդարներ)-ս լսում : « Բայց ես օգտագործում եմ օրիգինալ և թանկարժեք կոսմետիկա, կամ իմ տոնային քսուքն ու բազան նախատեսված են իմ մաշկի տիպին »: Սիրելի աղջիկներ դա բավական չէ, և ասեմ ավելին պետք է գնել օրիգինալ և ձեր մաշկի համար նախատեսված խնամքի միջոցներ և նոր անցնել շպարվելու միջոցներին: Մաշկը սկսում է խոնավություն ներծծել իր մեջ հենց տոնակին քսուքից, և տոնային քսուքն էլ իր հերթին հարթ չի նստում:
Այս ամենը նկատելու դեպքում պետք է բալանսավորել մաշկը: Տվյալ քայլերը կօգնեն այդ հարցում:
💦 Եթե ունեք խնդիր պետք է վերցնեք ոչ թե բոլոր տիպերի համար նախատեսված խոնավեցնող կամ տոնային քսուքներ, այլ կոնկրետ ձեր մաշկի տիպին նախատեսվող խոնավացնող միջոցներ:
💦Եթե կասկածում եք, որ ձեր մաշկը ջրազրկված է, ապա ցանկալի է վերցնել այնպիսի խոնավեցնող, որի վրա նշված են «Hydra»կամ«hidrating» բառերը:
Եթե կարող եք ձեռք բերել նաև հիալուրոնաթթվով սեռումներ դա միայն կօգնի , ավելի շուտ ազատվել խնդրից:
Չի կարելի օգտագործել կոպիտ կամ շատ խորը մաքրող միջոցներ:
🙅‍♀️Փրփուր մաքրող միջոցները բացառեք:
Տոնայի քսուքը հեռացնող նյութերը հոտով են կամ ունեն սիլիկոնային հավելումներ ուրեմն մի կողմ դրեք, քանի որ այս փուլում դրանք արգելված պրոդուկտներ են:🙅‍♀️

Կոլագենային երիտասարդացնող դիմակ`դեմքի ու պարանոցի համար:
💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦
Կոլագենը մի սպիտակուց է,որը պատասխանատու է մաշկի ամրության ու առանձգականության համար: Բացի այդ, այս նյութը խթանում է մաշկի բջիջների ռեգեներացիան:
Ժելատինն ըստ էության նույնպես կոլագեն է, որը ստացվում է կենդանիների հոդերի քսուքից:
Ժելատինով դիմակը սնուցում է մաշկի ներքին շերտերը սպիտակուցի այս տեսակով `հարթեցնելով մաշկը, դարձնելով ձիգ և առաձգական, ազատելով կնճիռներից:
Ընդամենը 10 պրոցեդուրայից բաղկացած այս կուրսը կօգնի ստանալ հիանալի արդյունք և կապահովի երիտասարդ տեսք:
💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦
Բաղադրությունը.
1 ճ.գ. ժելատին
5 ճ.գ. կաթ
10 կաթիլ վիտամին A
10 կաթիլ վիտամին E
1 հատ ձվի դեղնուց
10 կաթիլ ձիթապտղի յուղ
Օգտագործման եղանակը.
💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦💦
1. Կաթը տաքացնել (առավելագույնը 40 աստիճան)
2. Գոլ կաթի մեջ լցնել ժելատինը` անընդհատ խառնելով, որպեսզի այն դառնա համասեռ զանգված` առանց կուտակումների:
3. Թողնել խառնուրդը 20-30 րոպե,հետո ավելացնել մյուս բաղադրիչները:
4. Խառնուրդը խառնել գոլորշու վրա, այնքան մինչև գոլանա:
5. Խառնուրդը քսել գոլ վիճակում, պահել 25-30 րոպե,այնուհետև լվանալ գոլ ջրով:
Հաջորդ անգամ այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 3 օր անց:

