O'SHY Armenia

O'SHY Armenia

Share

Մազերի և մարմնի խնամք O'SHY-ի հետ

05/06/2026

Ժամանակ՝ ինքդ քեզ և մաշկդ խնամելու համար 💛

03/06/2026

Մազերի դիմակ․ ինչո՞ւ է այն այդքան կարևոր և ինչո՞ւ է անհնար հրաժարվել

Շամպունը մաքրում է, կոնդիցիոները՝ հարթեցնում, բայց միայն դիմակն է, որ ի զորու է խորքից վերականգնել մազերը։

Ահա թե ինչպես են փոխվում մազերը դիմակի կանոնավոր օգտագործման արդյունքում․

1. Մաքսիմալ խոնավեցում
2. Կառուցվածքի վերականգնում և ամրացում
3. Ծայրերի կոտրտվածության ու ճեղքման կանխում
4. Առողջ փայլ և մետաքսյա հարթություն
5. Պաշտպանություն շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից

⏱ Ինչպե՞ս կիրառել ճիշտ արդյունքի համար

Տարածեք դիմակը մաքուր, խոնավ մազերին, թողեք 5–15 րոպե, ապա լավ լվացեք։ Ցանկալի արդյունքը երկար սպասեցնել չի տա, եթե այն օգտագործեք շաբաթական ընդամենը 1-2 անգամ։

01/06/2026

🌿 Արգանի յուղի օգտագործումը մազերի խնամքում․ ո՞րն է գաղտնիքը

Իզուր չէ, որ արգանն անվանում են «ոսկե հեղուկ»։ Ահա թե ինչպես է այն փոխում ձեր մազերը`

1. Կառուցվածքի վերականգնում — լրացնում է մազի վնասված հատվածները ներսից
2. Ցորենի կերատիններ — ամրացնում են մազարմատներն ու վերադարձնում առաձգականությունը
3. Ավոկադոյի էքստրակտ — սնուցում է և պահպանում անհրաժեշտ խոնավությունը
4. Առանց սուլֆատների— նրբորեն մաքրում է՝ առանց վնասելու բնական պաշտպանիչ շերտը

Պրոֆեսիոնալ խնամքն արդեն հասանելի է ոչ միայն գեղեցկության սրահներում, այլև հենց ձեր տանը։

18/05/2026

Չոր ոտքեր, կոպիտ մաշկ, տհաճ զգացողությո՞ւն երկար օրվանից հետո:

16/05/2026

Լոգանքի գել ընտրելիս բույրից առավել կարևոր է մաշկի տեսակը։ Հենց դրանցից է կախված՝ մաշկը կլինի նուրբ ու խնամված, թե՞ կառաջանա չորություն և գրգռվածություն։

Չոր և ձգվածության հակված մաշկի համար նախընտրելի են կրեմ-գելերը կամ լոգանքի այն գելերը, որոնք պարունակում են բնական յուղեր, գլիցերին, պանթենոլ և կերամիդներ։ Ցանկալի է խուսափել ագրեսիվ սուլֆատներից և ընտրել մաշկի բնական հավասարակշռությանը մոտ՝ pH 5.5 ցուցիչով միջոցներ։

Յուղոտ և խնդրահարույց մաշկի համար համապատասխանում են թեթև, թափանցիկ գելերը, որոնք ունեն թարմացնող բաղադրիչներ՝ թեյի ծառ, ցիտրուս, անանուխ կամ ցինկ։ Սակայն հիշեք, որ չափից ավելի ագրեսիվ մաքրումը կարող է միայն սրել խնդիրը՝ խթանելով յուղազատումը։

Զգայուն մաշկի համար լավագույնը հիպոալերգեն միջոցներն են՝ առանց սուր բուրմունքի և ներկանյութերի։ Որքան պարզ է բաղադրությունը, այնքան ապահով է այն մաշկի համար։

Ամենակարևորը՝ որակյալ գելը մաքրում է մեղմորեն՝ պարգևելով հարմարավետության զգացողություն, այլ ոչ թե չորություն💛

13/05/2026

daily hair ritual 🤍

12/05/2026

Իրավիճակներ, որոնք ծանոթ են գրեթե բոլորին, նշեք, թե քանի կետի եք արդեն հանդիպել կյանքում 😅

Այստեղ դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և փոքրիկ հիշեցումներ այն մասին, թե ինչպես ճիշտ խնամել ձեր մազերը❤️

09/05/2026

Խնամք, որը հեշտությամբ դառնում է կյանքիդ մի մասնիկը 💜

07/05/2026

Փոքրիկ սովորություն, որն ամեն ինչ փոխում է։
Մաքրում + խոնավեցում = մաշկի իդեալական բալանս։

Մի՛ անտեսիր երկրորդ քայլը՝ մաշկդ անմիջապես զգում է տարբերությունը 🩷

05/05/2026

Վստա՞հ ես, որ մազերդ ճիշտ ես լվանում 👆🏻

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address

Yerevan