Liana Nazarian Make-up artist
Ես Լիանան եմ, սովորել եմ դիմահարդարում Ռումինիայի լավա
14/04/2022
Նրբություն🥰
04/02/2022
30/01/2022
Makeup is the finishing touch, the final accessory. ❤
Face
Eyes
Brows
Lips
_________
30/01/2022
Գեղեցիկ և բնական դիմահարդարման համար յուրաքանչյուրս պետք է հետևենք այս քայլերին`
✅ Առաջին և ամենակարևորը քայլը դա մեր մաշկի գույնին համապատասխան տոնային քսուկի ընտրությունն է, որը մեր մաշկին պետք է հաղորդի բնական և թարմ տեսք։ Հասկանալու համար թե տոնը ճիշտ է ընտրված պետք է համապատասխանեցնել պարանոցի տոնի հետ, որ տարբերություն չզգացվի։ Տոնային ընտրելուց ուշադրություն դարձրեք նաև բաղադրությանը, թե որ տեսակի մաշկի համար է նախատեսված տվյալ տոնայինը (չոր, յուղոտ և կոմբինացված)։ Մաշկին համապատասխան տոնայինը տալիս է մաշկին թարմություն և չի ընդգծի առկա թերությունները։ Վրձինով տարածելուց հետո պարտադիր է խոնավ սպունգով տոնայինը մաշկին տարածելը։ Այս մեթոդով մաշկը ստանում է թարմ ու խոնավ տեսք։
✅ Հաջորդ կարևոր քայլը՝ դա քնթուրինգն է։ Այն ձեր դիմագծերը դարձնում է ավելի արտահայտիչ։ Քոնթուրինգը օգնում է վիզուալ փոխել դեմքի օվալը, շտկել քթի ծռվածությունը կամ վիզուալ փոքրացնել և նեղացնել այն և ընդգծում է այտոսկրերը։
✅Աչքերի ընդգծվածությունը մեր հայացքը դարձնում է ավելի պարզ ու գեղեցիկ։ Խորհուրդ կտայի աչքերն ընդգծել բաց երանգներով կամ ուղղակի գեղեցիկ ներկեք թարթիչները ուղղությունը տալով՝ դեպի աչքի եզրը։ Գծաներկով կարող եք աչքերը գեղեցիկ ընդգծել և կախված աչքի ձևից պետք է գծաներկի ուղղությունը համապատասխան լինի աչքին, որ հակառակ արդյունք չտա և տգեղացնի աչքերը։ (օր` կախված կոպերի համար գեղեցիկ է ուղղությունը տալ դեպի վեր, իսկ սուր աչքերի համար գեղեցիկ կլինի ընդգծել ուղիղ)։
✅ Ինչպես գիտենք թրենդային են համարվում բնական դիմահարդարումները, այդ իսկ պաճառով հոնքերն ընդգծեք այն հատվածներով, որտեղ բացակայում են մազերը և սանրեք հատուկ ֆիքսացիայով։ Նման կերպ ձեր հայացքը կդառնա ավելի երիտասարդ։
✅Եւ Վերջում ընդգծեք շուրթերը՝ օգտագործելով մի փոքր մուգ երանգի մատիտ այնուհետև մատիտից մեկ տոն բաց երանգի շրթներկ։ Այստեղ ևս նախընտրությունը տվեք բաց երանգի շրթներկերին։ Նման ընտրությունը շուրթերը դարձնում են ավելի արտահայտիչ և հաղորդում են բնական տեսք։ Ի դեպ նշեմ որ գլոսս տեսակի շրթներկը շուրթերը դարձնում են ավելի հյութեղ և հաղորդում է ծավալ, իսկ մատ տեսակի շրթներկը ճիշտ հակառակ էֆեկտ է հաղորդում։
💁🏼♀️Դե ինչ, այսքանը։ Հույսով եմ օգնեցի քեզ ունենալու համար գեղեցիկ դիմահարդարում։
_______________________________
23/01/2022
The best thing is to look natural, but it takes makeup to look natural.💫
__________
Face
Eyes
Brows
Lips
_________
The beauty🥰
Getting ready for work❤
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan