Beauty begins with You

Beauty begins with You

Share

Եղի՛ր ինքդ քո իդեալը �

31/03/2021

📌Մագնիսային թերապիա
Ցուցված է բոլոր մաշկերին(կուպեռոզ, ռոզացեա ևս) 🤍👩‍🔬
📍Լավացնում է արյան շրջանառությունը, կմախքը հագեցնում է թթվածնով, Կարգավորում է հորմոնները, նվազեցնում բորբոքումը🤍👩‍🔬
Զուգակցվում է այլ սարքավորումների հետ👩‍🔬🤍

24/03/2021

📌Ալմազային Միկրոդերմաբրազիա
📍Միկրոդերմաբրազիան կամ դեմքի հարթեցումը նուրբ և բացարձակ անցավ միջոց է ազատվելու մաշկի մահացած շերտից՝ ակտիվացնելով արյան շրջանառությունը: Այն հարթեցնում է մանր կնճիռները,հանում է տարիքային հիպերպիգմենտացիան: միկրոդերմաբրազիայի շարունակական պրոցեդուրաները թույլ են տալիս հեռացնել սպիերը,վնասվածքներից և վիրահատություններից մնացած հետքերը, կորյակները, այրվածքների հետքերը, պիգմենտային լաքաները: Միկրոդերմաբրազիայի հիմնական նպատակը մաշկի ծերացումը կանխելն է և միևնույն ժամանակ երիտասարդացնելը: Միկրոդերմաբրազիայից հետո անհրաժեշտ է դեմքը պաշտպանել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և քսել արևապաշտպան քսուք,որպեսզի մաշկի դուրս եկած շերտը հասցնի անվնաս վերականգնվել:Մաշկը վերականգնվում է 7-10 օրվա ընթացքում:Սա էլ պրոցեդուրայի անցկացման օպտիմալ ժամանակահատվածն է:🤍👩‍🔬

17/03/2021

📌Դեմքի դասական +մեխանիկական մաքրում

📍Դեմքի պրոֆեսիոնալ մաքրումն անհրաժեշտ է յուրաքանչյուրին և այն պետք է կրի պարբերական բնույթ։ Այս հոդվածում կբերենք մի քանի փաստարկ, որպեսզի հասկանալի լինի միջամտության կարևորությունը:

Մաշկի բնական խոնավեցումը կատարվում է հատուկ ծորաններով, որոնք մաշկի մակերեսին ունեն ծակոտիների տեսք: Ամեն ծորան պարունակում է ճարպային պարկիկ, որն արտադրում է ճարպ։ Նորմալ մաշկի դեպքում ճարպազատումը օպտիմալ է։ Չոր մաշկը՝ անբավարար ճարպազատման հետևանք է, իսկ յուղոտ մաշկի ժամանակ՝ ճարպազատումը ավելցուկային է: Յուղոտ մաշկը կոսմետոլոգները համարում են «Աստծո պարգև», այն ավելի ձիգ է և ուշ է ծերանում։ Սակայն ոչ ճիշտ խնամքի արդյունքում այն կարող է «անեծքի» վերածվել։

Երբ տարբեր գործոնների ազդեցությամբ խցանվում են ճարպագեղձերի ծորանները (սև կետեր), հնարավոր է դեպքերի զարգացման հետևյալ 2 տարբերակները․

I. Ճարպագեղձերի ցածր արտադրողականության հետևանքով ճարպազատող ֆունկցիան կարող է ուղղակի դադարել (դա բնորոշ է չոր մաշկին, ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ ավելի չոր և ջրազուրկ):

II. Ճարպագեղձերի գերաշխատանքի ժամանակ, որը հատուկ է մաշկի յուղոտ տեսակի համար, խցանված ծորանների շուրջ առաջանում է գրգռվածություն, ինչը դրսևորվում է պզուկների տեսքով։

Այսպիսով ակնհայտ է, որ ծակոտիների խցանումները վնասակար ազդեցություն ունեն ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկի վրա։ Կորյակային ցանը օրգանիզմի ահազանգն է, ինչի արհամարհումը կարող է թանկ արժենալ։ Սեռահասունացման շրջանում կորյակային ցանը համարվում է սովորական երևույթ, սակայն, իրականում պատանիները բոլորովին պարտավոր չեն լինել «պզուկոտ», և դա «անխուսափելի չարիք» չէ, այլ հասարակ աչքաթողություն։ «Հորմոնալ հեղափոխության» ազդեցությամբ մաշկը ուժեղացնում է ճարպարտադրողականությունը։ Ծորանները չեն կարողանում հաղթահարել այդ ծավալը, որի արդյունքում խցանվում են ու առաջանում են պզուկներ։

Վերը նշված խնդիրների դեպքում բավարար է ընդամենը պարբերաբար այցելել կոսմետոլոգին, այլ ոչ թե անտեղի չորացնել մաշկը մոդայիկ գելերով և տոնիկներով։ Արդյունքում պատանու կամ աղջկա մոտ հոգեբանական կոմպլեքս չի առաջանա։ Նորմալ մաշկ այսօր գրեթե ոչ ոք չունի։

📍Մաշկը հիմնականում լինում է այս կամ այն աստիճանի յուղոտ կամ չոր։ Մաշկի պարբերաբար մաքրման արդյունքում տեղի են ունենում․

• մաշկի թարմացում,

• ճարպարտադրության կարգավորում,

• մաշկի գույնի վերականգնում,

• ցանավորման քանակի նվազում,

• մաշկը ստանում է խնամված տեսք և սկսում «շնչել»։

Ամեն ոք, քիչ թե շատ, տան պայմաններում իրականացնում է դեմքի խնամք՝ պարբերաբար օգտագործելով դիմակներ, քսուքներ, պահպանում հիգիենայի կանոնները (կեղտոտ ձեռքերով դեմքին չդիպչելը), փորձում ճիշտ սնվել և այլն։ Իհարկե, դեմքի մաշկը ավելի երկար ժամանակ լավ տեսք կունենա, եթե ճիշտ խնամենք այն, սակայն, նույնիսկ լավ խնամված դեմքը պարբերաբար խորը մաքրման կարիք ունի, որի հաճախականությունը և տեսակը պետք է որոշել միայն կոսմետոլոգի հետ։🤍👩‍🔬

10/03/2021

📌Ուլտրաձայնային մաքրումը
դեմքի մաքրման նուրբ և առանձնահատուկ ապարատային միջամտություն է: Թույլ է տալիս բացել ծակոտիները, հեռացնել մաշկի մեռած շերտերը:

Ուլտրաձայնային ալիքն ազդում է դեմքի մաշկի վրա մի քանի ուղղությամբ: Միջամտությունն օգտակար է նույնիսկ զգայուն մաշկի դեպքում:

📌Առավելությունները՝

📍ապահովում է միկրոմերսում,

📍խթանում է մաշկի ռեգեներացիան,

📍բարելավում է արյան շրջանառությունը,

📍բարելավում է թթվածնա-ալկալային
բալանսը,

📍նվազեցնում է բորբոքային պրոցեսները: 🤍👩‍🔬

09/03/2021

Boom🤍👩‍🔬

Photos from Beauty begins with You's post 06/03/2021

❤️Կանանց տոների կապակցությամբ բացառիկ զեղչ 👉50% Դիոդային մազահեռացման համար
Մարտի 8 -ից Ապրիլի 7-ը ներառյալ💐🌹
------------------
🌿Դիոդային լազերային մազահեռացումը ներկայումս համարվում է ամենաարդյունավետ և ամենաապահով տեխնոլոգիան, իր գերհզոր 3- ը 1- ում գլխիկի և հզոր սառեցման համակարգի միջոցով ապահովում է գերազանց արդյունք👌,որը նկատվում է առաջին իսկ այցելությունից հետո։💯

➡️Առանձնանում է մի շարք առավելություններով
✅Բացարձակ անվնաս է մաշկի համար
✅Անցավ պրոցեդուրա
✅ Նախատեսված է բոլոր տիպի մաշկերի և բոլոր գույնի մազերի համար
✅Բացառվում է այրվածքների և պիգմենտացիաների հավանականությունը
✅Պրոցեդուրայից հետո չի լինում ոչ մի կարմրություն և այտուց
-------------------
Շտապեք օգտվել հատուկ առաջարկից 💝 և գարնանը ունեցեք հարթ ,գեղեցիկ և խնամված մաշկ
--------------------
Մանրամասների և գրանցման համար գրել 💌 կամ զանգահարել 📞(041-06-11-98) հեռախոսահամարով

05/03/2021

Ողջույն🤍
Այսօր ցանկանում եմ պատմել իմ մասին 🤍
Ես որպես կոսմետոլոգ իմ գործունեությունը սկսել եմ դեռ 4 տարի առաջ, առաջին մասնագիտությամբ կոսմետոլոգ եմ, երկրորդ մասնագիտությամբ կինեզիոլոգ 🤍👩‍🔬
Այժմ վերապատրաստվում եմ կլինիկայում նորագույն տեխնոլոգիաներով 🤍
Գործունեությունս ծավալում եմ կրկին կլինիկայում 🤍
Սիրով կսպասարկեմ բոլորիդ 👩‍🔬🤍

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Աբովյան փողոց 2/5 (3-րդ հարկ)
Yerevan