Dr. Nara Hovhannisyan
Консервативная гинекология,эстетическая гинекология(CO2 лазерное омолаживание, PRP плазмолифтинг)
25/02/2025
👉«Կանայք առանց տարիքի. էնդոկրին գինեկոլոգիայից մինչև էսթետիկ բժշկություն» գիտաժողովի՝ «Կնոջ առողջություն» նստաշրջանի🧑🏻⚕️👩🏼⚕️ բանախոսները
I գիտական նստաշրջան – ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Նվիրված է՝
▪️Դաշտանադադարի և հետդաշտանադադարի խնդիրներին
▪️Տարիքային հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը
▪️Դաշտանադադարի հորմոնալ թերապիայի անհատականացված մոտեցումներին
▪️Դաշտանադադարի ախտանշանների այլընտրանքային բուժման մեթոդներին
▪️Կյանքի որակի և երկարակեցությանը
▪️ Էսթետիկ գինեկոլոգիային և այլն։
25/01/2024
Есть такое утверждение — если Господь хочет сделать женщине комплимент, он дарит ей дочь❤️
Дорогая и любимая моя доченька, поздравляю тебя с днем твоего рождения! Желаю тебе исполнения всех твоих желаний, пусть Ангелы всегда оберегают тебя, заботясь о тебе и не давая тебя в обиду никому, пусть в жизни твоей будет только радость, теплота и любовь. Пусть глаза твои всегда светятся от счастья, а улыбка не сходит с твоих уст. Добра тебе, радости и огромной любви. Люблю, целую, обнимаю💋💋
Ինչպես օգնել կանանց անմիզապահության խնդիր ունենալու դեպքում🌸
Կենտրոնում գործում է CO2 լազեր միջամտության ամառային զեղչեր։Սիրելի կանայք շտապեք 🥰
Սիրով կսպասենք
19/05/2023
Հայելիները վաղուց գեղանկարչության մեջ ընկալվել են որպես կտավների ամբողջական տարրեր, որոնց շուրջ զարգանում են սյուժեն և կոմպոզիցիան՝ կազմակերպելով պատկերված տարածությունը մեկ ամբողջության մեջ։
Նայելով հայելու մեջ յուրաքանչյուր կին կարող է տեսնել իր զարմանալի գեղեցկությունը, թառամածությունը, ինքնասիրությունը և հիասթափությունը:
Նրանք այնքան տարբեր են, բայց միավորված են մեկ բանով՝ նրանք ուշադրությամբ փորձում են նայել իրենց արտացոլանքի աչքերին ու թափանցում են հոգու խորքը։
🌸Իսկ գեղեցիկ մնալու համար շատ կարևոր է լինել առողջ։
Կան մեծ թվով հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն կանացի օրգանիզմին։ Սրանք առաջին հերթին կանանց վերարտադրողական համակարգի հիվանդություններ են։ Գինեկոլոգիական հիվանդությունները ազդում են ինչպես շատ երիտասարդ կանանց, այնպես էլ ավելի հասուն տարիքի կանանց վրա:
Ձեր առողջության նկատմամբ ուշադիր վերաբերմունքը և ժամանակին բժիշկի այցելությունը հնարավորինս հարմարավետ կդարձնեն ձեր կյանքը
Սիրելի կանայք և աղջիկներ՝ եղեք առողջ ու հայելու մեջ տեսեք ձեզ միայն գեղեցիկ 🌸🌸🌸
13/05/2023
Հետկոիտալ ցիստիտ❓
Ցիստիտը դա ակտիվ միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է։ Նախկինում հետկոիտալ ցիստիտը կոչվում էր «դեֆլորացիա» կամ մեղրամսի ցիստիտ: Ենթադրվում էր, որ այն հանդիպում է միայն այն աղջիկների մոտ, ովքեր նոր են սկսում սեռական կյանքով ապրել:
