Տաթևա - Tateva

Տաթևա - Tateva
wnews.am

Ինչպես լինել գեղեցիկ ու խնամված. պրոֆեսիոնալ խորհուրդներ «Տաթեւա»-ի հիմնադիր Լիանա Մարկոսյանից - WNews.am

wnews.am Այս շրջանում, երբ Ամանորին հաշված օրեր են մնացել, բոլոր կանայք էլ ցանկանում են լինել էլ ավելի գեղեցիկ ու խնամված։ Մայրաղաքաքի կենտրոնում՝ Զարուբյան...

wnews.am

Ինչպես արեւայրուքից հետո խնամել մաշկն ու մազերը. խորհուրդներ բուժ կոսմետոլոգ Լիանա Մարկոսյանից - WNews.am

wnews.am Ինչպես ամառային սեզոնից հետո ճիշտ եւ գրագետ խնամել մաշկը, մազերն ու մարմինը, որ պրոցեդուրաներից պետք է խուսափել արեւայրուքից հետո եւ...

Wnews.am

Երբ քեզ նմանակում են, ուրեմն հասել ես ավելիին.«Տաթեւա»-ի հիմնադիր Լիանա Մարկոսյան (Photo)
https://wnews.am/2018/01/30/liana-3/

Photos from Տաթևա - Tateva's post

Photos from Տաթևա - Tateva's post

Սալորի յուղ

Սալորի` սառը ճզմմամբ ստացվող յուղը վերջերս է լայն կիրառում գտել կոսմետոլոգիայում: Վիտամին E-ի բարձր պարունակության շնորհիվ այս յուղն ունի հանգստացնող և հակաօքսիդանտային հատկություններ և արդյունավետ պաշտպանում է մաշկը ծերացումից։ Իր բաղադրության մեջ մտնող տոկոսային մեծ հարաբերության oleic թթուի շնորհիվ այն սնուցում, փափկեցնում և խոնավացնում է մաշկը, հեշտությամբ թափանցում է դրա մեջ՝ չթողնելով յուղի հետքեր։ Շրթունքներին քսելիս փափկեցնում է դրանք՝ ընդգծելով ծավալը և ուրվագծերը, ամրացնում է եղունգները, ձեռքերին տալիս գեղեցիկ և խնամված տեսք։
Սալորի յուղն ունի հանգստացնող ազդեցություն․ խթանելով բջիջների նյութափոխանակությունը, նրբորեն օգնում է վերականգնել վնասված և պրոբլեմային մաշկը։ Օգտագործվում է որպես չոր, փխրուն և վնասված մազերի խնամքի միջոց։ Յուղը արդյունավետ է նաև մազաթափության առկայության դեպքում, տալիս է մազերին առողջ և փայլուն տեսք, խթանում է թարթիչների աճը։
Այն բարելավում է մաշկի էլաստիկությունը, թարմացնում է դրա նրբերանգը՝ տալով առողջ տեսք։ Սալորի յուղն ունի յուրահատուկ, հրաշալի հոտ և հանգստացնող ազդեցություն։

Կանեփի յուղ

Կանեփի յուղը ստացվում է կանեփի սերմերի սառը ճզմման միջոցով։ Օրգանիզմի առողջ կենսագործունեության համար այն վերջին տարիներին դարձել է անփոխարինելի միջոց։ Պարունակում է մեծ թվով հանքային տարրեր, վիտամիններ եւ ճարպաթթուներ, ֆոսֆոր, կալիում, ցինկ, կալցիում, մանգան, երկաթ, ծծումբ, վիտամիններ A, B1, B2, B3, B6, C, D, E, հակաօքսիդանտներ, սպիտակուցներ, կարոտին։ ՈՒռուցքաբանության ոլորտում ունի մեծ կիրառություն քաղցկեղի բուժման համար․ մասնավորապես վերացնում է քիմիաթերապիայից հետո կողմնակի բարդությունները։
Կանեփի յուղի բուժական ազդեցությունը հաստատված է ժամանակակից հետազոտությունների հիման վրա։ Բժշկության մեջ օգտագործվում է մաշկային տարբեր հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են փսորիազը, էկզեման, դերմատիտները, բորբոքված և չսպիացած վերքերը։ Այն ծառայում է որպես անտիսեպտիկ և հակաբորբոքային գերազանց միջոց՝ ուժեղացնելով և կարգավորելով մարմնի իմունային գործառույթը։ Մաշկին տալիս է երիտասարդ տեսք, խոնավացնում է այն՝ բարելավելով մաշկի առողջ երանգը։ Տարիքային մաշկը դարձնում է թարմ, առաձգական և պաշտպանված։ Կանեփի յուղը սննդի մեջ օգտագործելիս նշանակալիորեն բարելավում է մազերի ու եղունգները վիճակը։ Մազերի տեսքը դառնում է առողջ, ուժեղ, վերականգնվում է բնական փայլը, կանխվում է մազաթափությունը։
Յուղը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը վիրուսների և բակտերիաների դեմ։ Զգալիորեն բարելավում է սրտանոթային խնդիրներ, երիկամային անբավարարություն, Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց ինքնազգացողությունը։ Կալցիումի մեծ պարունակության շնորհիվ կանեփի յուղի օգտագործումը ցուցված է օստեոպորոզ, ռեվմատոիդ արթրիտ և ոսկրերի ու հոդերի խնդիրներ ունեցող մարդկանց բուժման համար։
Օգնում է նաև էնդոկրին հիվանդությունների դեպքում: Յուղը կարգավորում է հորմոնալ հավասարակշռությունը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը, բարելավում է նյութափոխանակությունը: Լավ միջոց է մենոպաուզայի և դաշտանային ցավերի համար: Կարգավորում է արյան բարձր ճնշումը, կանխում է հիպերտոնիկ ճգնաժամի և ինսուլտի ռիսկերը: Դրա օգտագործումը ցուցված է անգամ տուբերկուլյոզով հիվանդներին։

Պնդուկի յուղ

Սառը ճզմման եղանակով ստացվող պնդուկի յուղը կիրառություն է գտել համեմատաբար վերջերս, բայց արդեն կարճ ժամանակամիջոցում դարձել է շատ սիրված, իր հատկությունների շնորհիվ, որոնք ոչնչով չեն զիջում նուշի յուղին: Պնդուկի յուղը իր բաղադրության մեջ ներառում է մեծ քանակությամբ վիտամիններ՝ B1, B2, B6, C, PP, E, ֆոսֆորի, ֆտորի, ծծմբի, կալիումի, նատրիումի, ցինկի, մագնեզիումի և կալցիումի, երկաթի, պղնձի, կոբալտի, յոդի, քլորի էլեմենտներ: Բացի այդ, այն պարունակում է մի շարք ճարպաթթուներ` oleic, linoleic, palmitic, stearic, palmitoleic, B-կարոտինոիդներ, սպիտակուցներ։ Իր հատկությունների շնորհիվ կոսմետոլոգիայում այն հայտնի է որպես յուղոտ և խնդիրներ ունեցող մաշկի բուժման լավագույն միջոց։
Պնդուկի յուղը հիանալի կլանվում է մաշկի կողմից և դրա վրա յուղոտ մնացորդ չի թողնում, օգնում է ձգել և փոքրացնել դեմքի վրայի ծակոտիները։ Պնդուկի յուղի մաքրող, հակաբորբոքային և վերքերը արագ բուժելու հատկությունները օգնում են վերացնել բշտիկները և թարախակույտերը: Արևոտ, քամոտ ու ցուրտ եղանակին օգնում է կանխել մաշկը անցանկալի ազդեցությունից, կարմրությունից, թեփից և գրգռումից;
Պնդուկի յուղի կանոնավոր օգտագործումը նկատելի երիտասարդացնում և բարելավում է մաշկի երանգը, տալիս է էլաստիկություն և ճկունություն, հարթեցնում է մակերեսային կնճիռները և կանխում է նորերի առաջացումը։ Լավ միջոց է աչքերի և բերանի շրջանում մաշկին լավ տեսք տալու համար։

Ընկույզի յուղ

Ընկույզի յուղը, որը ստացվում է սառը ճզմման եղանակով, լայնորեն օգտագործվում է ոչ միայն սննդային և բժշկական նպատակներով, այլև կոսմետոլոգիայի ասպարեզում։
Ընկույզի յուղի բաղադրության մեջ մտնում են բարձր տոկոսային մաս կազմող չհագեցած ճարպաթթուներ և երիտասարդացնող վիտամին E։ Այն նաև պարունակում է մաշկին անհրաժեշտ A, C, K, P և B խմբի վիտամիններ, ինչպես նաև կարոտինոիդներ, կենսաբանորեն ակտիվ նյութեր, և այլ մակրո ու միկրո տարրեր, երկաթ, մագնեզիում, յոդ, կալցիում, կոբալտ, ցինկ, պղինձ և այլն: Այս բոլոր բաղադրիչները խնդիր ունեցող չոր և տարեց մաշկի վերականգնման գործընթացում շատ արդյունավետ են ազդում։ Ընկույզի յուղը փափկեցնում, խոնավացնում է կոպիտ մաշկը, տալիս է առաձգականություն՝ նրբորեն սնուցելով այն, խնամում է բորբոքված մակերեսը, երիտասարդացնում է այն, ամրապնդում է արյան անոթների պատերը՝ իր գերազանց հակատարիքային հատկությունների շնորհիվ։
Բժշկություն մեջ օգտագործվող լավ միջոց է այրվածքների, քերծվածքների, տարբեր վերքերի, ինչպես նաև պսորիազի, էկզեմայի, դերմատիտների բուժման համար։

Գետնանուշի յուղ

Սառը ճզմմամբ ստացվող գետնանուշի յուղը մարմնի և դեմքի մաշկի խնամքի համար հրաշալի միջոց է: Այս յուղի բաղադրության մեջ մտնում են չհագեցած ճարպաթթուներ (Oleic և Linoleic), և հագեցած թթուներ (stearic, arachidic, palmitic), որոնք, դրական ազդեցություն ունենալով մաշկի վրա, նպաստում են դրա վերականգնմանը՝ հարթեցնելով և ձգելով այն։ Բաղադրության մեջ մտնում են նաև օսլա, սպիտակուցային նյութեր, վիտամին E, որոնց շնորհիվ արագանում է մաշկի բջիջների վերականգնման գործընթացը։ Գետնանուշի յուղը հատկապես խորհուրդ է տրվում չորացած և ծերացող մաշկի համար, քանի որ այն փափկեցնում և խոնավացնում է մաշկը, վերականգնում դեմքի առողջ տեսքը, ամրապնդում է արյան անոթների պատերը, կանխում ազատ ռադիկալների առաջացումը և կանխարգելում բորբոքումները:

Դդումի յուղ

Սառը ճզմման եղանակով ստացվող դդումի յուղը հրաշալի միջոց է մաշկը խնամելու համար։ Այն պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, կարոտինոիդներ, ֆոսֆոլիպիդներ, հորմոնալ այլ նյութեր, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացման գործընթացը։ Դդումի յուղը պարունակում է նաև վիտամինների մեծ խումբ․
Վիտամին E (tocopherol) կամ երիտասարդության վիտամին, որը կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը։
Վիտամին A (retinol) խումբը ներառում է հակաօքսիդանտներ, որոնք դրական ազդեցություն ունեն մաշկի վրա և կանխում են այն չորությունից։
Վիտամին C (ասկորբինաթթու), որը խթանում է կոլագենի արտադրությունը, նաև նպաստում վերքերի արագ բուժմանը։
B խմբի վիտամիններ (B1 - thiamine, B2 - ռիբոֆլավին), որոնք պաշտպանում են մաշկը վաղաժամ ծերացումից և նպաստում են մաշկի գույնի բարելավմանը։
Դդումի յուղի բաղադրության մեջ կան նաև այլ օգտակար վիտամիններ՝ K վիտամին, վիտամին P, ինչպես նաև նյութեր՝ երկաթ, ցինկ, սելեն, մագնեզիում, մաշկի խնամքի համար «պատասխանատու» այլ միկրո եւ մակրո տարրեր։
Դդումի յուղը ունի կատարյալ խոնավացնող, սնուցող և երիտասարդացնող ազդեցություն:
Կանոնավոր օգտագործումը օգնում է պահպանել մաշկի խոնավության օպտիմալ հավասարակշռությունը՝ միաժամանակ պահպանելով համարժեք գունային երանգը, ապահովում է մաշկի էլաստիկությունը, առողջ տեսքը և երիտասարդությունը։
Օգտագործվում է բժշկության մեջ վերքերի, այրվածքների բուժման ժամանակ, քանի որ ունի հակաբորբոքային և արագ վերականգնող ազդեցություն։
Այն մեծացնում է մաշկի հյուսվածքների դիմադրողականությունը, նպաստում է բջիջների վերականգնմանը, լավացնում է մաշկը սնուցող անոթների վիճակը, որի արդյունքում վերականգնվում է դեմքի առողջ գույնը և մաշկի որակը։

Քունջութի յուղ

Քունջութի սառը զտմամբ ստացված յուղը լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայում և հայտնի միջոց է մաշկի ամենօրյա խնամքի համար։ Քունջութի յուղը պարունակում է բազմաթիվ օգտակար բաղադրիչներ և ակտիվ նյութեր, որոնք ունեն բարերար ազդեցություն մաշկի վրա։
Վիտամին E-ն նպաստում է մաշկի երիտասարդացմանը, սեզամոլ ակտիվ նյութը պաշտպանում է այն վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այդ պատճառով էլ այն լայնորեն օգտագործվում է արևապաշտպան քսուքներում։ Քունջութի յուղը նաև պարունակում է լեցիտին որն ունի խոնավեցնող և փափկեցնող ազդեցություն։
Բացի այդ պարունակում է B խմբի վիտամիններ, նաև մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, հագեցած և չհագեցած ճարպային թթուներ (linoleic, oleic, palmitic և այլն):Քունջութի յուղը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել չոր, կոպիտ, ծերացող մաշկի դեպքում։ Այն ունի լավ ներծծվող, խոնավեցնող և փափկեցնող հատկություններ, հանգստացնում է գրգռված մաշկը, վերացնում կարմրությունը։ Լավ միջոց է աչքերի շրջանում մաշկի խնամքի համար, հատկապես աչքերի տակ գոյացած պարկերի դեմ։

Քունջութի յուղի բաղադրության մեջ մտնող մագնեզիումը հայտնի է որպես հակասթրեսային տարր և հանգստացնում է դեմքի մկանները՝ քսելով այն գիշերը առավոտ դեմքը ստանում է թարմ և առույգ տեսք։ Քունջութի յուղը հարթեցնում է դեմքի մաշկը, օգտագործվում է սպիների, պզուկների, պսորիազի և էկզեմայի բուժման ժամանակ։ Լավ է ազդում այրվածքների ճաքերի և վնասված մաշկի բուժման ժամանակ։
Նրա կանոնավոր օգտագործումը օգնում է վերականգնել մաշկի պաշտպանիչ գործառույթը, վերադարձնել թարմությունը և առողջ տեսքը:

Կտավատի յուղ

Կտավատի յուղը շատ օգտակար և առողջարար է և իր գերազանց բուժիչ հատկությունների շնորհիվ օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում, գերազանց բարելավում է մաշկի վիճակը և հիանալի միջոց է մազերի խնամքի hամար։ Այն պարունակում է մաշկի համար այնպիսի օգտակար վիտամիններ, ինչպիսիք են բարձր տոկոսայնությամբ վիտամին F, վիտամին A և վիտամին E, որոնք հատկապես լավ են ազդում մաշկի հիդրատացիայի վրա և կանխում են վաղաժամ ծերացումը: Կտավատի յուղի օգտագործումը կանխարգելում է մաշկի առաձգականության կորուստը, տալիս է էլաստիկություն և ամրություն, պայքարում վաղաժամ առաջացող կնճիռների դեմ։
Պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որոնք պայքարում են զգայուն մաշկի բորբոքման դեմ, և օգտագործվում է այնպիսի մաշկային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են պսորիազը, դերմատիտը, էկզեման։

Կտավատի յուղը լավ սնուցում և երիտասարդացնում է մաշկը, շատ լավ է ազդում չոր և ծերացող մաշկի վրա՝ տալով առաձգականություն, առողջ բնական երանգ, ձգում է դեմքի ուրվագծերը և հարթեցնում այն։

Խաղողի յուղ

Սառը ճզմման միջոցով ստացվող խաղողի յուղը պարզապես կատարյալ միջոց է մաշկի խնամքի համար, որը հիմնականում պայմանավորված է իր յուրահատուկ բաղադրությամբ․ այն ներառում է բազմաթիվ օգտակար տարրեր և վիտամիններ, ինչպիսիք են A, B, C, PP, E վիտամինները։ Ընդ որում
բավականին բարձր տոկոս է կազմում վիտամին Ե-ն։ Այս վիտամինն օգնում է պահել մաշկը երիտասարդ և խուսափել այնպիսի տարիքային փոփոխություններից, ինչպիսիք են խոնավության, առաձգականության կորուստը, մաշկի ծերացման նշանները։

Բացի այդ, խաղողի յուղը պարունակում է մեծ քանակով չհագեցած ճարպային թթուներ, որոնք պարզապես անփոխարինելի են մաշկի երիտասարդ տեսքի համար։
Մեծ կիրառում ունի բժշկության մեջ և կոսմետոլոգիայում , քանի որ կատարելապես հոգ է տանում ոչ միայն չոր և ծերացող, այլև յուղոտ և խնդրահարույց մաշկի դեպքում։ Խաղողի կորիզի յուղը նաև օգնում է նեղացնել և փոքրացնել մաշկի լայնացած ծակոտիները, տալիս է առողջ երանգ, տեսանելիորեն ձգում է մաշկը տալով էլաստիկություն, պահպանելով մաշկին պահանջվող խոնավությունը։ Քանի որ խաղողի յուղն ունի լավ հակաբորբոքային հատկություն, այն արդյունավետ օգտագործվում է պրոբլեմային մաշկի բուժման ժամանակ։
Խաղողի յուղը շնորհիվ իր բաղադրության, հեշտությամբ և արագ է կլանվում մաշկի կողմից և կանոնավոր օգտագործման ժամանակ մաշկին տալիս է փափուկ, հարթ, և առողջ տեսք։

Դեղձի յուղ

Դեղձի միջուկի յուղը, լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։ Այն ունի լավ ազդեցություն մաշկի վրա իր բաղադրության շնորհիվ։ Դեղձի յուղը պարունակում է մի շարք հագեցած ճարպաթթուներ և թթուներ (oleic, linoleic, palmitic, stearic) որոնք չափազանց անհրաժեշտ են մաշկի բջիջների լիարժեք կենսագործունեության համար։
Բացի այդ դեղձի յուղը հարուստ է P, A, E, C և B վիտամիններով , ինչպես նաև երկաթի, կալցիումի, կալիումի և ֆոսֆորի միկրոտարրերով։

Դեղձի յուղը հատկապես արդյունավետ միջոց է ծերացող, չոր և զգայուն մաշկի համար, հակված է մաշկի բորբոքային և ալերգիկ ռեակցիաները մեղմելուն, նպաստում է մաշկի լավ սնուցմանը, փափկեցնում և խոնավեցնում է այն, երիտասարդացնում, ինչպես նաև զգալի բարելավում է մաշկի տեսքը՝ դարձնելով այն առաձգական, հարթեցնում է մակերեսային կնճիռները, հատկապես աչքերի շրջանում, նաև ամրացնում է թարթիչները։

Նուշի յուղ
Նուշի յուղը լայնորեն օգտագործվում է կոսմետիկ նպատակներով, մաշկի խնամքի, մարմնի և մազերի խնամքի համար։
Նուշի յուղը պարունակում է մի շարք վիտամիններ (E, A, F, ինչպես նաև B), և այլ բաղադրիչներ, որոնք իդեալական են մաշկի և մազերի խնամքի համար։
Բավականին բարձր տոկոսով վիտամին E պարունակելով՝ նուշի յուղը դանդաղեցնում է մաշկի ծերացումը, պաշտպանելով այն վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
Վիտամին A-ն նպաստում է մաշկի հիդրատացիային, իսկ վիտամին F-ը օգնում է կարգավորել մազանոթների լավ գործունեությունը և կանխել ծակոտիների ծավալմանը դեմքի վրա։
Նուշի յուղը կարող է օգտագործվել ցանկացած տեսակի մաշկի համար, բայց հատկապես լավ է օգտագործել չոր և ծերացող մաշկի դեպքում, քանի որ նուշի յուղը առաջին հերթին ունի լավ փափկեցնող ազդեցություն։
Խորհուրդ է տրվում օգտագործել զգայուն մաշկի դեպքում, քանի որ այն կանխում է գրգռվածությունը և լավ է ազդում բորբոքված մաշկի վրա, լավացնում է մաշկի երանգը, հարթեցնում է մակերեսային կնճիռները։

Չիչխանի յուղ

Չիչխանի յուղը ստացվում է ավանդական տեխնոլոգիայով և վաղուց արդեն հայտնի է իր յուրահատուկ և զարմանահրաշ հատկություններով: Դրա համար այն լայնորեն կիրառվում և օգտագործվում է բժշկական և կոսմետոլոգիական նպատակներով:Այն ունի վիտամինների շատ հարուստ կազմ և պարունակում է շատ այլ օգտակար նյութեր։ Վիտամին A-ն ապահովում է մաշկի առաձգականությունը և հիդրատացիան, վիտամին E-ն ապահովում է մաշկի երկարակեցությունը և երիտասարդությունը, վիտամին C-ն տալիս է էլաստիկություն, իսկ B, K, P վիտամինները կարևոր դեր ունեն ընդհանրապես մաշկի առողջության և գեղեցկության համար։
Բացի այդ, չիչխանի յուղը պարունակում է կարոտին, կարոտինոիդներ, տոկոֆերոլներ, ստերոլներ, ճարպային թթուներ, որոնք հիանալի միջոց են խնամքի կարիք ունեցող չոր, ծերացող, կնճռոտ և պրոբլեմային մաշկ ունեցողների համար, ապահովում է մաշկի ամրությունն ու առաձգականությունը և հարթում է այն։

Չիչխանի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես չոր մաշկի համար, քանի որ այն գերազանց մեղմացնում, խոնավեցնում և սնուցում է մաշկը, կանխելով ծերացումից և կնճռոտ մակերեսից, վերացնում է պիգմենտային բծերը, շատ լավ է ազդում վերքերի, այրվածքների, մաշկի ճեղքվածքների վրա։ Օգտագործվում է նաև այնպիսի մաշկային հիվանդությունների ժամանակ ինչպիսիք են դերմատիտը, էկզեման, պսորիազը։
Բացի այդ, չիչխանի յուղը կարող է օգտագործվել որպես միջոց շուրթերի խնամքի, աչքերի շրջակա մաշկի համար, ինչպես նաև սնուցել թարթիչների մազարմատները ամրացնելով դրանք։

Ծիրանի կորիզի յուղ

Ծիրանի յուղը , որը ստացվում է սառը ճզմման միջոցով հանդիսանում է էկոլոգիապես բնական արտադրանք, որը պարունակում է զգալի քանակությամբ վիտամիններ և չհագեցած ճարպաթթուներ, որոնք ապահովում են մաշկի բջիջների պատշաճ կենսագործունեությունը։ Յուղը պարունակում է վիտամին A, որն ապահովում է մաշկի առաձգականությունը և հիդրատացիան, վիտամին C, որը պատասխանատու է մաշկի առաձգականության և երիտասարդացման համար, վիտամին B, այդ թվում նաև մեծ քանակի վիտամին F, որը օգնում է արագացնել մաշկի բջիջների վերարտադրությունը, դանդաղեցնում է մաշկի ծերացումը, կանխում է մաշկի ծակոտիների ընդլայնումը։
Ծիրանի կորիզի յուղը պարզապես անփոխարինելի միջոց է այն մարդկանց համար, որոնց մաշկը ոչ ճիշտ սննդակարգի և վիտամինների բացակայության պատճառով վնասված է։

Պարբերաբար օգտագործելով ծիրանի կորիզի յուղը, կարելի է վերականգնել և բարելավել դեմքի մաշկի առողջ տեսքը։
Ծիրանի կորիզի յուղը նպաստում է մաշկի լավ սնուցմանը, փափկեցնում և խոնավեցնում է մաշկը, կանխելով չորությունը եւ շերտատումը և օգնում է արագացնել մաշկի լավացման գործընթացը։

