Swiss Just, Armenia
Շվեյցարական կոսմետիկա
🌿 Եթերայուղեր
🧖♀ Դեմքի և մա?
16/06/2022
Ուշադրություն, մնացորդների լիկվիդացիա։
Մենք դադարեցնում ենք գործունեությունը Հայաստանի տարածքում։
Մինչև 25.06 (ներառյալ) դուք ունեք հնարավորություն ձեռք բերելու ձեր սիրելի շվեյցարական միջոցները -50% զեղչով։
🥰 Սիրելի ընկերներ, հարգելի հաճախորդներ,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք փակում ենք մեր սրահի Նալբանդյան 23/17 հասցեի հյուրընկալ դռները։
Ուզում ենք մեր շնորհակալությունը հղել բոլորին, ովքեր օգտվում էին մեր անկրկնելի արտադրանքից, մշտապես այցելում էին մեզ, սատարում էին մեզ բարի խոսքերով։ Շնորհակալություն ձեր յուրաքանչյուր այցելած ցուցադրման համար, ձեր ժպիտների համար։
🇨🇭Մենք դադարեցնում ենք գործունեությունը Հայաստանի տարածքում, սակայն դուք ունեք ձեր սիրելի միջոցները -50% զեղչով ձեռք բերելու հնարավորությունմինչև 25.06 ներառյալ։
Ուրախ կլինենք ձեզ երեքշաբթիից ուրբաթ 11-20։00-ին, և շաբաթ 12-18։00 հյուրընկալելու գնումների, մենք գտնվում ենք Նալբանդյան 23/17 հասցեով։
04/04/2022
Շատ աղջիկներ սխալմամբ կարծում են, որ ինտիմ հիգիենայի համար կարելի է օգտագործել սովորական լոգանքի գել կամ մանկական օճառ։
⠀
❗ Սակայն ավելորդ չէ, հիշեցնել, որ այդ հատվածը զուր չեն «նուրբ» անվանում։
⠀
Ինչո՞վ է տարբերվում ինտիմ գելը սովորական լոգանքի գելերից։
⠀
🔹 pH-ի մակարդակը՝ սովորական գելի չեզոք pH մակարդակը հարմարչէ այս զգայուն գոտու համար, այն կարող է ստեղծել անհավասարակշռություն։
🔹 Գունային և հոտային հավելումների բացակայությունը նվազեցնում է ալերգիայի հավանականությունը, և դրանից բխող տհաճ հետևանքները։
🔹 Հատուկ բաղադրությունը, որը թույլ է տալիս պահպանել պահանջված խոնավության մակարդակը, առանց քորի և մաշկի տհաճ զգացման։
⠀
Դեո-ինտիմ գելը՝ մարմնի առավել զգայուն տարածքների նուրբ խնամքի համար է, նրբորեն մաքրում և պահպանում է միկրոֆլորայի բնական հավասարակշռությունը:
⠀
#շվեյցարականկոսմետիկա #շվեյցարականորակ #բնականկոսմետիկա
30/03/2022
Գարունը եկավ, ցտեսությո~ւն ձեռնոցներ:
🖐 Չէ մի չէ։ Չխափնվեք գարնանային արևով։ Հանկարծակի ուժգին քամին և ջերմության փոփոխությունը կարող են դաժան կատակ խաղալ ձեր ձեռքերի հետ։ Այդ իսկ պատճառով անպայման կրեք բարակ ձեռնոցներ։
✨ Բայց եթե արդեն հոգնել եք այդ աքսեսուարից, ապա պայուսակում մշտապես ունեցեք «Երիցուկ» քսուքը, կամ, այլկերպ, «Քսուք-ձեռնոցներ» Յուստից։
Քսուքը անմիջապես ներծծվում է և պարուրում է ձեռքերը պաշտպանիչ թաղանթով, առանց յուղոտության զգացման։
🇨🇭 Քսուքը վստահելիորեն պաշտպանում է ագրեսիվ միջավայրի ազդեցությունից, օժտված է ջուրը հետ մղելու կարողությամբ և երկար ժամանակ մնում ձեռքերին, 3 անգամ ձեռքերը լվանալուց հետո այն կրկին ակտիվացնում է իր ազդեցությունը։
Երիցուկի և արևքուրիկի հյութամզվածքների հարստացված սնուցող ֆորմուլան նաև նպաստում է եղունգների ամրացմանը, պայքարում է մաշկի չորության և գրգռվածության դեմ՝ դարձնելով այն նուրբ և մետաքսե։
Ձեռքերի մաշկի կանոնավոր խնամքը կպահպանի մաշկի գեղեցկությունը և թույլ չի տա ժամանակից շուտ ծերանան։
23/03/2022
🇨🇭 Իննովացիոն շիճուկ «Էդելվեյս» սառցադաշտային ջրիմուռի հյութամզվածքով։
Սառցադաշտային ջրիմուռ՝ միակ ջրիմուռների տեսակը, որը օժտված է եզակի հատկությամբ, գոյատևել 0 ° C-ում։
🔑 Սառցադաշտային ջրիմուռը խթանում է «երկարակեցության գենը»՝ այլ կերպ Կլոտո, որը առաջացնում է վերարտադրման էֆֆեկտ։
Սա գիտականորեն ապացուցված մեխանիզմ է, որը կարող է երկարացնել օրգանիզմների կյանքը, այդ թվում նաև մաշկի։
Արդյունքում
✨ Դանդաղեցնում է կոլագենի արտազատման նվազման գործընթացը,
✨ Ամրանում է մաշկի բնական պատնեշը,
✨ Մաշկը դառնում է ավելի ճերմակ, տարիքային բծերը ավելի քիչ են երևում,
✨ Մաշկը ավելի լավ է հիդրատացվում և դառնում է ավելի փափուկ,
✨ Պաշտպանություն և թարմացում բջջային մակարդակի վրա,
✨ Պաշտպանություն ՈՒՄ-ճառագայթներից։
21/03/2022
Սթրեսը և դրա հաղթահարման միջոցները
✨ Տարբեր մարդիկ տարբեր կերպով են արձագանքում սթրեսին։ Որոշները շատակերությամբ եմ զբաղվում, որոշները սովի են մատնվում, մեկը դառնում է գերքնկոտ, մյուսը՝ բու։
Յուստի «Հակասթրես» եթերայուղեր բացառիկ կոմպոզիցիան կազմված է հատընտիր յուղերից, որոնք դիմակայում ենք սթրեսին և օգնեւմ են ավելի արագ այն հաղթահարել։
✔️ 3 կաթիլ անձեռոցիկին, բարձին կամ արոմալամպի մեջ,
✔️ Լոգանք՝ 3-5 կաթիլ ավելացրեք լոգանքի փրփուրի/աղի կամ բնահյութի մեջ
✔️ Մերսում՝ 3-5 կաթիլ ավելացրեք 10 մլ բազային յուղին կամ քսուքին
✔️ ԿԱՄ, պարզապես մեկ կաթիլ քսեք ականջի հետև։
Հիշեք, չի կարելի վերջնականապես հեռացնել սթրեսը։ Բայց Յուստի հետ կարելի մինիմալլիզացնել հետևանքները և դրանով պահպանել առողջությունը երկար տարիներ։
15/03/2022
Համաձայնվեք, լինում է, չէ, որ ժամանակը և ուժերը չեն հերիքացնում դեմքի մաշկի խնամքի համար։ Բայց 100% տեսք ունենալ ցանկանում եք ամեն օր։
Ձեզ կօգնեն անմիջապես վերափոխվել Յուստի դիմակը և փիլինգը։
🌹 Փիլինգ «Էդելվեյս և Պրովանսյան վարդ»
Սկրաբի փոքրիկ քանակությունը թեթև շարժումներով տարածեք խոնավ մաշկին (խուսափեք աչքերի շրջանակներից և բորբոքվածության աղբյուրներից)։
Զգուշորեն մերսեք 1 րոպեի ընթացքում և լվացեք ջրով։
✨ Կարևո՛ր է։ Մի՛ սեղմեք և մի՛ քերեք մաշկը։ Շաբաթական 1-2 անգամ Յուստի փիլինգով թեթև մերսումը կհաղորդի Ձեր մաշկին խնամված և թարմ տեսք, լավագույնս պատրաստելով այն հետագա խնամքի համար։
🌹 Դիմակ «Սև վարդ»
Յուրաքանչյուր շաբաթ ընդհամենը 15 րոպե դնելով այս դիմակը ձեր դեմքը կվերափոխվի, մաշկը կլցնի թարմ և կենդանի փայլով և կամրացնի դեմքի կոնտուրը։ Հարմար է բոլոր մաշկի տեսակների և տարիքների համար։
🇨🇭 Գեղեցիկ եղե՛ք Յուստի հետ
11/03/2022
🥰 Սիրելիներս
Մենք արդեն տեղում ենք։ Սիրով սպասում ենք բոլորիդ։
Այսօր մենք գտնվում ենք` , մեր ժամանակավոր աշխատանքային վայրում 😘
Համեցեք, այստեղ շատ հաճելի beauty մթնոլորտ է 🧖🏼♀️🥰
09/03/2022
🥰 Գեղեցիկ ես, երբ սիրում ու սիրված ես
💐Այս հիանալի օրը շատերս անցկացնում ենք յուրովի։ Բայց յուրաքանչյուրս լինում է մեր սիրելի մարդու կամ մարդկանց հետ։ Կարևոր օր էր սիրելի մարդուն նվեր անելու համար, իսկ դու քո ամենասիրելի մարդն ես։ Այդ նպատակով մեր հյուրը նվիրեցին իրենց VITAL JUST պրեմիում շարքով SPA խնամք։ Արդյունքում նրանք ունեցան թարմ փայլուն մաշկ և արևաշող ժպիտներ։
Ըստ նկարների կարող եք դատել, որ բարձր տրամադրությունն ապահոված էր։
👶🏼Մեր միջի միակ տղամարդը՝ 7 ամսական Էրիկը, շատ մեծ հետաքրքրությամբ էր դիտում կատարվելիքը և փորձում հասկանալ ինչ արեց իր մաման, որ ավելի գեղեցիկ դարձավ✨
08/03/2022
🥰 Սիրե՜լի, թանկագի՛ն կանայք և աղջիկներ, ինչպես ասում են գարունը գալիս է Մարտի 8-ին։
Շնորհավոր կանանց միջազգային տոնը։ Հաճախ ժպտացեք, թող անկեղծ ժպիտը ձեր դեմքից չպակասի։
Թող Ձեր սիրտը միշտ երջանկությամբ լի լինի, դա աչքերից անգամ երևա։
Թող շրջապատված լինեք հարազատ մարդկանցով, ովքեր սեր և խնամք կպարգևեն ձեզ։ Թող յուրաքանչյուր ձեր օրը լցված լինի ուրախությամբ և թեթևությամբ։
Մշտնջենական գեղեցկություն և անսպառ հմայք💗💗💗
Գրկում ենք բոլորիդ😘🤗 Ձեր Յուստ 💋💋💋
#գարուն #մարտի8 #շնորհավոր #աղջիկներ #յուստ #շվեյցարականկոսմետիկա #գեղեցկությունևառողջություն #առողջությունևգեղեցկություն #երջանկություն #ջերմություն #մարտ #սեր
03/03/2022
🇨🇭 Ցանկանում եք զգալ իրական Շվեյցարիայի բույրը, զգալ նրա թավշյա
նյութակազմն ու ստանալ ավելի փայլուն շլացնող մաշկ։
⠀
⚡✨ Մարտի 11-ին արի , Ծովակալ Իսակովի 11 Beauty Forum Exhibition-ին by
Մենք կլինենք ներկայացված մեր ամբողջ թարմացված տեսականով։ Գտեք մեր բարձրագույն մաքրության եթերայուղերը, բազմաֆունկցիոնալ խոտաբույսային քսուքները և սքանչելի պրեմիում դասի դեմքի խնամքի շարքը բոլորն այդտեղ։
Սպասում ենք ձե՛զ
28/02/2022
ՅՈՒՍՏԸ գնում է հյուր ☺️
🌸🌱Գարնան առաջին օրը գնում ենք հյուր բժիշկ-կոսմետոլոգ -ին մաշկի գարնանային խնամքի գաղտնիքներին տեղեկանալու համար
🤔Գրեք ձեզ հետաքրքրող հարցերը, և բժիշկը դրանց սիրով կպատասխանի
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
Yerevan