Hasmik Sargsyan Beauty House

Hasmik Sargsyan Beauty House

Share

Hasmik Sargsyan Beauty House` մեր նպատակն է կրթել և վերապատրաստել գե Beauty studio

03/10/2023

Էջումս վաղուց «գույներ» չեն եղել❤️‍🔥

Ի դեպ, ո՞վ է ինձ հիշում «գունավոր» մազերով, մեկնաբանություննրում գրեք, տեսնեմ՝ շա՞տ են իմ հավատարիմ ու «հին» հետևորդնրը🙈🫂😉

Photos from Hasmik Sargsyan Beauty House's post 04/09/2023

Չնայած որ total blonde -ի սիրահար եմ, սիրահարվել եմ էս գործիս🥹😍

Ուղղակի շքեղ ա, համամի՞տ եք 🔥

Photos from Hasmik Sargsyan Beauty House's post 03/09/2023

◆ Կարևոր չէ, թէ որքան բարի գործեր եք կատարել, կարևոր է, թէ ինչքան սեր եք ներդրել այդ գործերում։

◆ Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույն է՝ բարություն գործեք։

◆ Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխաբեն ձեզ, միևնույն է՝ եղեք ազնիվ և անկեղծ։

◆ Եթե Դուք հաջողութեան եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացեալ ընկերներ և իսկական թշնամիներ։ Միևնույնն է՝ հասեք հաջողութեան։

◆ Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մէկ ակնթարթում, միևնույն է՝ շարունակեք կառուցել։

◆ Կիսեք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի։ Բայց և այնպէս՝ շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը։

◆ Վերջիվերջո, Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և մարդկանց միջև։

◆ Եթէ իսկապէս ուզում ենք աղոթել սովորել, նախ պէտք է լսել սովորենք։ Որովհետև սրտի լռութեան մէջ է խոսում Աստված։

Photos from Hasmik Sargsyan Beauty House's post 02/09/2023

- 🤔Գլուխս լվանա՞մ ներկելուց առաջ։

Ներկելուց առաջ անպայման պետք է լվանալ գլխամաշկն ու մազերը‼️
Գլխամաշկի ճարպը (յուղը) պատնեշ ա ստեղծում գունանյութի համար🫣
Մաքուր մազերին ներկն ավելի արագ և ճիշտ է նստում։

-🤔Բա գլուխս չի՞ վառվի, այ Հասմիկ ջան։

Ոչ, ներկելու նախորդ գիշերը լվացեք մազերը, մեկ գիշերվա ընթացքում կկազմավորվի բնական ճարպային շերտը, որը կպաշտպանի գլխամաշկը վնասվելուց😉
Սայկայն կան բացառություններ գունաբացման դեպքում, որոնց մասին ավելի մանրամասն կներկայացնեմ հաջորդիվ ❤️

հետևեք ինձ, որ էլ ավելի տեղեկացված լինեք🙈

Photos from Hasmik Sargsyan Beauty House's post 31/08/2023

- 🤔Գլուխս լվանա՞մ ներկելուց առաջ։

Ներկելուց առաջ անպայման պետք է լվանալ գլխամաշկն ու մազերը‼️
Գլխամաշկի ճարպը (յուղը) պատնեշ ա ստեղծում գունանյութի համար🫣
Մաքուր մազերին ներկն ավելի արագ և ճիշտ է նստում։

-🤔Բա գլուխս չի՞ վառվի, այ Հասմիկ ջան։

Ոչ, ներկելու նախորդ գիշերը լվացեք մազերը, մեկ գիշերվա ընթացքում կկազմավորվի բնական ճարպային շերտը, որը կպաշտպանի գլխամաշկը վնասվելուց😉
Սայկայն կան բացառություններ գունաբացման դեպքում, որոնց մասին ավելի մանրամասն կներկայացնեմ հաջորդիվ ❤️

հետևեք ինձ, որ էլ ավելի տեղեկացված լինեք🙈

Photos from Hasmik Sargsyan Beauty House's post 07/07/2023

Իդեալական գործ կարելի ա ստանալ ցանկացած գույնից‼️💣
Նկարի գործը անելիս ՌԻՍԿԻ եմ դիմել: Չորս օր առաջ կոլեգաներիցս մեկը գոնաբացել և վնասել էր մազերը‼️

Հրաժեշտ ենք տավել դեղնաօռանժներին, Տեխնիկաներին, գույնզգույն գունաբացման ֆոներին😎

Ստացել ենք հաճախորդիս երազանքների գույնը՝ առանց մազերը վնասելու🙈💕 🫶🏻

Գաղտնիքը «օրենքները խաղտելու» մեջ ա😉

Ի դեպ, բոլո՜ր գաղտնիքներով կիսվում եմ դասընթացիս ընթացքում: Բոոոլոոր, անաց վախենալու‼️
Մանրամասների համար + դրեք 🔻

25/06/2023

Գերէմոցիոնալ լինելը , թերևս, թուլության նշան չէ...

էմոցիոնալ մարդիկ սիրուն են ապրում... (ես էդպես եմ մտածում) ինձ ասում են պետք չի լինել այդքան էմոցիոնալ, բայց այլ կերպ չեմ էլ պատկերացնում...

Ես չեմ էլ կարող կառավարել էմոցիաներս,երբ աշխարհն այնքան ուրիշ գույներով եմ տեսնում...

զարմանում եմ,երբ մարդիկ զարմանում են,երբ արտահայտում եմ էմոցիաներս)
Ցանկացած փոքր բան ինձ համար հիանալի է՜
Ինձ համար ,նույնիսկ , վատ էմոցիան ասոցացվում է լավ կողմերով 😃 (պետք է վերաբերմունքդ փոխես, նույնիսկ , երբ դժվար է)

Գիտեմ, որ էմոցիոնալ մարդիկ ունեն ավելի էներգիայի, զգացմունքների բարձր մակարդակ, որը, գուցե, երբեմն խանգարում է , բայց, հավատացե՛ք, որ էմոցիանալ մարդիկ կյանքն այլ գույներով են վայելում և, ի վերջ, այլ կերպ ու սիրուն են ՍԻՐՈՒՄ

Իսկ լավ կողմերից ամենան այն է, որ էմոցիոնալ մարդիկ այս կյանքն այլ կերպ են «զգում»:

Հասկացեք ու ընդունեք մեզ հավասարակշռված մարդիկ։ ☺️

22/05/2023

Այս ժամին եկել եմ պատմելու թե ինչպես են ինձ ներկայացնում հաճախորդներս…

"Շատ լավ գործ է անում, բայց ախր շատ դանդաղ է աշխատում։

Ի գիտություն բոլոր շտապողների ասեմ,որ գունաբացման աշխատանքները տևում են մոտավորապես երեքից մինչև ութ ժամ:

Ինձ ընտրողներն ու վստահողները պետք է իմանան՝ Ես սիրում եմ իմ աշխատանքը ու հարգում եմ ձեզ։ Ես ձեզ չեմ ընկալում որպես եկամտի աղբյուր, հակառակ դեպքում հնարավորինս արագ կազատվեի ձեզանից։Ինձ համար կարևոր է ձեզ գեղեցկացնելը, ոչ թե հակառակը։ Ես խորապես գիտակցում եմ իմ գործի լրջությունը։ Ես աշխատում եմ ոչ միայն ձեզ, այլև ինձ երջանկացնելու համար, իսկ եթե արդյունքը լավը չեղավ, մեզանից ոչ ոք երջանիկ չի լինի։

Եվ, ի վերջո, ես այդքանն եմ կարողանում, գուցե ժամանակի ընթացքում գերպրոֆեսիոնալ դառնամ ու նույն գործն անեմ 5 րոպեում, ոտքի վրա😁🙈

Photos from Hasmik Sargsyan Beauty House's post 12/04/2023

Սեմինար, որին միշտ սպասում են ✔️

Սա այն դեպքն է, երբ ամսաթիվը, վայրն ու ժամն անպայման մտապահել է պետք 😍🔽

🗓 Ապրիլի 28-ին
⏱11:00
Մեր հասցեն՝
📍 ք. Երևան, Պարոնյան 7

Միացե՜ք մեր նոր, ավելի նորացված,առավել շատ տեղեկություններ և մասնագիտական գաղտնիքներ պարունակող մեկօրյա գունագիտության (колористика) սեմինարին։

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
🔹Գունաբացման թեորիա
🔹Սառը գույների գաղտնիքներ
🔹Մազերի խնամք
🔹Բրենդների ընտրություն
🔹Ճիշտ դիագնոստիկա
🔹Ինչպես դառնալ մրցակից շուկայում
🔹Ինչպես կրկնապատկել եկամուտը
Աշխատելու եմ մոդելի հետ և պատասխանելու եմ ձեզ հուզող բոլոր հարցերին։

Սեմինարի ավարտին կստանաք մասնակցությունը հաստատող հավաստագիր։
Ձեզ սպասվում է հետաքրքիր և շատ ինֆորմացիաներով հագեցած օր,նոր մտքեր,մոտիվացիա և հաճելի ընդմիջում։

______
Մանրամասների համար՝
☎️094-60-35-64 096-69-99-36
📞viber +37494603564

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00