Բայց իրականում դա այդպես չէ։ Հետկոիտալ ցիստիտի առաջացմանը նպաստում է՝
✅բարձր սեռական ակտիվությունը
✅ սպերմիցիդների օգտագործումը
✅անկանոն լվացումները սեռական հարաբերությունից առաջ և հետո
✅ ներքնազգեստը, որը սեղմում է շրջակա հյուսվածքները (օրինակ՝ ստրինգ)
📌Պոստկոիտալ ցիստիտի առանձնահատկությունն այն է, որ այն առաջանում է սեռական շփումից հետո 24 ժամվա ընթացքում։ Ոմանց մոտ դա տեղի է ունենում շատ ավելի վաղ՝ զուգակցումից 5-7 ժամ հետո:
Խնդիրը բավականին տարածված է և հանդիպում է ոչ միայն երիտասարդ աղջիկների,այլև տարեց կանանց մոտ
🌸Սիրելի կանայք և աղջիկներ խուսափեք նման խնդիրների ժամանակ ընդունել մեծ քանակությամբ հակաբիոտիկ պրեպարատներ ՝ վնասելով ձեր օրգանիզմը
Նման խնդիրները կարելի է լուծել, կիրառելով ժամանակակից այնպիսի մեթոդներ,ինչպիսիք են PRP - պլազմոթերապիան և CO2 լազերը,որոնք արդյունավետ են և անվնաս🌸
Ձեր հարցերը կարող եք ուղղել անձնական 💌-ով
Սիրով կպատասխանեմ🌸
18/03/2023
Գինեկոլոգը կնոջ կյանքում ամենակարևոր բժիշկն է, քանի որ նրանից է կախված հենց կնոջ և ապագա երեխաների առողջությունը։
Գինեկոլոգին կանոնավոր այցելությունները զգալիորեն նվազեցնում են լուրջ հիվանդությունների վտանգը։
Յուրաքանչյուր կին գիտի, որ անկախ նրանից՝ պաթոլոգիաներ ունի թե ոչ,նա պետք է տարին գոնե մեկ անգամ հետազոտվի մանկաբարձ-գինեկոլոգի մոտ։ Գինեկոլոգի կանոնավոր այցերը պետք է ընդունվեն որպես կանոն՝ առանց բացառության☺️
Գինեկոլոգի ժամանակին հետազոտությունը կարող է կանխել բարդ հիվանդությունների զարգացումը, որոնք սկզբնական փուլերում չեն դրսևորվում:
Պետք է հիշել, որ որոշ բորբոքային և պաթոլոգիական պրոցեսներ գրեթե ասիմպտոմատիկ են, բայց հենց այս թաքնված հիվանդություններն են հանգեցնում անցանկալի հետևանքների,որոնցից հիմնականներն են.
⚡️անպտղություն
⚡️երեխա ունենալու անկարողություն
⚡️արտարգանդային հղիություն
Դուք պետք է անհապաղ դիմեք գինեկոլոգի, եթե նկատեք հետևյալ ախտանիշները
✅մշտական կամ կրկնվող ցավ
որովայնի ստորին հատվածում
✅արյունային քսվող արտադրություն( միջդաշտանային)
✅հոտը հեշտոցից
✅սեռական օրգանների քոր և այրում
✅դաշտանի բնույթի փոփոխություն
(առատություն, տեւողություն, ուշացում կամ վաղ սկիզբ, բացակայություն)
✅անհանգստություն միզելու ժամանակ
✅մաշկի և լորձաթաղանթի փոփոխություններ (բծեր, ճաքեր)
✅անհանգստություն, ցավ սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո:
Կարևոր է չհետաձգել մասնագետի մոտ այցելությունը, եթե կան ցավային զգացողություններ կամ անհարմարություններ, քանի որ առողջությունն ամենակարևոր բանն է, որ ունի կինը։
Բժշկի ժամանակին այցելությունը ձեզ կազատի ավելորդ հոգսերից ու խնդիրներից։
🌸Սիրելի կանայք և աղջիկներ հոգ տարեք ձեր և ձեր առողջության մասին
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 19:00 |
29/05/2024