Հայտնի մոդելավորող Կարլ Լագերֆելդն իր հարցազրույցներից մեկում նշել էր․ «Գեղեցկությունը գումար արժե»։
Այսօր ցանկանում եմ խոսել «Կոլագեն»-ի մասին, օգտակարության և մեր օրգանիզմում իր կարևորության մասին։
Կոլագենը մաշկի համար կարևորագույն սպիտակուց է, որը պատասխանատու է վերջինիս երիտասարդության և առողջության, հետևաբար նաև գեղեցկության համար։
Այն կարևոր դեր ունի մաշկի ամրապնդման, էլաստիկության և խոնավության ապահովման հարցում։ Տարիների հետ, մեր օրգանիզմը սկսում է ավելի քիչ քանակով կոլլագեն արտադրել, ինչի պատճառով էլ մաշկը դառնում է ավելի չոր և առաջանում են կնճիռներ։
«Օրգանիզմը կոլագենի ավելի քան 20 տեսակ է պարունակում, սակայն մոտավորապես 25 տարեկանից հետո այն սկսում է պակասել»։ 80 տարեկանում օրգանիզմում կոլագենի քանակը մոտ 4 անգամ նվազում է, ինչն ակնհայտորեն երևում է մաշկի վրա։ Հաշվի առնելով վերոնշյալ տվյալները՝ կարող ենք փաստել, որ օրգանիզմում կոլագենի պաշարները հարստացնելով՝ կարող ենք հնարավորինս դանդաղեցնել մաշկի ծերացման անխուսափելի գործընթացը։
«Եթե օրգանիզմում կոլագենի մակարդակը բարձր է, մաշկը փափուկ է, հարթ և էլաստիկ։ Բացի դա, կոլագենը հոգում է մաշկի խոնավության պահպանման համար։ Ահա թե ինչու է կոլագենը ներառվում մաշկի խնամքի միջոցների բաղադրակազմում»։
եթե կցանկանաք,որ անրադառնամ կոլագենային դիմակներին և տնային պայմաններում կոլագենային խնամքին ուրեմն + մեկնաբանության վայրում և Follow ինստագրամում։

New makeup,new photoshoot Bolsero and beautiful model @Lid Petrosyan

Timeline Photos

New photoshoot📷
Жанна Велицян 🔥
Գրանցումների համար 📲055-350004

Հավանու՞մ եք
#makeuplusinemartirosyan #beautymakeup #makeupartist

Make-up Lusine Martirosyan's cover photo

Make-up Lusine Martirosyan's cover photo

Գրանցումների և դասընթացների համար կարող եք զանգահարել ` 📞 055-35-00-04 հեռախոսահամարին 🎨

Երեկոյան դիմահարդարում։
Սպասարկման և դասընթացների համար կարող եք գրել 💌, կամ զանգահարել՝ 055-35-00-04 հեռախոսահամարին։

Դիմահարդարումը արվել է նկարահանման համար, ընդգծել ամենը բայց նուրբ և համաչափ։
Հուսամ կհավանեք։ 🎨❤️
Սպասարկման և դասընթացների համար կարող եք գրել ինձ, կամ զանգահարել ` 055-35-00-04։📞
Հիշեցնեմ որ դեռ դասընթացները զեղչված արժեքներով են ❤

Մեծ աշխատանք է արվել ամբողջ դեմքի հետ և հաճելի փոփոխություն)))
Տարիքը երբեք չպետք է փոխի կնոջը դեպի վատը այլ դարձնի գեղեցիկ և խնամված:
Հավանու՞մ եք🌸🌸🌸🌸🌸

Գեղեցկությունը նրբության մեջ ❤️
Համեցեք @The Beauty House ընդգծեք ձեր գեղեցկությունը 🎨

[12/06/19]   Սիրելի ֆեյսբուկյան ընկերներ, ձեր մեջ կա՞ն դիզայներներ և ֆոտոգրաֆներ։ Ֆեյշն դիմահարդարման մտքեր ունեմ իրագործենք և համագործակցենք։

Ֆեյշն դիմահարդարում ։
Կարմի՜ր 👄

Art -makeup 🔥💥

Ամենօրյա նուրբ դիմահարդարում)

Ձմռան շունչն ու կարմիրը միասին

Ֆեյշն -արտ դիմահարդարում։
Գեղեցիկը ոսկեգույնի երանգներում

My beautyful model 🍁
Fashion & beauty makeup 🍁
Rai Style Beauty Salon

Quenn Stella Ter-Hakobyan🔥
Բոլորը գիտեն որ ես գույների սիրահար եմ։ Ինձ մոտ գորշ գույները չեն գերիշխում։ Այս դիմահարդարումը ֆեյշն նուրբ դիմահարդարում է։ Գեղեցկությունը իմ աչքերով ))
Հուսամ ձեզ դուր կգա 🎨
Rai Style Beauty Salon

Թաց դիմահարդարում (Strobing) 2019-թվականի ամենապահանջված դիմահարդարումներից է։
Դասընթացների համար կարող եք գրել ինձ։
Նաև հիշեցնեմ որ շաբաթ օրը մեզ մոտ՝ Rai Style Beauty Salon -ում բաց դաս է ) Բաց դասը վարելու եմ ես։ Համեցե՜ք

Սա այն դեպքն է որ գեղեցկությունը միայն դիմահարդարման մեջ չէ։ Գեղեցկուհի և սիրված դերասանուհի Rosie Avetisova-ն վստահեց իր դիմահարդարումը ինձ։ Ի՞նչ կարծիքի եք լա՞վ է ստացվել:
Rai Style Beauty Salon

Fashion make-up

Մեզ մոտ բոլոր եղանակները խառնվել են,տրամադրություն ստեղծող գույները հետաքրքրություն են մտցնում մեր կյանքում) եղեք տարբերվող,վառ արտահայտիչ դիմահարդարումով) Գեղեցիկ դիմահարդարումը գրագետ մոտեցման մեջ է:
Համեցեք Rai Style Beauty Salon գեղեցիկ դիմահարդարվելու:
Հիշեցնեմ նաև, որ ես դասավանդում եմ դիմահարդարում))
Ցանկացողները կարող են գրել ինձ,կամ մոտենալ Նալբանդյան 9/1 (հայ բիզնես բանկի դիմաց)

Ճիշտ ընտրված գունային երանգները նրբություն և թարմություն են հաղորդում: Համեցեք Rai Style Beauty Salon եղեք խնամված,ստացեք որակյալ սպասարկում)

Գեղեցկուհի

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Category

Telephone

Address


Aharnoyan 10
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:30
Tuesday 09:00 - 19:30
Wednesday 09:00 - 19:30
Thursday 09:00 - 19:30
Friday 09:00 - 19:30
Saturday 09:00 - 19:30
Sunday 09:00 - 19:30
Other Make-up artists in Yerevan (show all)
Studio Kristy Armenia Harsanekan Dimahardarum Studio Kristy Armenia Harsanekan Dimahardarum
ERVAND KOCHAR
Yerevan, 0070

HARSANEKAN DIMAHARDARUM EREVANUM,HAYASTANUM. AEROGRAF KATILNER 30 JAM TEVOGHUTYAMB , MAC ,

Makeup ML Makeup ML
David Anhaxt
Yerevan, 0069

Sfera Studio Sfera Studio
Abovyan Street 41
Yerevan

•Follow us on Instagram @Sfera_studio � Contact us_ WhatsApp_ Viber � +37441202091 ��

Make up & nail by MARIA Make up & nail by MARIA
Al_Quds Street
Yerevan

Make Up Kristi Make Up Kristi
Amiryan 13
Yerevan, 00

Only Make-up Only Make-up
Saryan4
Yerevan

Наши двери открыты для все девушек и женщин, которые хотят подчеркнуть свою красоту и выглядеть неповторимо

1x1 Գեղեցկության Կենտրոն 1x1 Գեղեցկության Կենտրոն
Kasyan 7
Yerevan, 0033

Welcome to our Beauty Centre

My Style beauty salon My Style beauty salon
Atoyan 14
Yerevan, LAV_BEAUTY

Красота и обаяние

ROBA Estetic & Beauty Center / սրահ ROBA Estetic & Beauty Center / սրահ
Koryun 11 Yerevan
Yerevan, YEREVAN

ROBA Beauty Salon Koryuni 11 ! 010560460 , 010589288 , 099589288

ZARA beauty salon ZARA beauty salon
NOR-ARESH 9/28
Yerevan, 75

Beauty Bar Yerevan Beauty Bar Yerevan
Sayat Nova 25
Yerevan, 002

Hair/Nails/Make Up

Make Up Mane Sahakyan Make Up Mane Sahakyan
26/4 Saryan Str.
Yerevan, 0023

Professional make up Bridal Evening Eyebrow shaping Eye lash extension