Ofelia Pashayan
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ofelia Pashayan, Beauty, cosmetic & personal care, Moskovyan 28, Yerevan.
Մենք շվեդական բյութի բրենդ ենք, ուստի հատուկ վերաբերմունք ունենք գեղեցկությանը: Մեզ համար դա ներքինի և արտաքինի ներդաշնակությունն է։ Մեզ համար գեղեցկությունը միայն մարդու արտաքինը չէ, այլև այն, թե ինչպես է իրեն զգում , նաև այն, թե ինչ է անում ինքն իր ու դիմացինի համար ամեն օր։ Մեզ համար գեղեցկությունը կենսակերպ է՝ ամուր առողջություն, մաշկի խնամք, ինքնադրսևորում և ամեն օր ուրախություն կերտելու ունա
12/05/2026
Կանաչ կիտրոնի, խորդենու և սանտալի թարմացնող, վառ միքս՝ անծայրածիր սառցե հարթավայրերի և քարանձավների արձագանքը: Կատարյալ է սպորտային և ուժեղ տղամարդկանց համար:
Բույրի տեսակը՝ բուրավետ, թարմ,
Վերին նոտաներ՝ կանաչ կիտրոն, անանուխ, արքայախնձոր,
Սրտի նոտաներ`խորդենի, սառնաշունչ վարդ
Հիմքի նոտաներ՝ փայտե, սանտալ:
● Կոմպոզիցիան ստեղծված է կանաչ կիտրոնի հիմնական նոտայով`ինքնատիպ միրգ Հնդկաստանից, որն առանձնանում է մյուս ցիտրուսներից: Սա մեծ, չոր պտուղ է, որը շատ քիչ քանակությամբ է հյութ պարունակում: Կանաչ կիտրոնի կեղևից եթերային յուղ են ստանում, որն օգտագործվում է պարֆյումերային միջոցներ պատրաստելու ժամանակ:
01/05/2026
Love Potion-ը զգայական բույրեր են՝ համեղագույն աֆրոդիզիակ բաղադրիչներով: Հիասքանչ շոկոլադի սրտի նոտաները՝ աֆրոդիզիակը, ստեղծում են արբեցնող բույրեր, որոնք հրավիրում են քեզ տրվելու քո ցանկություններին
27/03/2026
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, որ
‼️Մեղրամոմի արտադրությունը «թանկ» հաճույք է: Այն արտադրում են միայն երիտասարդ աշխատավոր մեղուները (12-18 օրական) իրենց հատուկ գեղձերի միջոցով։ Որպեսզի մեղուները կարողանան արտադրել 1 կգ մեղրամոմ, նրանք պետք է սպառեն մոտ 8-10 կգ մեղր։
🐝Ինչպես մեղրը, այնպես էլ մեղրամոմը գործնականում հավերժական է։ Հնագիտական պեղումների ժամանակ հին եգիպտական դամբարաններում հայտնաբերվել է մեղրամոմ, որը հազարավոր տարիներ անց դեռ պահպանել էր իր հատկությունները։ Այն չի բորբոսնում և չի օքսիդանում։
Գիտեի՞ք արդյոք. Միջնադարում մեղրամոմն այնքան թանկարժեք էր, որ այն հաճախ օգտագործվում էր որպես տարադրամ՝ հարկեր վճարելու կամ տուգանքներ մարելու համար։
❣️Օրիֆլեյմի Հատուկ փափկացնող միջոցը (Tender Care) ընկերության ամենահին և ամենավաճառվող ապրանքն է։ Այն ստեղծվել է դեռևս 1970-ականների սկզբին։ Հիմա կան տարբեր բույրերով տարբերակներ (հապալաս, նռան, վարդի), բայց հիմնական բաղադրիչը մնում է բնական մեղրամոմը և վիտամին E-ն: Մեղրամոմն այստեղ աշխատում է որպես պաշտպանիչ շերտ, որը թույլ չի տալիս խոնավությանը դուրս գալ մաշկից, իսկ վիտամին E-ն վերականգնում է այն։
🤓Քչերը գիտեն, որ Tender Care-ը սկզբում թողարկվել է որպես աչքերի շուրջ մաշկի խնամքի միջոց: Սակայն մարդիկ սկսեցին նկատել, որ այն հրաշալի բուժում է ճաքած շուրթերը, կոշտացած արմունկները և նույնիսկ փոքրիկ այրվածքները, ինչից հետո ընկերությունը վերանվանեց այն որպես «ունիվերսալ» բալզամ։
Մի փոքրիկ խորհուրդ. Եթե ունեք այդ միջոցից, փորձեք այն քսել օծանելիքի կետերին (դաստակներին) նախքան օծանելիք ցանելը։ Մեղրամոմը «կպահի» բույրը, և այն ավելի երկար կմնա ձեր մաշկի վրա
25/03/2026
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻՔ, որ
💄Տնտեսական ճգնաժամերի ժամանակ շրթներկի վաճառքը ոչ թե նվազում է, այլ կտրուկ աճում: Պատճառն այն է, որ երբ մարդիկ չեն կարողանում իրենց թույլ տալ թանկարժեք իրեր (մեքենա կամ զարդեր), նրանք գնում են փոքրիկ, հասանելի շռայլություններ՝ տրամադրությունը բարձրացնելու համար:
💋Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք իրենց կյանքի ընթացքում, ուտելու կամ խոսելու ժամանակ, միջինում «կուլ են տալիս» մոտ 1.5-ից 2 կիլոգրամ շրթներկ: Հենց սրա պատճառով էլ ժամանակակից բրենդները մեծ ուշադրություն են դարձնում բաղադրության անվտանգությանը և բնական յուղերի (օրինակ՝ գերչակի կամ շիի յուղ) օգտագործմանը:
👄Օրիֆլեյմի շրթներկները հաճախ պարունակում են արգանի յուղ և SPF պաշտպանություն, ինչը նշանակում է, որ դրանք ոչ միայն ներկում են, այլև իսկապես խնամում են շրթունքների նուրբ մաշկը
19/03/2026
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻՔ, որ
Վիտամիններն ու հանքանյութերը մեր օրգանիզմի «գաղտնի վառելիքն» են։ Չնայած դրանք մեզ անհրաժեշտ են շատ փոքր քանակությամբ, առանց դրանց օրգանիզմի հազարավոր գործընթացներ պարզապես կկանգնեին։
🤼♂️Վիտամինների «Թիմային աշխատանքը»
Վիտամինները հազվադեպ են աշխատում միայնակ։ Հաճախ նրանք կարիք ունեն «զուգընկերոջ»՝ ավելի լավ յուրացվելու համար. Վիտամին C-ին պետք է երկաթ, կալցիումն առանց վիտամին D-ի չի յուրացվի, Վիտամին B12ն էլ Ֆոլաթթվի (B9) հետ աշխատում են ձեռք ձեռքի տված՝ արյան կարմիր գնդիկներ ստեղծելու և նյարդային համակարգը պաշտպանելու համար։
🧐 Ճարպալույծ vs Ջրալույծ վիտամիններ
Սա կարևոր է իմանալ դրանք ճիշտ ընդունելու համար.
🔷Ջրալույծ (C և բոլոր B վիտամինները). Սրանք օրգանիզմում չեն կուտակվում։ Ավելցուկը դուրս է գալիս ջրի միջոցով, ուստի դրանց պաշարը պետք է թարմացնել ամեն օր։
🟡Ճարպալույծ (A, D, E, K). Սրանք կուտակվում են լյարդում և ճարպային հյուսվածքներում։ Դրանք պետք է ընդունել ճարպ պարունակող սննդի հետ, որպեսզի օրգանիզմը կարողանա մարսել դրանք։
Ցավոք, ժամանակակից մարդը չի կարողանում վիտամինների և հանքանյութերի օրվա անհրաժեշտ չափաքանակը ստանա սննդի միջոցով, և այս դեպքում օգնության են գալիս հավելումները: Բայց կարևոր է հիշել, որ հավելումները չեն փոխարինում առողջ սնունդին, այլ լրացնում են այն։
💚Օրիֆլեյմի «Մուլտիվիտամիններ և հանքանյութեր» համալիրը կանանց համար 12 վիտամիններից և 10 հանքանյութերից բաղկացած հավասարակշռված բանաձև է՝ մշակված կանանց և տղամարդկանց օրգանիզմի առանձնահատկությունները հաշվի առնելով: Այն ապահովում է առողջ մարդու օրվա անհրաժեշտ չափաբաժինը՝ առողջության պահպանման համար: (եթե այս կամ վիտամինի կամ հանքանյութի սուր դեֆիցիտ ունեք, խորհրդակցեք ձեր բժշկի հետ)
18/03/2026
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻՔ, որ
Հիրիկը (Iris) կոսմետոլոգիայի մեջ համարվում է «արիստոկրատական» բաղադրիչ։ Դեմքի քսուքների մեջ այն օգտագործվում է ոչ միայն իր հաճելի բույրի, այլև մաշկի համար ունեցած բացառիկ հատկությունների շնորհիվ։
Որպեսզի արմատը ձեռք բերի իր հայտնի մանուշակագույն հոտը (որը հիշեցնում է նուրբ դիմափոշի), այն պետք է չորացվի և պահվի առնվազն 3-ից 5 տարի։ Միայն այդ ընթացքում են առաջանում «իրոն» կոչվող նյութերը, որոնք տալիս են այդ կախարդական բույրը։
💜Հիրիկի արմատները հարուստ են իզոֆլավոններով։ Սրանք բուսական նյութեր են, որոնք օգնում են մաշկին պայքարել տարիքային փոփոխությունների դեմ՝ պահպանել կոլագենի պահպանում և կանխարգելել կնճիռները:
💜Բացի այդ, այն օգնում է մաշկին կարգավորել հեղուկի հավասարակշռությունը և բարելավել մաշկի տոնուսը:
💜Օրիֆլեյմի Royal Velvet շարքը շքեղ հակատարիքային խնամք է ապահովում: Բացի հիրիկից, այն պարունակում է նաև վերամշակված ամեթիստ, փաթեթավորումը 25%-ով բաղկացած է վերամշակված ապակուց, իսկ ցերեկային քսուքը պարունակում է SPF 25.
17/03/2026
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻՔ, որ
Չոր շամպունը ժամանակակից հայտնագործություն չէ, մարդիկ դարեր շարունակ օգտագործել են փոշիներ՝ մազերի յուղայնությունը վերացնելու համար: 15-րդ դարում Ասիայում օգտագործում էին կավի փոշի, իսկ 18-րդ դարում Եվրոպայում կեղծամները թարմացնում էին օսլայով: Առաջին կոմերցիոն չոր շամպունը՝ Minipoo-ն, հայտնվել է շուկայում դեռևս 1940-ականներին:
‼️Այն իրականում չի մաքրում մազերը
Չնայած անվանմանը՝ չոր շամպունը չի հեռացնում կեղտը կամ բակտերիաները: Այն պարզապես կլանում է գլխամաշկի արտադրած ավելորդ ճարպը (սեբումը): Այն կարելի է համարել «դիմահարդարում մազերի համար», բայց ոչ լվացում:
‼️ Կախարդական միջոց՝ ծավալի համար
Շատ ոճաբաններ օգտագործում են չոր շամպունը մաքուր մազերի վրա: Ինչո՞ւ: Որովհետև այն մազերին տալիս է հիանալի ծավալ:
‼️Գիշերային հնարք
Ամենաարդյունավետ տարբերակը չոր շամպունը քնելուց առաջ օգտագործելն է: Գիշերվա ընթացքում փոշին հասցնում է կլանել ողջ յուղը, իսկ բարձի հետ շփումը հեռացնում է սպիտակ հետքերը: Առավոտյան արթնանում եք արդեն թարմ ու ծավալուն մազերով:
‼️Ոչ միայն մազերի համար
Չոր շամպունը կարող է օգտակար լինել նաև կենցաղում.
•Կոշիկների համար: Այն օգնում է վերացնել տհաճ հոտը և խոնավությունը:
•Յուղոտ հետքեր: Եթե հագուստի վրա յուղի թարմ հետք է հայտնվել, ցողեք չոր շամպունը, թողեք մի քանի րոպե և խոզանակով մաքրեք:
Օրիֆլեյմի չոր շամպունի հիմքում մաքրող կավն է, որը կլանում է մաշկային ճարպն ու կեղտը՝ ակնթարթորեն թարմացնելով մազերն ու գլխամաշկը: Օժտված լինելով չափազանց բարձր կլանողունակությամբ՝ այս բնական հանքանյութն արդյունավետորեն հեռացնում է ավելորդ յուղայնությունը և հաղորդում ծավալ՝ չթողնելով սպիտակ հետքեր: Չի պարունակում պարաբեններ, ներկանյութեր և սիլիկոններ:» Մաքրող կավը (սովորաբար դա կաոլինն է կամ բենտոնիտը) հենց այն գաղտնիքն է, որը թույլ է տալիս Օրիֆլեյմի շամպունին սպիտակ հետքեր չթողնել: Ի տարբերություն սովորական օսլայի, կավի մասնիկներն ավելի նուրբ են և ավելի լավ են «ձուլվում» մազերի գույնին:
10/03/2026
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք, որ
Հակառակ տարածված կարծիքի՝ յուղերը չեն խոնավեցնում մաշկը (դա անում է ջուրը)։ Յուղերի հիմնական գործառույթը «կողպելն» է։ Դրանք մաշկի մակերեսին ստեղծում են անտեսանելի թաղանթ, որը թույլ չի տալիս ջրին գոլորշիանալ մաշկից։
Փոքրիկ հնարք. Եթե դեմքի յուղը (կամ պատիճի պարունակությունը) քսես թեթևակի խոնավ մաշկին, արդյունքը կլինի կրկնակի ուժեղ, քանի որ յուղը «կբռնի» այդ խոնավությունը և կպահի մաշկիդ մեջ։
Novage+ շարքի դեմքի վերականգնող պատիճները հարուստ են բնական յուղերի կոնցենտրատով։
Յուրաքանչյուր պատիճ պարունակում է 6 բնական յուղերի հզոր կոկտեյլ.
1.Քունջութի յուղ – սնուցում և վերականգնում է:
2.Ավոկադոյի յուղ – փափկեցնում է և պաշտպանում մաշկի բնական պատնեշը:
3.Դեղձի կորիզի յուղ – խոնավեցնում է և ունի հանգստացնող ազդեցություն:
4.Մարգագետնային փրփրուկի յուղ (Meadowfoam) – հարթեցնում է մաշկը:
5.Սև հաղարջի սերմերի յուղ – հարուստ է ճարպաթթուներով, տալիս է առաձգականություն:
6.Սոյայի յուղ – մաշկին հաղորդում է փայլ և թարմություն:
Ի դեպ, ավոկադոյի յուղն ունի եզակի կարողություն՝ ներթափանցելու մաշկի դերմիսի (խորը շերտերի) մեջ։ Այնտեղ այն խթանում է կոլագենի արտադրությունը, ինչը մաշկը դարձնում է առաձգական և դանդաղեցնում ծերացումը։ Նաև այն պարունակում է մոնոչհագեցած ճարպաթթուներ, որոնք մաշկի վրա ստեղծում են թեթև պաշտպանիչ շերտ ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ (չնայած այն չի փոխարինում արևապաշտպան քսուքին, բայց ուժեղացնում է մաշկի դիմադրողականությունը)։
ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ:
Պատիճները օգտագործեք որպես հավելյալ խնամք՝ շիճուկից առաջ կամ խոնավեցնող քսուքի փոխարեն, երբ մաշկը լրացուցիչ սնուցման կարիք ունի: Լավագույն արդյունքի համար օգտագործեք երեկոյան, որպեսզի յուղերը գիշերվա ընթացքում լիարժեք ներծծվեն և վերականգնեն մաշկը:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Moskovyan 28
Yerevan