OD Blow Dry Bar
BLOWOUT - NAIL - RITUAL - UPDO - MAKEUP
Blowouts, styling, hair care, facial and nail services. Get gorgeous look along with little moments of happiness :)
Ի՞նչ է ՕԴ-ը
ՕԴ-ը առաջին Blow Dry Bar-ն է Հայաստանում, որն առաջարկում է նորարարական ծառայություններ գեղեցկության ու խնամքի ոլորտում:
Այն տարբերվում է ինչպես իր ձևաչափով, այնպես էլ օգտագործվող անվտանգ ու բարձրակարգ խնամքի միջոցներով: Մազերի խնամքի, սանրվածքների ու վարսահարդարման մեր կենտրոնում Դուք կգտնեք Ձեր անկրնելի սանրվածքն ու շքեղ տեսքը` օգտվելով բացառապես պրոֆեսիոնալ ու մասնագիտացված ծառայություններից:
Ինչո՞ւ
Մենք առաջարկում ենք արագություն, արհեստավարժություն, հարմարավետություն ու դեմոկրատիկ գնացուցակ: ՕԴ Blow Dry Bar-ը մասնագիտացած է մազերի հարդարման ու խնամքի մեջ ու դա անում է կատարյալ ձևով: Ընտրեք մեր 12 լուքերից հենց Ձերը ու համոզվեք, որ կատարյալ սանրվածքներ գոյություն ունեն:
Ո՞ւմ համար
Բոլոր այն կանայք ու աղջիկները, ովքեր ուզում են ունենալ անկրկնելի սանրվածք, խնամված վարսեր ու շքեղ տեսք, արդեն շտապում են ՕԴ Blow Dry Bar: Չարաճճի ու խենթ ալիքներ ընկերական զբոսանքների համար, էլեգանտ ու նորաձև հյուսեր` բիզնես հանդիպումների, կամ խնամված, հարթ ու փայլուն մազեր ամենաաղմկոտ երեկույթների համար, և այս ամենը դրական միջավայրում` համեմված մազերի խնամքի անվտանգ միջոցներով ու հենց վարսահարդարման մեջ կատարելագործված մասնագետներով:
Ինչպիսի՞ն է ՕԴ-ը
Դրական միջավայր + արհեստավարժ մասնագետներ + լավ երաժշտություն + ժպիտով անձնակազմ + հարմարավետ ու ոճային ինտերիեր + նոր ձևաչափ գեղեցկության ու խնամքի ոլորտում ստացվում է Հայսատանում գործող առաջին ՕԴ Blow Dry Bar –ը, որը խոստանում է Ձեր ցանկացած այցելությունը վերածել փոքրիկ ու անմոռանալի տոնի:
Ի՞նչ դա ինձ կտա
Շքեղ վարսերն ու նորաձև հարդարումը այն է, ինչ մենք սիրում ենք ու կարողանում ենք կատարյալ ձևով անել: Իսկ շքեղ վարսերն ու նորաձև սանրվածքներն այն են, ինչ Դուք այդքան սիրում եք, ու ինչը Ձեզ տալիս է ներքին ինքնավստահություն ու անկրկնելիության զգացում: Իսկ ինքնավստահ ու գեղեցիկ կանայք ժպտում են ավելի հաճախ ու չեն վախենում իրենց ամենահամարձակ գաղափարներն իրականացնելուց:
Ե՞րբ
Խնամված մազերն ու ճիշտ ընտրված վարսահարդարումը երբեք շատ չեն լինում: Ընկերական զբոսանքներ, շքեղ երեկույթներ, առօրյա հանդիպումներ սրճարանում կամ բիզնես հանդիպում գործընկերների հետ. ՕԴ Blow Dry Bar-ի հետ դուք կփայլեք ցանկացած հանդիպման ժամանակ, իսկ ձեր խնամված վարսերի ու կատարյալ վարսահարդարման մասին դեռ երկար կխոսեն:
Ինչպե՞ս օգտվել
Ձեր ոճային ու շքեղ սանրվածքի հետևից կարող եք գալ ՕԴ Blow Dry Bar երկուշաբթիից շաբաթ ժամը 8:30-ից մինչև 21:00 և կիրակի՝ 10։00-18։00: Գրանցվել կարող եք Ձեզ հասանելի յուրաքանչյուր միջոցով: Զանգահարեք մեզ 012 301 302 համարով, գրանցվեք մեր կայքում կամ գտեք Ձեր սմարտֆոնում` ներբեռնելով OD Blow Dry Bar հավելվածը, ու թույլ տվեք, որ տոնը սկսվի:)
Սիրելի աղջիկներ,
Ինչպես գիտեք մենք գործում ենք 2016-ի սեպտեմբերից և այս ընթացքում մեզ վստահել են ավելի քան 15,000 հաճախորդ: ՕԴ-ը շատերի համար դարձել է որակյալ, նրբաճաշակ և հասանելի բյութի ծառայությունների խորհրդանիշ, ինչը անչափ հաճելի է մեր թիմի համար և միևնույն ժամանակ պարտավորեցնող 💆♀️
Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս ՕԴ-ի նալբանդյան 3 սրահին, որպեսզի մեր ամբողջ ուժերը ուղղենք դեպի ՕԴ-ի նոր նախագիծ:
👩🏫 Մենք մշտապես ուշադրություն ենք դարձրել.
-Մեր ծառայությունների և նյութերի բարձր որակին,
-Բարձրակարգ և արագ սպասարկմանը,
-Դրական միջավայրի ապահովմանը կամ ինչպես մենք ենք սիրում անվանել` "երջանկության փոքրիկ պահերին":
Մեր փորձը և հաջողությունները ոլորտում մեզ բերեցին նոր պրոդուկտի ձևավորման, որով պատրաստ կլինենք կիսվել շատ շուտով:
🥰Մենք անչափ երջանիկ ենք որ այս տարիների ընթացքում ունեցել ենք նվիրված և սատարող հաճախորդների բանակ:
ՕԴ թիմը սիրում է Ձեզ և շարունակելու է ստեղծել և մատուցել միայն գերազանց ծառայություններ Ձեզ համար: 💞
30/01/2019
🌿💚💁♀️Դու գիտես, որ Օդային ալիքներ ստանալու համար պետք է գաս ։ Գիտես նաև, որ մեր Մեղրիկը մշտապես հետևում է թրենդներին ու քեզ առաջարկում իր ամենաոճային ու տարբերվող սանրվածքները։ 😇🌻🌻🌻🌼🍍🍍🍍
Շտապիր գրանցվել․
💁♀️զանգահարի՛ր մեր ադմիններին (012) 301 302
🥰Մենք կպատասխանենք նամակներիդ շատ արագ, գրիր ինստթագրամ և Ֆբ էջերին,
💻գրանցվիր օնլայն https://www.odhair.com/ :
27/01/2019
Your big day is a big deal, and we’re here to make sure you (and your loved ones) look and feel your absolute best.
26/01/2019
Մենք գիտենք քեզ համար նշանակալի օրերը զարդարել մեր ամենաՕԴային ալիքներով ու թեթևությամբ։
🌿💚🥂
23/01/2019
🌿Davinesի բուժական շարքի հանգստացնող այս շամպունը ոչ միայն էֆֆեկտիվ է գլխամաշկի համար, այլ ապահովում է ամբողջ օրվա relax վիճակը։
Ձեռք բերելու համար արի 💚🥰
Հիշում ես, չ՞է, որ Davinesի խնամքի բոլոր միջոցները բացառապես օրգանական են 🌿💚💚💚💚💁♀️
22/01/2019
22/01/2019
💚 Փոքրիկ հրաշքը պատրաստ է բոլորիդ հիացնել իր մազերի կտրվածքով և հյուսերով։
մասնագետ՝ ամենատաղանդավոր Մեղրիկ💁♀️💚
20/01/2019
💁♀️Աղջիկներ, ինչպես գիտենք, առողջ և փարթամ մազեր ունենալու համար պետք է ընդամենը օգտագործել Davinesի առաջարկած ամենօրյա խնամքի միջոցների շարքը։
Իսկ որտե՞ղ գտնել։ 😇
Իհարկե ODBlowDryBar-ում։🤩
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
3 Nalbandyan
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 08:30 - 21:00 |
| Tuesday | 08:30 - 20:00 |
| Wednesday | 08:30 - 20:00 |
| Thursday | 08:30 - 21:00 |
| Friday | 08:30 - 20:00 |
| Saturday | 08:30 - 21:00 |
| Sunday | 10:00 - 18:00 |