KeepCare
Transform your beauty routine with our luxurious care products.
31/08/2026
Այնքան համեղ բույրեր, որ մի պահ կմոռանաք՝ սա մոմ է, ոչ թե աղանդեր։ 🕯️✨
CandleCan-ի բուրավետ մոմերից յուրաքանչյուրն ունի իր տրամադրությունը՝ թարմ, քաղցր, ջերմ կամ էկզոտիկ։ Բավական է վառել մոմը, և տարածքն անմիջապես լցվում է հարմարավետությամբ ու յուրահատուկ բույրով։
Ընտրեք ձեր տրամադրությանը համապատասխան բույրը և ստեղծեք ձեր մթնոլորտը♥️
CandleCan բուրավետ մոմերը հասանելի են Keep Care-ում։
Ի՞նչ են մեզ մոտ գնում կրկին ու կրկին։
Ի՞նչ երբեք չենք անում՝ հանուն արագ արդյունքի։
Եվ ո՞ր «ոչ»-ն է եղել ամենադժվարը բիզնես վարելու ընթացքում։
KEEP TALK by KEEP CARE-ի նոր թողարկմանը խոսում ենք հաճախորդների սիրելի ու կրկնվող գնումների, արագ հաջողության փոխարեն երկարաժամկետ վստահություն ընտրելու և այն բարդ որոշումների մասին, երբ «ոչ» ասելը դառնում է ամենաճիշտ քայլը։
Դիտեք նոր թողարկումը և մեկնաբանություններում գրեք՝ ո՞ր հարցի պատասխանն էր ձեզ համար ամենահետաքրքիրը։ 💬
Sister’s Aroma Smart Body Cream
Սա պարզապես բուրավետ մարմնի կրեմ չէ, այլ ամենօրյա լիարժեք խնամք մաշկի համար։
Բանաձևը օգնում է խորապես խոնավեցնել և փափկեցնել մաշկը, պահպանել նրա բնական պաշտպանիչ շերտը և ապահովել հարթության ու հարմարավետության զգացողություն։
Պրեբիոտիկ համալիրը նպաստում է մաշկի միկրոֆլորայի հավասարակշռության պահպանմանը, իսկ խնամող բաղադրիչները օգնում են նվազեցնել չորության զգացումը։
Իսկ վերջում՝ Sister’s Aroma-ին բնորոշ նուրբ բույրը, որը մնում է մաշկի վրա և սովորական խնամքը վերածում փոքրիկ հաճույքի♥️
24/08/2026
Keep Care-ը խնամքի այն հասցեն է, որտեղ մեկ վայրում հավաքված է ամենը՝ դեմքի, մարմնի և մազերի խնամքից մինչև բույրեր ու ինքնախնամքի փոքրիկ հաճույքներ։
Մեզ համար խնամքը պարզապես ամենօրյա գործողություն չէ։ Այն ինքդ քեզ սիրելու, լսելու և քեզ համար ժամանակ ընտրելու ձև է։
Մենք ընտրում ենք արդյունավետ և վստահելի միջոցներ, որպեսզի քո ինքնախնամքը լինի ավելի պարզ, հաճելի և ամբողջական։
Keep Care — ամենը քո խնամքի համար։
Որովհետև սերը քո հանդեպ սկսվում է քեզնից։♥️
21/08/2026
Գեղեցկություն, որը չի կարելի պարզապես դեն նետել։ 🍑
Pretty Actually-ն հարավկորեական վեգան բրենդ է, որը նոր կյանք է տալիս արտաքին տեսքի պատճառով վաճառքի չհանված մրգերին՝ դրանց արժեքավոր բաղադրիչները վերածելով մաշկի խնամքի արդյունավետ բանաձևերի։
Բրենդի միջոցները ստեղծված են բնական հումքից, ունեն 100% վեգան սերտիֆիկացում և չեն փորձարկվում կենդանիների վրա։ Իսկ դեղձով հարստացված շարքը մաշկին հաղորդում է անհրաժեշտ խոնավություն, թարմություն և բնական փայլ։
Գիտակցված խնամք՝ մաշկի և բնության հանդեպ պատասխանատու մոտեցմամբ։
Բացահայտե՛ք Pretty Actually-ն Keep Care-ում։ 🤍
17/08/2026
Ի՞նչ է ցանկանում Ձեր մաշկն այսօր։ ✨
Խոնավություն և առաձգականություն, թարմ ու հանգստացած տեսք, բնական փայլ, թե՞ մաքուր և հարթ մաշկ։
Joëlle Ciocco-ի յուրաքանչյուր միջոց ստեղծված է մաշկի կոնկրետ կարիքին արձագանքելու համար։ Թերթեք, ընտրեք ցանկալի արդյունքը և բացահայտեք Ձեր մաշկին համապատասխան խնամքը։
Joëlle Ciocco-ն հասանելի է Keep Care-ում։♥️
14/08/2026
Ձեզ ենք ներկայացնում ձեր կողմից շատ սիրված բուրավետ մոմերի նոր՝ ավելի էկզոտիկ բույրերը։ ✨
Անանուխի թարմություն, հյութեղ ցիտրուսներ, քնքուշ վանիլ, հարուստ սուրճ և դարչինով ընդգծված մոշի ակորդներ՝ յուրաքանչյուր մոմն իր հետ բերում է յուրահատուկ տրամադրություն։
Ընտրեք ձեր սիրելի բույրը և թողեք, որ այն լցնի տունը ջերմությամբ ու հաճելի մթնոլորտով։ 🤍
Ձեր կողմից սիրված ֆորմատի հինգերորդ թողարկումը.🤍
փոքրիկ գաղտնիքներ Keep Care-ի կուլիսներից և մեր հիմնադրի՝ կոսմետիկայի հետ ունեցած անձնական փորձից։🧴
VERDE by Venti 4 — Կոմո լճի գաղտնիքը՝ մեկ սրվակում։🤍🍃
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
4 Nikoghayos Adonts Street
Yerevan
0001