Psychotherapist Anush Gevorgyan
Հոգեբան, հոգեթերապևտ
մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սեպտեմբերի 1֊ին ընդառաջ լիքը դրական էմոցիաներ եմ հավաքում😀
Խորովածը և հոգեթերապիան
Այցելուն միջինից բարձր տարիքի տղամարդ է, դեպրեսիվ էպիզոդով, կյանքի համն ու հոտը կորցրած, “ոչ մի բանի հավես չունեցող”։ Անդրադարձանք հողակցման 5֊4֊3֊2֊1 տեխնիկաին։ Հասանք հոտերին, պետք է 2 հոտ ասի, որ իր շուրջն են կամ երկու հոտ, որ քիմքին հաճելի է։ Ասեց "խորովածի և սոխ ու կանաչու հոտերը"։ Դե համը բնական է` խորովածի։
Մեկ էլ թե, այ հիմա հիշեցի հինգ բան, որ հաճելի է տեսնել աչքին, 4 ձայներ, 3 իր, որ հաճելի է շոշափել, և բոլորը խորովածի հետ կապված։
Վերջում հարցրի, ինչ կուզեք անել, ասեց` խորոված պատրաստեմ և ընտանիքիս հյուրասիրեմ։
Դե դա էլ դարձավ տնային առաջադրանքը։
Երբեմն տրավմատիկ փորձառության ներքո մենք կորցնում ենք այն ամենը, ինչ հաճելի, դուրեկան է եղել մեզ, և այդ մասին վերհիշում ենք միայն թերապևտիկ պրոցեսում։
Ես հոգեբան եմ, ու ես գիտեմ, որ իմ վախերը միայն իմ վախերն են, դրանք չեմ փոխանցում իմ երեխաներին,չեմ սահմանափակում նրանց իմ դիրքորոշումներով, չեմ արգելում նրանց վայելել այն հաճույքը, որը կարող են զգալ այդ կարուսելների վրա։
P.S. Բոլոր կադրերն իմ տղայի մասնակցությամբ են։
25/07/2026
Երբևէ մտածել էիք, որ մայրամուտը խորը հոգեբանական նշանակություն ունի։ Պահպանիր և կիսվիր👍❤️
Ընդունել անխուսափելի ավարտը և բաց թողնել։
Մայրամուտը խորհրդանշում է օրվա ավարտը, ինչը հոգեբանորեն ասոցացվում է ցիկլերի, փուլերի կամ հարաբերությունների ավարտի հետ։ Այն սովորեցնում է «բաց թողնել» և ընդունել, որ յուրաքանչյուր ավարտ բնական է։
Անորոշության անխուսափելիությունը և հանգստությունը։
Մայրամուտին հաջորդում է մթությունը, որը հաճախ ասոցացվում է անհայտի կամ վախի հետ, սակայն մայրամուտի տաք գույները մեղմում են այդ անցումը՝ պարգևելով ապահովության զգացում։
Մայնդֆուլնես` գիտակից կենտրոնացում։ Մայրամուտի գույները փոխվում են րոպեների ընթացքում։ Սա ստիպում է ուղեղին կենտրոնանալ ընթացիկ վայրկյանի վրա, քանի որ «հետո» այն արդեն անհետացած կլինի։
Մայրամուտին հետևելը ինքնաբուխ հոգեթերապևտիկ սեանս է։ Այն հնարավորություն է տալիս դանդաղեցնել կյանքի ռիթմը, լիցքաթափել նյարդային համակարգը և վերակապվել սեփական ներաշխարհի ու բնության հետ։
Երբեմն ինքնախնամքը պահանջում է ոչ թե ակտիվ գործողություն, այլ պասիվ ոչինչ չանել։
Արձակուրդը մասնագիտական այրումը կանխարգելելու և ինքնախնամքի կարևոր միջոց է։
Սթրեսը Ձեզ, թե՞ դուք սթրեսին... ահա, թե որն է կարևոր հարցը։
Էներգիայի բացակայությունը և հոգնածությունը միշտ չէ, որ ծանր աշխատանքի հետ է կապված։ Մեր հոգեկան առողջությունը և հոգատարությունը սեփական անձի հանդեպ կարող է էներգիայի աղբյուր դառնալ։
Երբ դեստրուկտիվ դիրքորոշումները կողմնորոշում են մեր կյանքը։
Դիտել ձայնով։🔊
Մանկուց մ։եզ փոխանցում են դաստիարակչական բնույթի դեստրոկտիվ դիրքորոշումներ, որոնց շրջապտույտից դուրս գալը շատ դժվար է լինում։ Դրանցից մեկն է "Աշխատանքը գեղեցկացնում է, երիտասարդացնում է մարդուն"։
Դիտեք և լաեք խոսքերը💞
Ինչու ես դու հայտնվում մի հարաբերություններում, որտեղ քեզ հարմար և երջանիկ չես զգում, այլ շարունակում ես արժանանալ սիրո։
Գրի, եթե ցանկանում ես քննարկել սիրո և տրավմատիկ հարաբերությունների կրկնվող սցենարները մասնագետի հետ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |