Vital Wellness
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vital Wellness, Health/Beauty, Yerevan.
🌿Դիպլոմավորված նուտրիցիոլոգ
🔬Մեկնաբանում եմ անալիզները պարզ լեզվով
💊Ընտրում եմ վիտամիններ`ելնելով Ձեր նպատակներից
🇺🇸Պատվիրում եմ վիտամիններ ԱՄՆ-ից
📩 Խորհրդատվության արժեքի համար՝ գրեք անձնական նամակ
25/08/2026
📌 Solgar Magnesium + Vitamin B6-ը կարող է օգտակար լինել ձեզ և ձեր հարազատներին, եթե այս հարցերի պատասխանը `«այո» է լինելու:
Պատրա՞ստ եք...
- Անընդհատ հոգնածությո՞ւն։
- Մկաննե՞րն են հաճախ ձգվում կամ գիշերը ջղաձգվում։
- Դռան ձայնից կամ անսպասելի աղմուկից վեր թռնո՞ւմ եք։
- Դյուրագրգիռ եք դարձել, քունը հանգիստ չէ՞։
- Կամ երբեմն նյարդային բնույթի ցավեր, օրինակ՝ նևրալգիայի նման զգացողություններ ունե՞ք։
- Անհամգիստ քուն ունեք, օրինակ քա՞նի անգամ եք արթնանում գիշերը:
Գանգատներ, որոնց դեպքում արժե մտածել՝ արդյոք ստանում եք բավարար մագնեզիում:
Հաճախ լսում եմ
• «Արյանս մեջ մագնեզիումը նորմալ է, ուրեմն ինձ պետք չէ»:
📌 Բայց կա մի կարևոր բան․ արյան շիճուկում է գտնվում օրգանիզմի մագնեզիումի ընդամենը մոտ 1%-ը։ Հիմնական մասը գտնվում է բջիջներում, մկաններում և ոսկորներում։ Այդ պատճառով միայն շիճուկային մագնեզիումի ցուցանիշը միշտ չէ, որ ամբողջական պատկեր է տալիս։
💡 Ինչո՞ւ հենց մագնեզիում + B6
Վիտամին B6-ն անհրաժեշտ է նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար և ծառայում է որպես «տրանսպորտ» (կոֆակտոր), որն օգնում է մագնեզիումին հասնել ճիշտ հասցեատիրոջը։
👉 Գրեք «ԵՐԿՈՒՍՈՎ» մեկնաբանություններում, և ես կասեմ` ինչ ձևով և որքան ժամանակ ընդունել։
23/08/2026
Պատկերացրեք՝ շուկա։
Չգիտեմ՝ դուք շուկա գնում եք, թե չէ, բայց ես գնում եմ, ու շուտ-շուտ, որովհետև մանկությունս եմ հիշում։☺️
Եվ ի՜նչ… ամենատարբեր բանջարեղեն, միրգ, կանաչեղեն, ընդեղեն, չարազ… ամեն տեսակի ու ամեն գնի։😎
Բայց պատկերացրեք՝ երկու շատ կարևոր պայման կա։
📌 Առաջինը՝ դուք գումար չունեք, որ այդ ամենը գնեք։
📌 Երկրորդը՝ նույնիսկ եթե գումար ունեք, տոպրակ չունեք։ Կամ տոպրակը ծակ է, ու ինչ էլ որ դնեք մեջը՝ ճանապարհին թափվելու է, կորչի։
Հիմա պատկերացրեք նույն իրավիճակը՝ օրգանիզմում։
Դուք սնունդ եք ուտում, և սննդից ստացված ածխաջրերը մարսման ընթացքում հիմնականում վերածվում են գլյուկոզայի՝ շաքարի, որը հայտնվում է արյան մեջ։
Բայց որպեսզի այդ գլյուկոզան հասնի բջիջներին և օգտագործվի որպես էներգիա, անհրաժեշտ է ինսուլին։
Իսկ հիմա պատկերացրեք՝ կամ ենթաստամոքսային գեղձը բավարար ինսուլին չի արտադրում, կամ ինսուլինը կա, բայց ինքը, մի քիչ կոպիտ կհնչի, «դեֆեկտով» է, չի հասկանում՝ ինչ անի։
Այսինքն՝ շաքարը արյան մեջ կա, դեռ ավելին՝ կա նաև շաքարի ավելցուկ, իսկ բջիջները այն չեն կարողանում ստանալ։
Եվ հենց այսպիսի երկարատև իրավիճակն է՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որը ժամանակի ընթացքում վնասում է անոթների պատերը և բազմաթիվ խնդիրների ու հիվանդությունների պատճառ դառնում։
Այսինքն՝ խնդիրը միայն «շատ շաքար ուտելու» մասին չէ։
Հարցն այն է՝ օրգանիզմը ի՞նչ է անում այդ գլյուկոզայի հետ։
👇 Գրեք «ՇԱՔԱՐ» մեկնաբանության մեջ, և ես կուղարկեմ՝ ինչպես օգտագործել ալֆա-լիպոիկ թթուն և ինչ չափաբաժնով։
21/08/2026
❤️ԿոԷնզիմ Q10՝ բնական հակաօքսիդանտ, որի արտադրությունը 25–30 տարեկանից հետո օրգանիզմում սկսում է կամաց-կամաց նվազել։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ տարիքի հետ մեր օրգանիզմի պահանջարկը դրա նկատմամբ ոչ թե քչանում է, այլ ընդհակառակը` աճում ու աճում է։
Դե գիտենք, որ էլեկտրակայանները պետք է անխափան աշխատեն, որպեսզի գործեն ամենատարբեր գործարաններ ու կառույցներ։
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի հիվանդանոցներում, եթե վիրահատության ժամանակ հոսանքը հանկարծ անջատվի…
Մի սարսափելի իրավիճակ 😔
Իսկ որպեսզի էլեկտրակայանները աշխատեն, նրանց անհրաժեշտ է հումք՝ օրինակ՝ ջուր, վառելիք և այլն։
Ահա նույն տրամաբանությունն էլ մեր օրգանիզմում է։
Մեր բջիջների «էլեկտրակայանները» միտոքոնդրիումներն են, իսկ CoQ10-ը մասնակցում է էներգիայի արտադրության գործընթացին։
Երբ այս «վառելիքի» քանակը տարիքի հետ սկսի նվազել, իսկ այն հատկապես կարևոր է այն օրգանների համար, որոնք ամենաշատ էներգիայի կարիքն ունեն՝ սիրտը, ուղեղը և մկանները, պատկերացնում եք ինչպես դա կանրադառնա ձեր առողջության որակի վրա:🤔
📌CoQ10-ը կարող է աջակցել՝
❤️ սրտի և արյան ճնշման բնականոն աշխատանքին
🧠 հիշողությանը, մտածողությանը և ուշադրությանը
🧬 տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջությանը
💚 լյարդի բնականոն աշխատանքին։
📝Գրիր «ԷՆԵՐԳԻԱ» բառը մեկնաբանություններում, և ես քեզ անձնական նամակով կուղարկեմ՝ ում է հատկապես պետք CoQ10-ը, ինչ չափաբաժնով է սովորաբար ընդունվում :
