Nrene Natural Cosmetics

Nrene Natural Cosmetics

Share

Նռենե ապրանքանիշը արտադրում է բնական բարձորակ նյութերից պատրաստված խնամքի միջոցներ:

20/08/2026

Մազերի խնամված տեսքը սկսվում է ճիշտ ընտրված բալզամից 🌿

Nrene-ի բալզամը՝ կոկոսի և մակադամիայի յուղերով, օգնում է սնուցել մազերը, պաշտպանել չորությունից և պահպանել դրանց բնական փայլն ու առողջ տեսքը։

Օգտագործիր շամպունից հետո , հարմար է մազերի բոլոր տեսակների համար և հեշտությամբ լրացնում է ամենօրյա խնամքը։

Ընտրիր բնական յուղերով խնամք՝ ավելի փայլուն և խնամված մազերի համար։

🔻 Տեսականուն կարող եք ծանոթանալ՝
nrenenaturalcosmetics.am

🚘 Գործում է առաքում դեպի Երևան և մարզեր։
📲 094 585 389

────────────​──────────
#Նռենե    #մազերիխնամք 
#բալզամ  #բնական NaturalCosmetics

19/08/2026

✨ Յուղոտ մաշկի խնդիրը միայն դեմքի փայլը չէ։ Այն, ինչ կուտակվում է ծակոտիների մեջ, կարող է բերել խցանումների, անհարթության և կրկնվող բորբոքման։

🫧 Այդ պատճառով ամենօրյա մաքրումը պետք է լրացնել շաբաթական խորքային խնամքով։ Nrene-ի խնամքի հավաքածուն ստեղծված է յուղոտ և բորբոքման հակում ունեցող մաշկի համար՝ ամենօրյա մաքրումը համադրելով շաբաթական երկու անգամ օգտագործվող բնական փոշի դիմակի հետ։

🧼 Ամեն օր մաշկը մաքրիր կաղնու կեղևի էքստրակտով լվացող գելով և հակաբորբոքային օճառով։

💧 Գելը հեռացնում է աղտոտվածությունը, դիմահարդարման մնացորդներն ու ավելորդ ճարպը՝ պահպանելով մաշկի բնական խոնավության հավասարակշռությունը։

🌿 Օճառի կանաչ կավը օգնում է մաքրել ծակոտիներն ու կլանել ավելորդ յուղը, կաղնու կեղևի էքստրակտը կանխարգելում է բորբոքման առաջացումը, իսկ վարսակի փաթիլները հանգստացնում են մաշկը։

✨ Շաբաթական երկու անգամ օգտագործիր բնական փոշի դիմակը՝ մաշկին տալով այն խորքային խնամքը, որը հնարավոր չէ ստանալ միայն ամենօրյա լվացմամբ։

Դիմակը օգնում է՝
✔️ կարգավորել ճարպագեղձերի ակտիվությունը
✔️ նվազեցնել ավելորդ փայլը
✔️ տեսանելիորեն նեղացնել ծակոտիները
✔️ նվազեցնել պզուկներից հետո մնացած հետքերը
✔️ մաշկի մակերեսը դարձնել ավելի հարթ, իսկ տեսքը՝ ավելի թարմ, հավասար և խնամված։

🌿 Այս երեք միջոցները միասին աշխատում են տարբեր փուլերում՝ գելը և օճառը պահպանում են մաշկի ամենօրյա մաքրությունը, իսկ դիմակը շաբաթվա ընթացքում կատարում է խորքային մաքրման և հավասարակշռման աշխատանքը։

🤍 Եթե քո մաշկը արագ է յուղոտվում, ծակոտիները խցանվում են, իսկ բորբոքումները կրկնվում են, ապա այս հավաքածուն հենց քո մաշկի համար կազմված ամբողջական խնամք է։

🔻 Տեսականուն կարող եք ծանոթանալ՝
nrenenaturalcosmetics.am

🚘 Գործում է առաքում դեպի Երևան և մարզեր։
📲 094 585 389

─────────────────────────── #պրոբլեմատիկմաշկ   
#ակնե  #յուղոտմաշկ 

18/08/2026

Մաշկիդ վաղաժամ ծերացման պատճառը կարող է լինել այն մեկ քայլը, որը ամեն օր բաց ես թողնում։ ☀️

Դու կարող ես ամեն օր մաքրել, խոնավեցնել ու խնամել մաշկդ, բայց արևի UVA և UVB ճառագայթներից այն դեռ պաշտպանության կարիք ունի։

Դրանք կարող են նպաստել մաշկի այրմանը, չորությանը և վաղաժամ ծերացմանը, նույնիսկ այն օրերին, երբ ծովափ չես գնում։

Այդ պատճառով Nrene-ի SPF 50 արևապաշտպան քսուքը ստեղծվել է ամենօրյա խնամքի համար։ Բնական հանքային ֆիլտրերի հիմքով այս քսուքը ապահովում է լայն սպեկտրի պաշտպանություն, իսկ ազնվամորու և մոշի կորիզի յուղերը միաժամանակ խոնավեցնում ու փափկեցնում են մաշկը։

Քսիր այն մաքուր մաշկին՝ արևի տակ դուրս գալուց առաջ, և շարունակիր քո առօրյան՝ պահպանելով մաշկի խնամված ու հարմարավետ զգացողությունը։

Քսուքը հարմար է չոր, նորմալ և կոմբինացված մաշկի համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել նաև որպես դիմահարդարման հիմք։

Այսպիսով, մեկ պարզ քայլով մաշկդ ստանում է այն, ինչի կարիքն ունի ամեն օր՝ պաշտպանություն արևից, խոնավություն և փափկություն։

Եթե ուզում ես ամենօրյա խնամքիդ ավելացնել SPF 50, գրիր մեզ և մենք սիրով կօգնենք քեզ։

🔻 Տեսականուն կարող եք ծանոթանալ՝
nrenenaturalcosmetics.am

🚘 Գործում է առաքում դեպի Երևան և մարզեր։
📲 094 585 389

───────────────────────
     
#արևապաշտպան 

17/08/2026

Արի հասկանանք ո՞ր տոներն է պետք քո մաշկին՝ խոնավացնող թե՞ սնուցող 🌿

Եթե մաշկդ ձգվում է, զգայուն է կամ հաճախ ունի թարմության ու խոնավության կարիք, ընտրիր Nrene-ի խոնավացնող տոները՝ երիցուկի, ալոե վերայի և հիալուրոնաթթվի համադրությամբ։ Այն օգնում է խոնավեցնել ու հանգստացնել մաշկը՝ թողնելով թարմ և հարմարավետ զգացողություն։

Եթե մաշկդ կորցրել է իր փափկությունը, հարթությունն ու առաձգականությունը, ընտրիր սնուցող տոները՝ կոլագենով և հիալուրոնաթթվով։ Այն օգնում է լրացնել խոնավությունը, պահպանել մաշկի հարմարավետությունն ու հաղորդել ավելի հարթ, փափուկ և խնամված տեսք։

Տոներն օգտագործիր մաքրված մաշկին, այնուհետև շարունակիր խնամքը համապատասխան խոնավացնող քսուքով։

Չգիտե՞ս որն ընտրել։ Գրիր մեկնաբանությունում՝ ինչի կարիք ունի քո մաշկը, կամ գրիր մեզ, և կօգնենք կողմնորոշվել։

🔻 Տեսականուն կարող եք ծանոթանալ՝
nrenenaturalcosmetics.am

🚘 Գործում է առաքում դեպի Երևան և մարզեր։
📲 094 585 389

────────────
#տոներ #մաշկիխնամք #խոնավացնողտոներ #սնուցողտոներ #հայկականարտադրանք

16/08/2026

Ամռանը շոգից ու արևից մաշկը հաճախ կորցնում է խոնավությունը, սկսում է ձգվել, անհարմար զգացվել, իսկ որոշ հատվածներում նույնիսկ թեփոտվել։ Միաժամանակ շատերը խուսափում են քսուքից՝ վախենալով, որ այն կծանրացնի ու կյուղոտեցնի մաշկը։😊

Nrene Macadamia & Karite խոնավացնող քսուքը ստեղծված է հենց այս խնդրի համար։ 💧

Հիալուրոնաթթվի և բուսական յուղերի համադրությունը օգնում է պահպանել մաշկի խոնավության մակարդակը, փափկեցնել ու սնուցել այն՝ առանց ծանրության զգացողության։ 🌿

Թեթև կառուցվածքը արագ ներծծվում է և հարմար է նաև դիմահարդարումից առաջ օգտագործելու համար։

Այսպես մաշկը ստանում է իրեն անհրաժեշտ խոնավեցումն ու սնուցումը՝ պահպանելով թեթև, խնամված և բնական տեսքը ողջ օրվա ընթացքում։ 👌

🔻 Տեսականուն կարող եք ծանոթանալ՝
nrenenaturalcosmetics.am

🚘 Գործում է առաքում դեպի Երևան և մարզեր։
📲 094 585 389

────────────
#խոնավացնողկրեմ  #խոնավացնողքսուք  #չորմաշկ  #թեփոտվածմաշկ  #բնականխնամք

13/08/2026

Մազերդ սկսել են ավելի շատ թափվե՞լ, մաշկդ ձգվում ու խոնավություն է պահանջո՞ւմ։
Հենց այստեղից է սկսվում ճիշտ խնամքը 🌿

Nrene-ի մազաթափության դեմ շամպունը նախատեսված է գլխամաշկի և թուլացած մազերի խնամքի համար, իսկ 8 հրաշագործ դեղբույսերով սփրեյը լրացնում է խնամքը՝ նպաստելով մազերի աճին ու խտացմանը։

Դեմքի խնամքում  խոնավացման առաջին քայլերից մեկը խոնավացնող տոներն է՝ հիալուրոնաթթվով, ալոյեով, որը թարմացնում ու պատրաստում է մաշկը հաջորդ փուլերին։ 💧

Աչքերի շուրջ հատվածը պահանջում է առանձին խնամք👌
Ավոկադոյով, վիտամին E-ով, հիալուրոնաթթվով և ալոեով աչքերի քսուքը ստեղծված է հենց այդ նուրբ հատվածի խոնավացման, սնուցման ու ծերացման կանխարգելման համար։

Իսկ ամենօրյա խնամքը ավարտիր Macadamia & Karité խորը խոնավացնող քսուքով՝ փափուկ, սնուցված և խնամված մաշկի համար։ ✨

Մի սպասիր, մինչև խնդիրը ավելի նկատելի դառնա։ Ընտրիր այն խնամքը, որն այսօր պետք է հենց քեզ։

🔻 Տեսականուն կարող եք ծանոթանալ՝
nrenenaturalcosmetics.am

🚘 Գործում է առաքում դեպի Երևան և մարզեր։
📲 094 585 389

────────────

11/08/2026

Ամռանը մաշկի վրա օրվա ընթացքում կուտակվում են SPF-ի մնացորդներ, քրտինք, փոշի, դիմահարդարում և ավելորդ ճարպ ☀️💦

Ու եթե երեկոյան մաքրումը լիարժեք չի լինում, մաշկը ծանրանում է, կորցնում թարմությունը և կարող է ավելի հեշտ գրգռվել։

Այստեղ օգնության է գալիս Nrene միցելյար ջուրը 💧

Այն նրբորեն հեռացնում է օրվա ընթացքում կուտակված աղտոտվածությունն ու դիմահարդարումը, իսկ երիցուկի էքստրակտը օգնում է հանգստացնել և փափկեցնել մաշկը՝ առանց չորության ու ձգվածության զգացողության։

Հատկապես ամռանը ճիշտ մաքրումը պարզապես խնամքի փուլ չէ, այլ անհրաժեշտություն ✨

Ընտրիր մաքրում, որից հետո մաշկդ մնում է թարմ, մաքուր ու հարմարավետ 🤍

🔻 Տեսականուն կարող եք ծանոթանալ՝
nrenenaturalcosmetics.am

🚘 Գործում է առաքում դեպի Երևան և մարզեր։
📲 094 585 389

────────────

#միցելյարջուր #դեմքիմաքրում      

Photos from Nrene Natural Cosmetics's post 06/08/2026

😔 Թարթիչնե՞րդ բարակել են, թուլացել կամ վնասվել երկարացումից հետո։ Իսկ հոնքե՞րդ կորցրել են իրենց նախկին խտությունն ու գեղեցիկ տեսքը։

Ժամանակն է վերադարձնել նրանց բնական գեղեցկությունն ու խնամված տեսքը։ ✨

🌿 NRENE Oil Mix-ը ստեղծվել է թարթիչներն ու հոնքերը սնուցելու, ամրացնելու և վերականգնելու համար։

💛 Օգնում է խնամել թուլացած և վնասված թարթիչներն ու հոնքերը
💛 Սնուցում է մազիկները արմատից մինչև ծայր
💛 Օգնում է վերականգնել թարթիչների և հոնքերի վնասված ու նոսրացած հատվածների խնամված տեսքը
💛 Նպաստում է ավելի խիտ, երկար և առողջ տեսք ունեցող թարթիչների ձևավորմանը
💛 Օգնում է հոնքերին պահպանել խնամված, խիտ և արտահայտիչ տեսքը
💛 Հարմար է ամենօրյա օգտագործման համար

Ամեն երեկո ընդամենը մի քանի վայրկյան, և Ձեր թարթիչներն ու հոնքերը կստանան այն խնամքը, որի կարիքը երկար ժամանակ ունեցել են։

Վերականգնեք Ձեր բնական գեղեցկությունը, եղեք առողջ, խնամված և ինքնավստահ։ 🌿

📲 094 585 389
🚘 Գործում է առաքում դեպի Երևան և մարզեր։

────────────

#խիտԹարթիչներ #ԽիտՀոնքեր

Photos from Nrene Natural Cosmetics's post 04/08/2026

🌿 Արդեն հազարավոր գոհ հաճախորդներ, որոնց մոտ հաջողությամբ լուծվել են մաշկի և մազերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, վստահում են մեզ իրենց ամենօրյա խնամքը։

​🌿 Բուժիչ միջոցներ, որոնք հարուստ են բնական խոտաբույսերով, բուսական յուղերով և կենսական վիտամիններով։

●​ Մարմնի խնամք
● ​Դեմքի խնամք (ներառյալ՝ հակատարիքային և պրոբլեմատիկ մաշկի խնամք)
● ​Վարսերի խնամք (ներառյալ՝ մազաթափության, թեփի, յուղոտ գլխամաշկի և վնասված մազերի համար)

​Վստահե՛ք բնության ուժին և թույլ տվեք, որ Nrene-ն դառնա ձեր ամենօրյա խնամքի անբաժան մասը:

​📍 Գործում է առաքում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:
📲 Պատվիրելու համար գրեք մեզ կամ զանգահարեք՝ 094585589
​────────────
#բնականխնամք
#մաշկիխնամք
#հակատարիքայինխնամք
#վարսերիխնամք
#մազաթափությանդեմ

Photos from Nrene Natural Cosmetics's post 30/07/2026

Մոռացե՛ք մազաթափության մասին և բացահայտե՛ք նոր մազերի աճի գաղտնիքը կարճ ժամանակահատվածում👌

Nrene բուսական Սփրեյ-Դիմակ մազաթափության դեմ և մազերի աճի խթանող 🌿

Դիմակը ապահովում է լիարժեք խնամք՝

✔️ Կարգավորում է ճարպարտադրությունը և վերացնում յուղոտությունը
✔️ Կանխում է մազաթափությունը
✔️ Սնուցում է մազարմատները և ամրացնում մազերը
✔️ Խթանում է նոր մազերի աճը և վերականգնում խտությունը

Նախատեսված է նորմալ և յուղոտ մազերի համար❗

🔻Արդյունքը տեսանելի է ընդամենը 1 ամսում՝ ուժեղ, փարթամ և առողջ մազեր։

📲10.000 դրամ և ավել գնումների դեպքում՝ առաքումը ԱՆՎՃԱՐ
🚚 Առաքում՝ Երևան և ՀՀ մարզեր
📲 Պատվիրելու և խորհրդատվության համար զանգահարեք 094 58 53 89 կամ գրեք մեր էջին

Տեսականուն ծանոթանալու համար այցելեք՝ nrenenaturalcosmetics.am

────────────
#սփրեյ #խիտմազեր #մազերիխնամք #մազերիԱճ #մազաթափություն

Want your business to be the top-listed Beauty Salon in Masis?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevanyan Street 51, 4 Street
Masis
0801