Nail artist Sed
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Nail artist Sed, Health/Beauty, Gyumri.
31/07/2026
22/02/2026
Ես չեմ կարող չարհամարհել
Այն զավակին,
Որ իր հորն է մեղադրում
Իր անճարակ,
Խեղճ ու կրակ խելքի համար։
Ես չեմ կարող չարհամարհել
Այն աչքը դուրս պահած կնկան,
Որ մարդուն է մեղադրում
Իր սեփական մեղքի համար։
Ես չեմ կարող չարհամարհել
Այն կուշտ ու կուռ երեխային,
Որ լալիս է ու չի քնում,
Եվ այն հյուրին պնդաճակատ,
Որ գալիս է ու չի գնում։
Ես չեմ կարող չարհամարհել
Այն փոքրամիտ մեծավորին,
Որ կարգում է գործի գլուխ
Իր անգլուխ մերձավորին։
Եվ վերջապես ես չեմ կարող
Չարհամարհել այն պատանուն,
Որ հոր առաջ հորից խլած
Գլխարկով է հպարտանում։
Համո Սահյան
21/02/2026
Եթե մարդը կորցնում է իր հարգանքն ինձ մոտ, այն այլևս երբեք չի վերականգնվում: Ես շարունակում եմ քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել, բայց դա հարգել չէ...
Ֆրունզիկ Մկրտչյան
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Gyumri