Այս յուղը խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, որը նպաստում է մաշկի առաձգականության լավացմանը։
Այն ունի երիտասարդացնող ազդեցություն, օգնում է հարթել դեմքի կնճիռները, էապես վերականգնում եւ թարմացնում է մաշկը, շնորհիվ իր հակաբորբոքային հատկությունների օգնում է հակազդել հատկապես զգայուն մաշկի բորբոքման դեմ։
Ծիրանի կորիզի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել ջրազրկված, չոր ու վնասված մաշկ ունեցողներին ինչպես նաև առաձգականությունը կորցնող և զգայուն մաշկ ունեցողներին:

Ծիրանի սառը ճզմումով ստացված յուղը, բացառությամբ շատ յուղոտ մաշկ ունեցողների, խորհուրդ է տրվում օգտագործել գիշերային տոնիկների և սնուցող քսուքների փոխարեն, քանի որ այն լավ թարմացնում և ձգում է մաշկը նաև աչքերի շրջանում։

[11/25/16]   Սիրելի՛ հաճախորդներ, Տաթևա կենտրոնում այսուհետ կատարվում է պերմանենտային դիմահարդարում (татуаж).
1․ հոնքեր՝ բնական մազերի տեսքով,
2․ շուրթեր՝ 3D էֆեկտով,
3․ աչքերի վերին և ներքին կոպերի ուրվագծում։
Կատարվում է նաև թարթիչների կլորացում (биозавивка)։

Բացի այդ կատարվում է նաև հոնքերի ձևավորում, և արվում են ժամանակավոր դաջվածքներ հինայով։

Կարող եք զանգահարել 093-93-19-42 հեռախոսահամարով։
Սիրով սպասում ենք ձեզ!!!

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Address


Sasna Tsrer 12/6
Yerevan
Other Yerevan beauty salons (show all)
Coral Club Armenia Coral Club Armenia
30/3 Str. Gyulbenkyan
Yerevan, 0033

Coral Club Yerevan Armenia

Z&A Stores Z&A Stores
5 North Ave
Yerevan

"Z&A" LLC is an Armenian company dedicated to the luxury fashion retail industry, representative of a number of world famous brands in Yerevan.

Լիլիա Գեղեցկության Սրահ Լիլիա Գեղեցկության Սրահ
Գալշոյան փ., 6/3
Yerevan, 0079

«Լիլիա» Գեղեցկության Սրահն առաջարկում է վարսահարդման,դիմահարդարման, մատնահարդարման և կոսմետոլոգիական ծառայություններ:

ANGEL Beauty Center ANGEL Beauty Center
Komitas 52/2
Yerevan

Высококлассное обслуживание Высококлассными средствами!!!

Rosie Bostanchyan Makeup Rosie Bostanchyan Makeup
Arami 64, Bulvard Plaza, 2nd Floor
Yerevan

Makeup: (everyday, evening, bridal and artistic, also film, commercial and music video) Tel: +(374) 94 476535

Make Up Mane Sahakyan Make Up Mane Sahakyan
26/4 Saryan Str.
Yerevan, 0023

Professional make up Bridal Evening Eyebrow shaping Eye lash extension

Ashot Mkrtchyan Hairstylist Ashot Mkrtchyan Hairstylist
Pushkin 41
Yerevan

ՄՋ Առևտրային ցանց / MG Supermarket ՄՋ Առևտրային ցանց / MG Supermarket
Մուրացան 113/1
Yerevan

Pharaon Spa Centre Pharaon Spa Centre
Yeraven-Abovyan, 5 M4
Yerevan, 0002

1x1 Գեղեցկության Կենտրոն 1x1 Գեղեցկության Կենտրոն
Kasyan 7
Yerevan, 0033

Welcome to our Beauty Centre

Salma գեղեցկության կենտրոն Salma գեղեցկության կենտրոն
Garegin Njdeh 9a
Yerevan, 0006

Կանանց և աղջիկների գեղեցկության կենտրոն

Fotoepilacia sugaring Fotoepilacia sugaring
Ajapnyak
Yerevan, 0012

ՎԱՅԵԼԵՔ ԹԱՎՇՅԱ ՄԱՇԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ.....