Պատկերացրեք՝ գնացել եք խանութ կոշիկ գնելու։ Ձեր չափսը 39-ն է։
Վաճառողը ժպիտով բերում է 37 համարը ու ասում․
«Խնդրե՛մ, ձեր կոշիկը»։
Դուք նայում եք ու հասկանում․
— Կմտնի՞․ ոչ։
— Կսեղմի՞․ այո։
— Ցավեցնելո՞ւ է․ միանշանակ։
Իսկ հիմա ամենակարևորը․ ճիշտ այս տրամաբանությամբ էլ պետք է վերաբերվել արյան անալիզներին։
Այն, որ լաբորատորիայի թղթի վրա ձեր ցուցանիշը տեղավորվում է ընդհանուր «նորմայի» սահմաններում, դեռ չի նշանակում, որ այն օպտիմալ է հենց ձեզ համար։
Մի՛ հարմարվեք ցավին, հոգնածությանը կամ անհանգստությանը միայն այն պատճառով, որ թղթի վրա գրված է՝ «նորմա»։
📍 Անալիզը պետք է գնահատել ձեր ախտանիշների, մյուս ցուցանիշների և ընդհանուր առողջական պատկերի համատեքստում։
Որովհետև «նորմայի մեջ է» և «ձեզ համար օպտիմալ է»՝ միշտ չէ, որ նույն բանն են։
12/08/2026
🌿Դուք կարո՞ղ եք ձեր սրտին ❤️ ասել՝
«Հիմա կծկվիր»,
«Հիմա մի կծկվիր», կամ
«Հիմա մի քիչ հանգստացիր»։
Այն աշխատում է անընդհատ՝ ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ 🫀
Եվ այստեղ մի հետաքրքիր հարց է առաջանում․
իսկ մենք ի՞նչ ենք անում այն մկանին աջակցելու համար, որն օրական հազարավոր անգամներ աշխատում է մեզ համար։
🔬Սրտի աշխատանքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ՝
🔹 բարձր խոլեստերինը
🔹 արյան մեջ շաքարի բարձր մակարդակը
🔹 քնի պակասը 😴
🔹 մշտական սթրեսը 😣
🔹 ոչ ճիշտ սննդակարգը 🍔
🔹 նստակյաց կյանքը և ֆիզիկական ակտիվության բացակայությունը
Իսկ դուք գիտե՞ք՝ որ անալիզներով կարելի է գնահատել սրտանոթային ռիսկը և ժամանակին ուշադրություն դարձնել այն գործոններին, որոնք կարող են ավելորդ ծանրաբեռնել սիրտը։ 🫀
Գրեք «ԶԵՐԾ» մեկնաբանություններում, և ես կուղարկեմ այդ անալիզները։ 👇
10/08/2026
❓ Ո՞ւմ է, նախևառաջ, անհրաժեշտ կալցիումի ընդունումը։
Բոլորի՞ն։
Իհարկե՝ ոչ։
🔬 Կալցիումը հավելումների տեսքով կարող է անհրաժեշտ լինել այն մարդկանց, ովքեր սննդակարգով բավարար քանակությամբ կալցիում չեն ստանում կամ ունեն դրա յուրացման խնդիր:
📌Որո՞նք են մարդկանց խմբերը:
1️⃣ Վեգաններին և լակտոզայի անտանելիություն ունեցողներին, եթե սննդակարգից բավարար կալցիում չեն ստանում։
2️⃣ Դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց, երբ ոսկրային զանգվածի կորստի ռիսկը բարձրանում է։
3️⃣ Օստեոպենիա կամ օստեոպորոզ ունեցող անձանց (բժշկի նշանակմամբ)
4️⃣ Աղեստամոքսային տրակտի որոշ խնդիրներ ունեցողներին, երբ կարող է խանգարվել սննդանյութերի յուրացումը։
5️⃣ Երկարատև գլյուկոկորտիկոիդներ ընդունող մարդկանց, օրինակ՝ դեքսամետազոն, երբ բարձրանում է ոսկրային զանգվածի կորստի ռիսկը։
6️⃣ Երեխաներին, ովքեր չեն օգտագործում կաթնամթերք կամ ունեն կաթնամթերքի նկատմամբ ալերգիա:
💡 Կարևոր է իմանալ
Օրական 1000 մգ կալցիում ստանալու համար այս տարբերակը նախատեսված է խմել 3 հաբով։
Կալցիումը ավելի լավ է յուրացվում, երբ այն ընդունվում է օրվա ընթացքում բաժանված չափաբաժնով , ոչ թե ամբողջ քանակը՝ միանգամից։
👉 Այդ պատճառով օրական չափաբաժինը խորհուրդ է տրվում բաժանել 2–3 ընդունման։
💬 Գրեք մեկնաբանություններում «ՅՈՒՐԱՑՈՒՄ», եթե ձեզ կամ ձեր մտերիմներին առնչվել է ոսկրերի խտության նվազման խնդիրը կամ ցանկանում եք ավելին իմանալ։
01/08/2026
🏗️ Եթե նորակառույց շենքը կանգնած է, ունի դուռ ու լուսամուտ, դա դեռ չի նշանակում, որ այնտեղ արդեն կարելի է բնակվել։
Նույնիսկ այն շենքում, որտեղ ապրում եք արդեն 30–40 տարի, կարող են վնասված լինել ջրագծերը, էլեկտրական համակարգը կամ նույնիսկ կրող կառուցվածքները։ ⚠️
🫀 Լյարդն էլ է այդպես։ Արտաքին տեսքը կամ նույնիսկ ՈւՁՀ-ի պատկերը միշտ չէ, որ ցույց են տալիս, թե որքան լավ է այն կատարում իր ֆունկցիաները, և միշտ չէ, որ հայտնաբերում են վաղ փուլերի փոփոխությունները։
Ավելին, շատերս մտածում ենք.
❌ «Չեմ ծխում, չեմ խմում… Ուրեմն լյարդս առողջ է»։
Սա ամենատարածված սխալ պատկերացումներից մեկն է։
💭 Անկեղծ ասեմ՝ ես էլ ժամանակին այդպես էի մտածում։
Լյարդի հյուսվածքը գրեթե չունի ցավային ընկալիչներ, այդ պատճառով այն հաճախ երկար ժամանակ «լուռ» է մնում։ Բայց դա չի նշանակում, որ խնդիրը չկա։
⚠️ Որոշ դեպքերում կարող են ի հայտ գալ՝
🔸 առավոտյան բերանում դառնության համ,
🔸 աջ կողատակում ծանրության կամ անհարմարության զգացում,
🔸 մշտական հոգնածություն,
🔸 մաշկային որոշ փոփոխություններ։
❗️Իսկ ամենակարևորը՝ այսօր ոչ ալկոհոլային ճարպային լյարդը հանդիպում է նույնիսկ նիհար,📌զարմանալի է, բայց նույնիսկ նիհար մարդկանց մոտ։
🌿 Իհարկե, առողջ լյարդի հիմքը հավասարակշռված սնունդն է, բավարար ջրի ընդունումը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը։
💚 Բայց բնության մեջ կան նաև բույսեր, որոնք կարող են աջակցել լյարդի և լեղապարկի բնական աշխատանքին.
🌿 Կաթնափուշ (Milk Thistle) — աջակցում է լյարդի բջիջների պաշտպանությանը։
🌿 Արտիճուկ (Artichoke) — նպաստում է լեղու բնական հոսքին և մարսողությանը։
🌿 Խատուտիկ (Dandelion) — աջակցում է լյարդի և լեղապարկի բնական գործունեությանը։
💬 Գրեք «Ծաղիկ» 🌼 մեկնաբանություններում, և ես կուղարկեմ, թե ինչպես կարելի է այս բույսերը կիրառել լյարդի և լեղապարկի առողջության համար։
26/07/2026
Մի հարց տամ էլի․ «Կարո՞ղ եմ երկաթ խմել, կամ երկաթ տա՞մ աղջկաս»։
Այո՛, կարող եք… եթե «երկաթը» կոնֆետի անվանում է կամ սուրճի տեսակ։ 😂
📌 Բայց եթե խոսքը ձեր առողջության մասին է՝ Ոչ, երկաթը «ամեն դեպքում» կամ պրոֆիլակտիկ խմելու հավելում չէ։
Սկզբում պետք է հասկանալ՝ ունե՞ք արդյոք երկաթի դեֆիցիտ, որքան է այն արտահայտված և ինչի հետևանքով է առաջացել։
📌 Իսկ ինչպե՞ս կարող է արտահայտվել երկաթի դեֆիցիտը։
Ահա 7 նշան, որոնք չարժե անտեսել․
1️⃣ Մշտական հոգնածություն և թուլություն՝ նույնիսկ առավոտյան արթնանալուց հետո։
2️⃣ Գլխապտույտներ և գլխացավեր։
3️⃣ Մազաթափություն, երբ նկատում եք, որ սովորականից ավելի շատ մազ է մնում սանրի կամ լոգարանի մեջ։
4️⃣ Եղունգների փխրունություն, շերտավորում կամ ձևի փոփոխություն։
5️⃣ Անհանգիստ ոտքերի զգացողություն՝ ծակծկոց, անհարմարություն կամ ոտքերը անընդհատ շարժելու ցանկություն, հատկապես երեկոյան։
6️⃣ Ցրտի նկատմամբ բարձր զգայունություն՝ մշտապես սառը ձեռքեր ու ոտքեր։
7️⃣ Սառույց, կավ, կավիճ կամ այլ ոչ սննդային նյութեր ուտելու անսովոր ցանկություն։
⚠️ Եվ ևս մի կարևոր բան․ երկաթի դեֆիցիտը կարող է ազդել վահանաձև գեղձի աշխատանքի և հորմոնների վրա։ Այդ պատճառով, եթե կան համապատասխան գանգատներ, կարևոր է գնահատել ոչ միայն վահանաձև գեղձի ցուցանիշները, այլև երկաթի պաշարները։
☘Ուսումնասիրություններում երկաթի բիսգլիցինատը ցույց է տվել լավ արդյունավետություն և ավելի քիչ աղեստամոքսային կողմնակի ազդեցություններ։
💬 Եթե ունեք այս նշաններից մի քանիսը և չգիտեք՝ ինչ անալիզներից սկսել, գրեք մեկնաբանություններում՝ «հեմոգլոբին»։
24/07/2026
«Իսկ եթե սելեն խմեմ, կօգնի՞…»
«Անքնություն ու տագնապ ունեմ, մագնեզիումը կօգնի՞…»
«Մշտապես հոգնած եմ, երկաթը կօգնի՞…»
«Ոտքերս ցավում են, կալցիումը կօգնի՞…»
Հարցեր… հարցեր… ու էլի հարցեր։ 🤔
Գիտեմ, որ շատերին իմ պատասխանը չի գոհացնի, բայց այն գրեթե միշտ նույնն է լինելու.
❌ Եթե տարիներ շարունակ քիչ եք քնել, մշտական սթրեսի մեջ եք եղել, սնվել եք անկանոն, քիչ եք շարժվել, ապրել եք սուրճի, քաղցրավենիքի և արագ սննդի հաշվին, ապա մի սպասեք, որ մեկ վիտամինը կամ մեկ հանքանյութը կլուծի տարիներով կուտակված խնդիրները։
✅ Այո՛, սելենը կարևոր է։
✅ Այո՛, երկաթը կարևոր է։
✅ Այո՛, մագնեզիումը կարևոր է։
✅ Այո՛, վիտամին D-ն կարևոր է։
Բայց ամենակարևորը հասկանալն է՝ ինչո՞ւ է ձեր օրգանիզմը օգնություն խնդրում։
Առողջությունը մեկ հաբի արդյունք չէ. այն ձեր ամենօրյա ընտրությունների, սովորությունների և օրգանիզմի իրական կարիքները հասկանալու արդյունքն է։ 🌿
🩸 Եթե արդեն հանձնել եք արյան անալիզներ և ցանկանում եք հասկանալ, թե որ վիտամիններն ու հանքանյութերն են ձեզ համար իսկապես առաջնային, գրեք մեկնաբանություններում՝ «ՓՈԽԵԼ», և ես կօգնեմ հասկանալ, թե ինչից է պետք սկսել։
20/07/2026
Դուք բուժում եք հետևանքները, իսկ պատճառը՝ դեֆիցիտներն են։
ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, ՔԱՇԻ ԿԱՆԳ, ՀՈԴԱՑԱՎԵՐ. Ո՞Ր ԴԵՖԻՑԻՏՆ Է ՔԱՆԴՈՒՄ ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԸ
Երբ մարդը բողոքում է մշտական հոգնածությունից, քաշի ավելացումից կամ մազաթափությունից, հաճախ լսում է նույն պատասխանը․
«Սթրես է, կանցնի…»
կամ
«Դե, արդեն տարիքդ այն չէ»։
Ու սկսվում է անվերջ պայքարը հետևանքների դեմ․ թանկարժեք շամպուններ, խիստ դիետաներ, տարբեր դեղամիջոցներ…
Բայց մի՞թե այդ ամենը լուծում է խնդիրը։ 🤔
Այս բոլոր խնդիրները ծառի ճյուղերն են։ Իսկ ծառի արմատը շատ հաճախ օրգանիզմում առկա վիտամինների և հանքանյութերի դեֆիցիտներն են։
Օրինակ՝ վահանաձև գեղձը չի կարող լիարժեք աշխատել, եթե օրգանիզմում պակասում են դրա համար անհրաժեշտ տարրերը։ Դրանցից մեկը ՍԵԼԵՆՆ է։
Ի՞նչ կարող է տեղի ունենալ սելենի պակասի դեպքում.
❌ Վահանաձև գեղձի աշխատանքը խանգարվում է։
❌ Առաջանում է մշտական հոգնածություն և ուժերի պակաս։
❌ Մազերը սկսում են թափվել, եղունգները՝ շերտատվել։
❌ Օրգանիզմի հակաօքսիդանտ պաշտպանությունը թուլանում է։
❌ Օրգանիզմը դժվարանում է պայքարել բորբոքային գործընթացների դեմ, այդ թվում և հոդերում առկա բորբոքային պրոցեսների դեմ:
❌ Արդյունքում շատերը տարիներով պարզապես ցավազրկողներ են ընդունում՝ այսօր մեկը, հաջորդ շաբաթ՝ ևս մեկը, հետո՝ ամեն ամիս… բայց ցավի իրական պատճառը մնում է չբացահայտված։
Ինչո՞ւ հենց L-Selenomethionine-ը։
Նկարում պատկերված Solgar-ի L-Selenomethionine-ը սելենի օրգանական ձևն է, որն առանձնանում է բարձր կենսամատչելիությամբ և լավ է յուրացվում օրգանիզմի կողմից։
⚠️ Կարևոր է։ Ես երբեք խորհուրդ չեմ տալիս հավելումներ ընդունել «կուրորեն»։ Ամեն հավելում պետք է ընտրվի ձեր օրգանիզմի անհատական կարիքներին համապատասխան։
📩 Ունե՞ք վերը նշված ախտանիշներից գոնե մեկը։
Գրեք ինձ «ՍԵԼԵՆ», և կօգնեմ հասկանալ՝ արդյոք այն անհրաժեշտ է ձեզ և ինչպես ճիշտ ընդունել։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 08:30 - 23:30 |
| Tuesday | 08:30 - 23:30 |
| Wednesday | 08:30 - 23:30 |
| Thursday | 08:30 - 23:30 |
| Friday | 08:30 - 23:30 |
| Saturday | 08:30 - 23:30 |
| Sunday | 08:30 - 23:30 |