Oriflame Nor Nork Yerevan
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Oriflame Nor Nork Yerevan, Health/Beauty, Yerevan.
24/03/2023
Ցողաշիթ-հոտազերծիչ ոտքերի համար՝ էվկալիպտի և անանուխի բնական յուղերով, ակնթարթորեն կսառեցնի և կթարմացնի մաշկը՝ պաշտպանելով անցանկալի հոտից:
Ակնթարթորեն զովացնում է և թարմացնում մաշկը:
Պաշտպանում է տհաճ հոտից:
Կարելի ցողել նաև կոշիկի մեջ:
Անցել է մաշկաբանական ստուգում:
Մեծ ծավալ:
24/03/2023
Երանգային հիմք՝ հարստացված հրաբխային հանքանյութերով, որոնք վերականգնում են մաշկը և խնամում այն: Ապահովում է լիարժեք կայուն ծածկույթ և քողարկում է մաշկի բոլոր թերությունները SPF 15 գործոնով բանաձևը հարստացված է հրաբխային ծագման թանկարժեք բաղադրիչներով, որոնք մաշկին հաղորդում են կենսական լիցքեր և պայքարում ծերության դեմ:
Ապահովում է խիտ ծածկույթ, կայուն է:
Մաշկի երանգը դարձնում է համաչափ և ատլասի պես հարթ:
Վերականգնում է, սնուցում և խնամում է մաշկը:
Ապահովում է մաշկի առողջ, շողացող տեսք:
Պարունակում է SPF 15 գործոն, որը պաշտպանում է մաշկը ֆոտոծերացումից:
24/03/2023
Թեժ արևելյան մրգային բույր՝ բնական աֆրոդոզիակներով՝ կոճապղպեղի, շոկոլադի և կակաոյի ծաղիկների կախարդական նոտաներով։
24/03/2023
Օրգանական գոջիի հատապտուղների ու վարսակի մզվածքներով հարուստ քսուքը ակնթարթորեն խոնավեցնում է, սնուցում, փափկեցնում և հանգստացնում է դեմքի մաշկը:
Պարաբեններ և սպիրտ չի պարունակում:
Անցել է մաշկաբանական թեստավորում:
Ունի հաճելի հատապտղային բույր:
Խորհուրդ է տրվում չոր և զգայուն մաշկի համար:
24/03/2023
Խոնավեցնող և պաշտպանիչ հատկություններով բալզամը շրթունքներին հաղորդում է նաև լրացուցիչ ծավալ և նուրբ երանգ:
● Խոնավեցում. ծովային ջրիմուռների մզվածքն ապահովում է 8-ժամյա անխախտ խնամք:
● Պաշտպանություն. պարունակում է E վիտամին, որը պայքարում է ազատ ռադիկալների ազդեցության դեմ, և SPF 15` UVB-ճառագայթումից պաշտպանելու համար:
● Ծավալ. պարունակում է հատուկ պեպտիդ՝ կոլագենի արտադրումը խթանելու համար և հիալուրոնաթթուներ՝ շրթունքների ծավալը մեծացնելու համար:
24/03/2023
Յուղոտ, խնդիրներով մաշկի համար նախատեսված այս գելն արդյունավետորեն հեռացնում է կեղտերն ու նվազեցնում է մաշկային ճարպի արտադրումը: Կանխարգելում է սև կետերի և բշտիկների առաջացումը: Փափկեցնող համալիրով փափուկ բանաձևը չի չորացնում մաշկը:
Արդյունավետորեն կրճատում է բշտիկների և սև կետերի քանակն ու կանխարգելում դրանց առաջացումը:
Խորությամբ մաքրում է ծակոտիները և չի գրգռում մաշկը:
Հեռացնում է յուղոտ փայլը:
Բաղադրության մեջ առկա փափկացնող համալիրը հանգստացնում է մաշկը:
24/03/2023
Այս սկրաբը կթեթևացնի պայքարը մաշկի թերությունների դեմ: Ազդում է ոչ միայն մաշկի արտաքին շերտի վրա, այլև խորությամբ ներթափանցում է ծակոտիներ՝ մաքրելով դրանք ներսից: Շերտազատում է նաև մեռած բջիջները՝ դարձնելով մաշկը փափուկ և շողացող: Խիտ քսուքային բանաձևը՝ փափկեցնող համալիրով, հանգստացնում է մաշկը՝ կանխելով բորբոքումների առաջացումը:
Խորությամբ մաքրում է ծակոտիները:
Արդյունավետորեն պայքարում է մաշկի թերությունների դեմ՝ կանխելով բշտիկների և սև կետերի առաջացումը:
Շերտազատում է մաշկի մեռած բջիջները՝ դարձնելով այն փափուկ և թավշե:
24/03/2023
Նկարագիր
Նոր և բարելավված բանաձևը ձգում է աչքերի շուրջ մաշկը և վերականգնում դրա գեղեցիկ գույնը` նվազեցնելով սև շրջանակները և այտուցվածությունը: Հարստացված է սև հիրիկի խտանյութով™, որը մաշկը դարձնում է ավելի փափուկ ու առաձգական` պայքարելով կնճիռների դեմ:
24/03/2023
Օրգանական հալվե վերայի մզվածքով և կոկոսի ջրով թեթև քսուքը ակնթարթորեն խոնավեցնում է, զովացնում և թարմացնում մաշկը, վերականգնում է հաշվեկշիռն ու փայլը, փափկեցնում է և հարթեցնում:
Արագ ներծծվում է:
Պարաբեններ և սպիրտ չի պարունակում:
Անցել է մաշկաբանական թեստավորում:
Ունի ծաղկային-բուսական բույր՝ կոկոսի նոտաներով:
Խորհուրդ է տրվում մաշկի նորմալ և խառը տիպերի համար:
24/03/2023
Այս փափուկ փայլազերծ երանգային հիմքը հարմարվում է մաշկի պահանջներին՝ ապահովելով կատարյալ արտաքին տեսք: Կլանող համալիրը վերահսկում է սեբումի արտադրումը. այլևս ոչ մի յուղային փայլ: Հավասարաչափ, հարմարավետ ծածկույթ և պաշտպանություն ՈՒՄ-ճառագայթումից. դիմահարդարման կատարյալ հիմքը:
Թավշե փայլազերծ ավարտ:
Վերահսկում է յուղային փայլն ու հարթեցնում է ծակոտիները:
12-ժամյա կայունություն:
Ջրակայուն է:
Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար:
Կոմեդոգեն չէ:
SPF 10
17/03/2023
Շուրթերի մատիտ։
1450 դրամ։
5֊ը 1֊ում շրթներկ 《մետալիկ》էֆեկտով The ONE Colour Stylist Ultimate։
2100 դրամ։
Ուլտրաքսուքանման շրթներկ 5֊ը 1֊ում The ONE Colour Stylist Ultimate։
2100 դրամ։
16/03/2023
Բազմաֆունկցիոնալ սևաներկ 5֊ը 1֊ում THE ONE Wonder Lash Ultra HD էֆեկտով։ 3400 դրամ։
Աչքերի կայուն մատիտ։ 1450 դրամ։
Աչքերի մատիտը սևաներկի հետ պատվիրելիս՝ մատիտը կկարողանաք գնել հատուկ գնով՝ 1150 դրամ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan