Future mom's blog
Այստեղ կգտնեք հարցերի պատասխաններ, որոնք անշուշտ կառա?
11/09/2022
Ի՞նչ է ընկերքը
👩👧👧Ընկերքը՝ placenta-ն, շատ կարևոր օրգան է, որը հղիության ընթացքում ապահովում է մոր ու պտղի օրգանիզմի ֆունկցիոնալ կապը։ Ընկերքի միջոցով պտուղը ստանում է անհրաժեշտ սննդանյութեր, հորմոններ, թթվածին: Արտաքին տեսքից այն հիշեցնում է կլոր և հարթ բլիթի։Ծննդաբերությանն ավելի մոտ ժամանակ այն 15-18 սմ տրամագծով, 500-600գ կշիռ և 2-3սմ հաստություն ունեցող օրգան է։ Ընկերքի այն պատը, որը կպած է արգանդի պատին անվանում են մայրական, իսկ այն հատվածը, որը դեպի պտուղը՝ պտղային։
👩👧👧Ընկերքը սկսում է զարգանալ հղիության 3րդ շաբաթից։ Մինչև 13 շաբաթականը ձևավորվում է մոր ու պտղի օրգանիզմների կապը, իսկ 13 շաբաթում ընկերքի կանգնում է։ Ծննդաբերությունից հետո ընկերքը դառնում է օրգան և միջինում 30 րոպեի ընթացքում դուրս է գալիս մոր օրգանիզմից։ Այս երևույթը անվանում են ։
👩👧👧 Ընկերքի ֆունկցիաները
👩👧👧Շնչառական։ Ընկերքն ապահովում է մոր արգանդում գտնվող բալիկի թթվածնի մատակարարումը և երեխայի՝ արտանետած ածխաթթու գազի դուրսհանումը։
Կերակրման։ Ընկերքը նաև պատասխանատու է արգանդում գտնվող բալիկի սննդի մատակարարման և դրա մնացորդների դուրսբերման համար։ Բացի սա, ընկերքն իր մեջ է հավաքում վիտամիններ և կարգավորում դրանց՝ ժամանակին ու ճիշտ քանակով բալիկին հասնելու գործընթացը։
👩👧👧Հորմոնալ։ Ընկերքն ու պտուղը միասին մի ամբողջական էնդոկրեն համակարգ են, որտեղ իրականանում են սինթեզի, հորմոնների՝ սպիտակուցի և ստերոիդների վերածման և մի շարք այլ կարևոր ու բարդ գործընթացներ։
👩👧👧Պաշտպանողական։ Ընկերքը նաև եզակի ֆիլտր է, որը թույլ չի տալիս պտղին հասնի մոր օրգանիզմ ներթափանցած վատ ու վնասակար նյութերը։
👩👧👧Բացի դա ընկերքը հանդիսանում է երկու տարբեր օրգանիզմների՝ մոր և պտղի բաժանարարը, ինչի շնորհիվ իմունային կոնֆլիկտ օրգանիզմների մեջ տեղի չի ունենում։
👩👧👧Ընկերքի ախտաբանությունը
Ինչպես և մյուս օրգանների, այնպես էլ՝ ընկերքի հետ կարող են խնդիրներ ծագել։
Ընկերքի զարգացման խանգարումների դեպքում առաջանում են տարբեր բարդություններ՝ անհասություն, ընկերքի անժամանակ անջատում, որը կարող է պտղի մահվան պատճառ դառնալ։
01/09/2022
Թվում է՝ ամենատարրական բանն է, որից յուրաքանչյուրը կարող է գլուխ հանել, բայց․․․երբ մի տեղում մի բան կանոնակարգված գրված է, ավելի հեշտ է։ Փոքրիկ ուղեցույց, թե ի՞նչ անել, երբ պարզել եք, որ հղի եք
🤩 Առաջին ամենակարևոր ու բնական քայլը՝ հայտնել ամուսնուն/կողակցին/զուգընկերոջը։ Բայց․․․․Եվս մեկ անգամ կրկնակի թեստ անելուց կամ ՈՒՁՀ-ով հաստատելուց ու վստահ լինելուց հետո։
🤩 Երկրորդ կարևոր քայլը՝ շա՜տ պատասխանատու ձևով ու մանրակրկիտ ուսումնասիրելով՝ ընտրել հիվանդանոց ու բժիշկ, որը վարելու է ձեր հղիությունը(այո, երբեմն հղիություն վարող և ծնունդ ընդունող բժշիկներն, ինչպես իմ դեպքում, տարբեր են լինում)։
🤩 Գրանցվել առաջին այցելության համար։ Ազատորեն տվեք ցանկացած հարց ձեր ապագա, ՈՒՁՀ անող բժիշկներին։ Դուք նոր եք այս հարցում, իսկ նրանք պատրաստակամ են ձեզ օգնելու։ Սկսած սեռական հարաբերություն ունենալուց, վերջացրած նրանով, թե ինչ է կարելի անել կամ չանել, ուտել կամ չուտել հղիության ընթացքում(իսկ սահմանափակումներ կան)։
🤩 Սա միայն բժշկի նշանակմամբ, բայց, ամենայն հավանականությամբ, սկսելու եք ընդունել հղիության առաջին շաբաթներից վիտամիններ, միներալներ և այլն։ Դրանք բաց չթողնելու կամ կրկնակի չափաբաժնով չընդունելու համար, վարեք փոքրիկ օրացույց։
🤩 Գծագրեք ձեզ համար աշխատանքային պլան։ Պայմանավորվածություն ձեռք բերեք ձեր գործատուի հետ աշխատանքի երբեմն ուշ կամ չգնալու համար, քանի որ, հավանաբար, օրեր են լինելու, երբ սրտխառնոցն ու գլխապտույտն ահագին թուլացնելու են ձեզ ու դուք բացի պառկելուց ուրիշ բան ի վիճակի չեք լինելու անել։
🤩 Աշխատեք առաջին 12 շաբաթների ընթացքում համայն աշխարհով չտարածել հղիության մասին լուրը ։ Շատերն անում են․․․․Բոլորս էլ ակնկալում ենք լավ ու թեթև հղիություն, առողջ բալիկ, բայց․․․․ իրադարձությունները երբեմն մեր ուզածով չեն գնում ու պետք է հիշել, որ առաջին 12 շաբաթներն ամենավտանգավորն են ու ամեն բան հավանական է։
🤩 Եթե ինձ պես կոֆեամոլ եք, ապա հենց հիմիկվանից պատրաստվեք, որ հրաժարվելու եք օրական 5 բաժակ սուրճ խմելու հաճույքից։ Առավելագույնը 2 բաժակ, եթե չկան բժշկական հակացուցումներ։
🤩 Պատրաստ եղեք, որ առավոտներն այքան էլ հաճելի չեն լինելու ու երբեմն քնից վեր եք կենալու անտանելի սրտխառնոցից ու ձեր անբաժան ընկերը լինելու է լոգարանը։
🤩 Հոգեպես ձեզ պատրաստեք նրան, որ չնայած գուցե թեթև ու առանց խնդիրների հղիություն ունենաք, բայց լավ չզգալը, դժվար ու բարդ լինելն այդ օրվանից սկսած լինելու են։ Ու ամեն եռամսյակ ունենալու է իր բարդությունը, իսկ ձեր մարմինը ենթարկվելու է փոփոխություններ, որոնք կարող են և դուր չգալ ձեզ։
🤩 Հենց ամենասկզբից ձեզ պատրաստեք, որ հղիությունը որպես զենք չօգտագործեք ձեր վատ տրամադրության, անթույլատրելի վարքի ու նման բաների համար։ Այո, հղիներն ունենում են տրամադրության տատանումներ, բայց դա զենք դարձնելը անընդունելի է։
🤩 Շա՜տ կարդացեք․․բոլոր հնարավոր ֆորումներից ինֆորմացիա հավաքեք ու աշխատեք դա լինի 21-րդ դարի համապատասխան ինֆորմացիա։ Կարդացեք, թե ինչ ժամկետում են անում սքրինինգ, դոպլեր, ինչ անալիզներ են հանձնվում ամբողջ հղիության ժամանակ, ինչ է հավանական, ինչը՝ չէ։ Սկսեք արդեն հոգեպես ձեզ պատրաստել ծննդաբերությանը։
#ապագամայրիկ
27/08/2022
Հորմոնները հղիության ընթացքում. Ինչպե՞ս են հորմոններն ազդում կնոջ օրգանիզմի վրա
🥰Քանի դեռ կինը հղի չէ, օրգանիզմում հորմոնների զգալի մասը էնդոկրին երկաթ, օրինակ ինչպես՝ վահանաձև գեղձը։ Հղիանալուց հետո դրանց զգալի մասը սկսում է արտադրվել նաև արգանդի ներսում գտնվող ընկերքում։
🥰 Անմիջապես երեխայի ծնունդից հետո ընկերքը հեռացվում է արգանդից(կամ ինքուրույն, որի երևույթը կոչվում է ընկերքի ծննդաբերություն, կամ՝ բժիշկների միջամտությամբ), որովհետև այլևս անհրաժեշտ չեն։
🥰 Հղիության ընթացքում սրտխառնոցի հորմոններն են
խորիոնային գոնադոտրոպին հորմոնը։ Նույն ինքը XG-ն, որի՝ մեզի մեջ առատությունը, հուշում է հղիության մասին և դրական ցույց տալիս հղիության թեստը։ Բացի դա խորիոնային գոնադոտրոպինը նպաստում է մեկ այլ հորմոնի՝ Պրոգեստերոնի, արտադրության, որի դաշտանային ցիկլը հղիության ընթացքում ։
🥰 Երջանկության զգացումը հղիության ընթացքում
Էնդորֆինները հղի կնոջ ամենամտերիմ ընկերներն են, քանի որ համարվում են հանգստացնող ու ցավազրկող հորմոններ։ Կարող եք այն պայմանականորեն անվանել ։ Բացի դա, դրանց անվանում են նաև , որովհետև հենց սրանց շնորհիվ է, որ մեծ երջանկությամբ եք սպասում ձեր զավակին։ Էնդորֆինների ուղեղն է, որտեղ նրանք արտադրվում են մինչև հղիության վերջ ու ամենամեծ կոնցենտրացիան էնդորֆինների հենց ծննդաբերության ժամանակ է։ Սրանք նպաստում են, որ ծննդաբերական ցավերը մեղմվեն և կանխարգելում ծննդաբերության հետ կապված սթրեսի մեծացումը։ Բնականաբար, ծննդաբերությունից հետո էնդորֆինների քանակը կտրուկ նվազում է(բժիշկներն ասում են, որ հետծննդաբերական դեպրեսիայի մեջ իր զգալի բաժինն ունի նաև այս երևույթը)։
🥰 Սեռական ցանկություն
Էստրոգենները, որոնք նպաստում են սեքսուալ ցանկության բարձրացմանը, արտադրվում են ձվարաններում, հետո՝ ընկերքում։ Էստրոգենի ամենաակտիվ շրջանը հղիության սկիզբն է։ Այս հորմոնները արագացնում են կրծքերի, սեռական օրգանի հատվածներում արյան շրջանառությունը ինչի պատճառով էլ այդ հատվածները դառնում են առավել զգայուն։
Պրոգեստերոն հորմոնի շնորհիվ թուլանում են մկանները և կանխվում է ջղաձգությունը։ Մինչ հղիությունը սրանք ձվարաններից օրգանիզմ էին արտանետվում որպես՝ էստրոգեններ, իսկ հղիության ժամանակ դրանք արտադրվում են ընկերքում։ Հենց այս հորմոնն է պատասխանատու հղիության ընթացքում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների համար(օրինակ՝ բարձր ջերմությունը, արագացած շնչառությունը)։ Հորմոնը հանգստացնում է արգանդի ու կանխարգելում վիժումը։
🥰 Հղիության հորմոնները մեզ պատրաստում են ծննդաբերության
Ծննդաբերությանը մեզ օգնում է պատրաստվել Ռելաքսինը։ Այս հորմոնի ազդեցության տակ կոնքի կապանները թուլանում են, արգանդը՝ մեծանում, ինչը նպաստում է ծննդաբերության բնականոն ընթացքին։
🥰 Ծննդաբերական կծկումներ
Պրոստագլանդինները և Օքսիտոցինները հորմոններ են, որոնք պատասխանատու են հղիության վերջին շրջանի համար։ Օքսիտոցինի պարբերական աճը պատասխանատու է կնոջ մոտ մայրական բնազդի ձևավորմանը։ Հղիության վերջին եռամսյակում կինը սկսում է զգալ արգանդի կրճատումը, որը Պրոստագլանդինների ձեռքի գործն է։ Եթե վերջին եռամսյակում սեռական հարաբերություն եք ունենում, դրանով կարող եք արագացնել ծննդաբերելու ժամանակը, քանի որ այս հորմոնները առկա են նաև տղամարդու սերմնահեղուկի մեջ։ Օքսիտոցինը խթանում է արգանդի կծկումները կամ Բրաքսթոն-Հիքսի կծկումները(այսպես են կոչվում կեղծ ծննդաբերական ցավերը, որոնք կարող են նկատվել 20 շաբաթականից սկսած), ապա համապատասխան ծննդաբերական կծկումները: Որոշ իրավիճակներում այն խթանում է ծննդաբերությունը և արագացնում է ընկերքի հեռացումը արգանդից։
#ապագամայրիկ
22/08/2022
Միֆեր և իրականություն հղիության մասին
👱♀️Միֆ 1․ Երեխայի սեռը կարելի է պլանավորել շաբաթվա կամ բեղմնավորման օրով
Համացանցում այսօր կան սեռը հաշվարկելու տարատեսակ օրացույցեր և այլն։ Սակայն, դրանց հավաստիությունը 50/50 է: Իրականում, առանց որևէ հաշվարկի էլ, հավանականությունը տղա կծնվի, թե՝ աղջիկ 50/50 է։ Բժիշկներն անգամ ասում են, որ տղա ծնվելու հավանականությունը մի քիչ ավելի շատ է՝մոտ 54%, իսկ աղջիկ ծնվելունը՝ 46%։
👱♀️Միֆ 2․Երեխայի սեռը կախված է կնոջից
Երեխայի սեռը կախված է նրանից, թե ինչ քրոմոսոմներ նա կվերցնի հորից։ Կանանց մոտ դրանք ХХ քրոմոսոմներն են, իսկ տղամարդկանց մոտ՝ ХY-ը։ Կանանց մոտ առկա է միայն Х տեսակը և թե ինչ սեռի կծնվի երեխան կախված է նրանից, թե ինչ քրոմոսոմ կվերցնի հորից։ Հետևություն՝ սեռը կախված է միայն ու միայն տղամարդուց։
👱♀️ Միֆ 3․ Երեխայի սեռը հնարավոր է կռահել փորի ձևից
Այստեղ էլ, ցավոք, մեթոդը աշխատող չէ։ Ցուցանիշ չէ նաև որևէ սննդամթերքի հանդեպ հակվածությունը։ Կա մեկ ուղի սեռը իմանալու համար՝ ՈՒՁՀ կամ արյան անալիզ։ Մյուս մեթոդները ենթադրություններ են։
👱♀️ Միֆ 4․ Եթե կինը ունի այրուցք(իզժոգա) ուրեմն երեխան մազոտ է
Սա ևս միֆ է ու բացարձակ, մեկը՝ մյուսի հետ կապ չունի։ Առաջ շրջանառվում էր մի բան, որ այրուցքի ժամանակ կինը հաբեր է օգտագործում արյոցը մեղմելու համար, ինչի արդյունքում պտուղը մազոտ է լինում։ Սակայն, ժամանակակից բժշկությունը հորդորում է զերծ մնալ հաբեր օգտագործելուց։
👱♀️Միֆ 5․ Հղիության ժամանակ պետք է ուտել 2-ի փոխարեն
Սա հերթական միֆն է, որից շատ կանայք ուրախությամբ օգտվում են։ հաճախ բացատրում են նրանով, որ ՝ ։ Իրականում հղիության առաջին կեսում հավելյալ սննդի պահանջ գրեթե չկա։ Իսկ, ահա, երկրորդ կեսում այդ պահանջը աճում է մոտ 20-30%-ով։ Շատ հաճախ գինեկոլոգները հղիներին քիչ ածխաջրեր ներառող դիետա են առաջարկում՝ շատ մեծ քաշի երեխա լույս աշխարհ չբերելու և շաքարային դիաբետից խուսափելու համար։ Իսկ մեծ քաշ ունեցող պտղի համար միշտ գոյություն ունի հասկացությունը։
👱♀️Միֆ 6․ Հղիներին հակացուցված է ֆիզիկական ակտիվությունը
Այն, որ հղիներին պետք է անընդհատ պառկել ու քիչ շարժվել ևս իրականություն չէ։ Հակառակ, ֆիզիկական ակտիվություն պետք է, դրա համար էլ խրախուսվում է ջրային ֆիթնեսը, լողը և այլն։ Այս ամենն, իհարկե, եթե չկան հակացուցումներ։
👱♀️ Միֆ 7․ Սեռական հարաբերությունները հղիության ընթացքում հակացուցված են
Եթե հղիությունը ընթանում է առանց խնդիրների ու չկան բժշկի սահմանափակումներ, ապա սեռական հարաբերություն ունենալն անգամ խրախուսվում է։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan