healthy_life_info_
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from healthy_life_info_, Health/Beauty, Yerevan.
Խնձորով կարկանդակ🥧Яблочный пирог
Բաղադրությունը
•6 ձու
•320-350 գրամ(1,75 թեյի բաժակ) շաքարավազ
•350 գրամ(2 թեյի բաժակ) այլուր
•50-70 գրամ(1 սուրճի բաժակ) հալած կարագ
•1 տուփ փխրեցուցիչ
•3-4 խնձոր
Ցուցումներ
1. Սկզբում հարեք 6 ձուն։
2.Ավելացրեք ամբողջ շաքարավազը և շարունակեք հարել։
3.Ավելացրեք հալած կարագը։
4.Ամբողջ փխրեցուցիչը ավելացրեք և հարեք։
5.Ավելացրեք ալյուրը։
6.Վերջում ավելացրեք մանր խորանարդիկներով կտրատված խնձորը , քիչ հարեք։
7.Ամբողջը լցրեք յուղաթղթով ծածկված տապակի մեջ։
8.Թխեք 180 աստիճան ջերմությամբ,30-35 րոպե(ջեռոցը նախապես տաքացնել պետք չէ)։
Մատուցեք շաքարի փոշիով և լայն ժպիտով🥰։
Ամեն ինչ մանրամասն հոլովակում⬇️։
🥧🍏Apple pie🍏🥧
Եղունգների առողջության հիմքը ճիշտ ու կանոնավոր խնամքն է: Դրա համար պարզապես մի քանի խորհուրդ է հարկավոր հիշել:
Առաջին հերթին պետք է հետևել, որ եղունգները լինեն մաքուր ու չոր: Դա թույլ կտա կանխելու մանրէների ու սնկերի բազմացումը: Քիմիական նյութերով աշխատելու, մաքրություն իրականացնելու ժամանակ պետք է ռետինե ձեռնոցներ հագնել: Դա ամենևին էլ ավելորդություն չէ. այդ կերպ ձեռքի մաշկն ու եղունգները պաշտպանված կլինեն այդ նյութերի ազդեցությունից:
Կանոնավոր կերպով հարկավոր է կտրել եղունգները, զգուշությամբ ու խնամքով, այն էլ հարմար մկրատով, որպեսզիխուսափեք եղունգների ներաճից: Ու նորություն չէ, որ ամենահարմարը լոգանքից հետո այդ պրոցեսը կատարելն է, երբ եղունգները տաք ջրից մի լավ փափկում են: Դրանից հետո պետք է ձեռքերի մաշկը փափկեցնող քսուք կիրառել, որը միաժամանակ նաև հարմար է եղունգներին:
Եթե եղունգների շերտատման կամ էլ փշրվելու խնդիր կա, ուրեմն ամեն երեկո կարող եք ձեռքերի լոգանք կատարել,թասի մեջ հաճելի տաքության ջուր լցնել ու ավելացնել զեյթունի ձեթ: Դա ընդամենը ձեզանից մի քանի րոպե կխլի, սակայն արդյունքը կգոհացնի կամ էլ կարելի է նույն անել առանց ջրի: Պարզապես, գոլացրած զեյթունի ձեթով թասի մեջ ձեռքերը մի քանի րոպե դրեք ու իսկապես, շատ արագ կզգաք դրա առողջարար ազդեցությունը:
Ջրազրկումը ընդհանրապես վնասում է օրգանիզմին, փչացնում մաշկը: Ջրազրկումը վատ է անդրադառնում նաև եղունգների որակի վրա: Դրա համար ամեն երեկո, երբ պառկում եք քնելու, ձեռքերի քսուք կիրառեք, եթե անգամ ձեզ ձեռքերի ու եղունգների վիճակը բավարար է թվում:
Եթե սիրում եք ներկել եղունգները, ապա ներկը հեռացնող հեղուկները չպետք է ացետոն կամ էլ ֆորմալդեհիդ պարունակեն, քանի որ նման բաղադրիչներով միջոցները չորացնում են եղունգներն ու դարձնում փշրվող, հանգեցնում է եղունգների շերտատման:
Ի դեպ, ամենևին ավելորդ չէ մերսումը եղունգների արյան շրջանառությունը բարելավելու նպատակով: Դա կարելի է անել ձեռքերին քսուք քսելու ժամանակ.ամենևին աշխատատար չէ:
Մի խորհուրդ էլ.անպայման խարտոց ունեցեք ու հիշեք, որ այն սանրի, ատամի խոզանակի նման պետք է անհատական լինի, միմիայն ձերը, քանի որ խարտոցի միջոցով մանրէներ ու վարակներ կարելի է փոխանցել առանց գիտակցելու: Խարտոցը պետք է օգտագործել առավելագույնը 2 ամիս, հետո պետք է այն փոխարինել նորով, գրեթե նույն կերպ, ինչպես և ատամների խոզանակը:
Եղունգների որակը բարելավելու համար պետք է օգտագործել В վիտամինով հարուստ մթերք.օրինակ` թռչնամիս, խոզի ու տավարի լյարդ, ձվի դեղնուց ու կովի կաթ:
Թեթևակի դեղնած ու մգացած եղունգները կարելի է սննդամթերքով գունաբացել: Լավագույն տարբերակը կիտրոնն է ու կիտրոնաթթուն: Դրա համար կիտրոնը պետք է կիսել ու մատները խրել դրանց մեջ մի քանի րոպե: Այդ ոչ բարդ պրոցեդուրան նախ տեսողական բարելավում է եղունգների գույնը ու հետն էլ ամրացնում դրանք:
❤️🥰Nail care🥰❤️
🍍💕Tasty pineapple💕🍍 🍍
1. Արքայախնձորի մեկ բաժինը պարունակում է անհրաժեշտ սննդարար նյութեր` թիամին, ռիբոֆլավին, վիտամին B6, մագնեզիում, մանգան, կալիում, հակաօքսիդանտներ:
2. Մեկ բաժակ արքայախնձորի հյութը պարունակում է վիտամին C-ի անհրաժեշտ չափաքանակը իմունային համակարգը բարելավելու համար:
3. Արքայախնձորը բրոմելին ֆերմենտի միակ աղբյուրն է, որն օգնում է վերացնել բորբոքվածությունը հոդերում, ինչպես նաև բուժել ստամոքսի խանգարումները: Ստամոքսի բուժման համար խորհուրդ է տրվում առավոտյան դատարկ ստամոքսին մեկ բաժակ արքայախնձորի հյութ ըմպել:
4. Արքայախնձորը նվազեցնում է տարիքի հետ առաջ եկող հիվանդությունների վտանգը և կնճիռների առաջացումը:
5. Թեթևացնում է ասթմայի ախտանշանները: Բետա-կարոտինը, որն առկա է անանասի պարունակության մեջ բավականին օգտակար է ասթմայի վատթարանալու վտանգը նվազեցնելու գործում:
6. Բնական եղանակ է արյան ճնշումն իջեցնելու համար: Այն ասպիրինի հիանալի փախարինող է:
7. Նպաստում է պտղաբերության բարելավմանը:
8. Մաշկին առողջ փայլ է հաղորդում:
9. Նվազեցնում է օրգանիզմի բորբոքումը: Այն կիրառվել է այտուցների բուժման, վիրահատություններից հետո վերականգնման համար դեռևս 19-րդ դարում:
10. Բարելավում է մարսողությունը: Այն հարուստ է մանրաթելերով և նպաստում է մարսողությունը` մաքրելով հաստաղին վնասակար նյութերից:
😍 Խոնավեցնող դիմակի բաղադրատոմս նուրբ ու խնամված մաշկ ունենալու համար 🤩
Դեմքի խնամքի միջոցներն ու դիմակները ներկայում կարելի է գնել ցանկացած պահին, սակայն զգայուն մաշկ ունեցողների համար այս միջոցները կարող են էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել, քանի որ պարունակում են բազմաթիվ քիմիական տարրեր: Նման դեպքերում կողմնակի բարդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք չեն պարունակի վնասակար նյութեր ու չեն գրգռի մաշկը: Բացի այդ, նման միջոցների պատրաստման համար կիրառվում են միայն բնական բաղադրիչներ, ուստի այս դիմակները շատ ավելի հասանելի են, քանի կոսմետիկ այլ միջոցները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի խոնավեցնող դիմակի բաղադրատոմս, որը շաբաթական 1-2 անգամ կիրառելու դեպքում կարելի է ձեռք բերել առողջ, փայլուն, թարմ ու երիտասարդ մաշկ: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս դիմակը սնուցում է մաշկը վիտամիններով, խոնավեցնում է այն, տոնուս է հաղորդում ու արագացնում է մաշկի վերականգնման գործընթացը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներ (կարելի է չորացրած),
1 ճաշի գդալ ձիթայուղ,
1 ճաշի գդալ հալվե վերայի հյութ,
200 մլ եռման ջուր:
Պատրաստման եղանակը.
Դիմակը պատրաստելու համար նախ հարկավոր է ջուրը եռացնել, ավելացնել երիցուկի ծաղիկներին, թրմել 30 րոպե, այնուհետև քամել կտորի կամ քամիչի միջոցով: Մի փոքր տաքացնել ձիթայուղն ու ավելացնել թուրմին: Այնուհետև մանրացնել հալվեի տերևը, ստացված խյուսն ավելացնել մյուս բաղադրիչներին ու շարունակել խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Օգտագործման եղանակը.
Ստացված դիմակը հարկավոր է գոլ վիճակում քսել դեմքի, պարանոցի ու կրծքավանդակի մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև մաքրել երիցուկի թուրմով: Այս դիմակի շնորհիվ մաշկը կդառնա շատ ավելի նուրբ, ձիգ ու առողջ:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Yerevan
YSMU