Dr Arthur Hakobyan
Անոթային վիրաբույժ
-ծայրամասային անոթների հիվանդությունների ախտորոշում և բուժում
08/03/2023
Սիրով շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկների Մարտի 8-ը, մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ երջանկություն, մեծ սեր և հաջողություն։
Եղեք առողջ և գեղեցիկ 💙
01/12/2022
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ: Հիվանդության առաջացման պատճառները բազմազան են և բազմապատճառային. ծայրամասային նյարդերի ախտահարում, ծայրամասային անոթների վնասում, ոսկրա-հոդային ապարատի ախտահարում: Ամբողջ աշխարհում խնդիրն այնքան տարածված է և ակտուալ, որ առանձնացված է որպես առանձին նոզոլոգիա: Իսկ ախտորոշումն ու բուժումը պահանջում է մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանք՝ ներգրավվելով տարբեր պրոֆիլի մասնագետների՝ էնդոկրինոլոգ, սրտաբան, անոթային վիրաբույժ և այլ, որոնք պացիենտի հետ պայքարում են ծանր հիվանդության դեմ:
Դիաբետիկ ոտնաթաթի հիվանդության, դրա առաջացման պատճառների, ախտանշանների և բուժման մոտեցումների մասին ենք զրուցել Արթմեդ ԲՎԿ անոթային վիրաբույժ Արթուր Հակոբյանի հետ...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ … ⤵️
https://www.med-practic.com/arm/610/61917/article.more.html
28/11/2022
Եվս մեկ բարեհաջող ավարտով կլինիկական դեպք!
21/11/2022
Կարմիր քամի -Рожистое воспаление , acute cellulitis!
Քանի որ բավական հաճախ, մեզ՝ անոթային վիրաբուժներիս դիմում են բուժառուներ կարմիր քամի (рожа) ախտորոշմամբ ( իրականում ծագումնաբանական առումով ոչ մի կապ չունի անոթային վիրաբուժության հետ, և կարծում եմ, որ պետք է դիմել ինֆեկցիոնիստի կամ մաշկաբանի ), և քանի որ հիմնական դեպքերում առկա է նաև ստորին վերջույթների այտուց , հետևաբար նման պացիենտների բուժման համար հաճախակի դիմում են մեզ: Կարճ փորձեմ ներկայացնել հիմնական դրսևորումները:
Պատճառը հանդիսանում է մաշկից ինֆեկցիայի ներթափանցումը ենթամաշկ՝ առաջացնելով ենթամաշկային ճարպային շերտի սուր բորբոքում:
Հաճախ հիվանդությունը սկսում է լիարժեք առողջ ֆոնին, հանկարծակի՝ առաջացնելով հետևյալ ախտանշանները՝
- Ջերմության կտրուկ բարձրացում մինչև 40՞:
-Դողէրոցք , գլխացավ, սրտխառնոց:
- Ստորին վերջույթների կտրուկ այտուցվածություն , մաշկի վառ, արտահայտված կարմրածությամբ ՝ նմանվելով «աշխարհագրական քարտեզի» , և այս ամենը ուղեկցվելով վերջույթի սուր ցավերով :
Մաշկի կարմրած հատվածները ծանր ձևերի դեպքում վերածվում են տարածուն վերքերի:
Նման ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ ստանալու մասնագիտական խորհդատվություն և բուժում:
————————————————————
📞+37477297202, +37499297202
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #վերք #խոց #սկլերոթերապիա #վարիկոզ #թրոմբոզ
09/11/2022
ℹԸնդմիջվող կաղություն ՝ ահազանգ ստորին վերջույթների սնուցման խանգարման մասին:
🔈Այսօր պատրաստվում եմ խոսել մի անպիսի երևույթի մասին ,ինչպիսինն է ընդմիջվող կաղությունը, երևույթ որը շատ հաճախ անտեսվում է հիվանդների կողմից այնքան ժամանակ մինչև որ ոտնաթաթին սկսում են առաջանալ վերքեր :
Հիմնական պատճառ է հանդիսանում ստորին վերջույթները սնուցող զարկերակների լուսանցքի աստիճանաբար նեղացումը, կամ լիովին խցանումը, ինչի հետևանքով հիվանդը ստիպված է լինում կանգնել՝ հանգստանալու նպատակով ( մկաններում առկա ցավի պատճառով) ,որից հետո նոր ի վիճակի է լինում շարունակել ճանապարհը: Հենց այս երևույթն էլ կոչվում է ԸՆԴՄԻՋՎՈՂ ԿԱՂՈւԹՅՈւՆ :
Պատճառները
- Աթերոսկլերոզ ( առավել հաճախ ծխողների մոտ)
- Թրոմբոզ
- Էմբոլիաներ
- Բյուրգերի հիվանդություն
Ռիսկի գործոններ
- Ծխելը
-Շաքարային դիաբետը
- Զարկերակային բարձր ճնշումը
- Հիպերխոլեստերինեմիա
- Որոշ առիթմիաներ
Բուժումը
Ծանր դեպքերի ժամանակ իհարկե ցուցված է վիրահատություն , սակայն հիմնական նպատակը ռիսկային գործոնների չեզոքացում և կանխարգելումն է :
______________
📞+37477297202, +37499297202
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #վերք #խոց #սկլերոթերապիա #վարիկոզ #թրոմբոզ
02/11/2022
ℹՍտորին վերջույթների երակային խոցեր:
❓Ինչպե՞ս տարբերակել նրանց:
👉Բնորոշ ախտանիշներն են՝
✔ Տիպիկ է խոցերի տեղակայումը սրունքի ներսային մակերեսին ՝ միջային կոճի շրջանում:
✔ Վերքային մակերեսի շրջակա մաշկը մուգ գունափոխված է ( մգացում և պիգմենտավորում), ինչպես նաև կոպտացած է: Հաճախ խոցից նկատվում է արտադրություն:
✔Որպես կանոն վերջույթին և խոցի տակը առկա է վարիկոզ լայնացած երակային ցանց:
✔ Վերջույթի այտուց
✔ և վերջապես երկարատև , կրկնվող ընթացք ՝ ուղեկցվելով վերքային մակերեսի պարբերաբար ապաքինումով և հետագայում նորից վերքային մակերեսի առաջացումով:
Խոցերի բուժումը խիստ պարտադիր պետք է իրանացվի մասնագետի կողմից:
——————————————————
📞+37477297202, +37499297202
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #վերք #խոց #սկլերոթերապիա #վարիկոզ #թրոմբոզ
27/10/2022
🔈Շարունակելով խոսել վարիկոզ հիվանդության մասին՝ այսօր խոսենք ախտորոշման, բուժման մեթոդների և բարդությունների մասին, որոնք կարող են առաջանալ:
✔Ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում, հիմնված է կլինիկական նշանների և ուլտրաձայնային հետազոտության արդյունքների վրա:
✔Բուժումը՝
Որպես արմատական բուժում, իհարկե նախապատվությունը տրվում է երակների վիրահատական ճանապարհով հեռացմանը ( տարբեր եղանակներով) , սակայն կոնսերվատիվ թերապիան( դեղորայք+ էլաստիկ տրիկոտաժ) ևս արդյունավետ է:
ℹՎերջում, նշեմ անտեսված երակների և բուժման բացակայության հետևանքով առաջացող հնարավոր բարդությունները՝
- Թրոմբոզների առաջացում
- Արյունահոսություն
- Վերջույթներին խոցերի առաջացում
- վարիկող էկզեմաներ կամ մաշկաբորբեր
և այլն.
Ուստի խնդիրների դեպքում անհրաժեշտ է ստանալ մասնագիտական օգնություն:
———————————————————
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #սկլերոզանտ #վարիկոզ #թրոմբոզ
21/10/2022
‼️Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն:
Երևի, թե ամենատարածված անոթային հիվանդությունն է, որը և այսօր կքննարկենք:
ℹՎարիկոզը իրենից ներկայացնում է ստորին վերջույթների ենթամաշկային երակների լայնացում ,որը ուղեկցվում է երակների ձևի և չափսերի մեծացմամբ: Հիմնականում ախտահարվում են ս/վ մակերեսային երակները ինչպես նաև, կանանց մոտ կոնքի խոռոչի երակային համակարգը:
Դեռ վաղուց ընդունված է ասել, որ վարիկոզը դա մարդկության ուղղաձիգ քայլելու « վարձն է» :
Պատճառները՝
- Ժառանգականություն
- Ավելորդ քաշ
- Կենսակերպ
-Հորմոնալ ( հիմնականում սեռական հորմոնների դիսբալանս)
- Հղիություն
-Որոշ մասնագիտություններ( որոնց գործունեությունը կապված է երկարատև գանգնած կամ նստած վիճակի հետ)
-Սեռ ( իգական սեռը ավելի խոցելի խումբ է հանդիսանում վարկոզի համար):
Ախտանշանները՝
- Լայնացած երակների առկայություն ստորին վերջույթներին
- Ծանրության, հոգնածության զգացում առավելապես օրվա վերջում և շոգ եղանակին:
- Այտուցի առկայություն ստորին վերջույթների շրջանում:
-Կոնքի երակների լայնացման ժամանակ կանանց մոտ առաջանում է անբացատրելի ցավի և ծանրության զգացում կոնքի խոռոչում:
Նմանատիպ կլինիկական նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի խուսափեք բարդություններից:
—————————————————————
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #սկլերոզանտ #վարիկոզ #թրոմբոզ
20/10/2022
ℹ Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկի գործոններից մեկը ճարպակալումն է, ուստի քաշի նվազեցումը շատ կարևոր է:
Առողջ ապրելակերպը և փոքր չափաբաժիններով օրը 4-5անգամ սնունդ ընդունելը լավագույնն է թե սիրտ-անոթային, թե այլ համակարգերի առողջ գործունեության համար:
👉Սրտի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ են կալիում եւ մագնեզիում: Այս միկրոտարրերն ապահովում են սրտի նորմալ ռիթմը, պահպանում արյան թթվա-հիմնային հավասարակշռությունը, մասնակցում են նյարդային գրգիռների փոխանցմանը, իջեցնում արյան ճնշումը: Կալիում և մագնեզիում պարունակում են ծիրանաչիրը, չամիչը, սալորը, բանանը, բազուկը և այլն:
✔ Ցանկալի է նախաճաշին օգտագործել կաթնամթերք, օրինակ, ինչպես նկարում է պատկերված, չիայի սերմերով յոգուրտ բնական հատապտուղներով կամ մրգով:
———————————————
#առողջեղեք❤️
14/10/2022
Թրոմբոզներ :
Եկեք այսօր խոսենք թրոմբոզների , նրանց տարատեսակների և ախտանշաների մասին:
Թրոմբոզը ՝ արյան մակարդուկի ձևավորումն է անոթի լուսանցքում՝ մասնակի կամ լիովին խցանելով այն, խոչընդոտելով արյան հոսքը: Կապված, թե արյունատար , որ համակարգում է առաջանում թրոմբը տարբերում ենք երակային և զարկերակային թրոմբներ:
Երակային թրոմբը - արյան մակարդուկի առկայությունն է երակային համակարգում,որը խցանելով տվյալ հատվածը արգելափակում է արյան նորմալ հոսքը դեպի աջ նախասիրտ:
Ախտանշանները կապված թրոմբի տեղակայման հետ կարող են լինել տարբեր, սակայն, առյուծի բաժինը ընկնում է ստորին վերջույթների երակային համակարգի թրոմբոզներին:
Երակային թրոմբոզների վտանգը կայանում է նրանում, որ հնարավոր է թրոմբի մասնակի պոկում իր նախնական տեղակայման վայրից և արյան հոսքի հետ տեղափոխում դեպի թոքային զարկերակ ՝ առաջացնելով թոքային զարկերակի խցանում, կյանքին սպառնացող իրավիճակ:
Ստորին վերջույթների թրոմբոզի նշաններն են՝ ✔վերջույթի ծավալի կտրուկ ավելացում ( այտուց)
✔շարժումների սահմանափակում
✔մաշկի գունափոխություն
✔արտահայտված ենթամաշկային երակային ցանցի առաջացում, վերջույթի տաքացում, և այլ:
Ախտորոշումը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում քանի որ շատ դեպքերում հարկ է լինում տարբերակել նման ախտանիշներով ընթացող այլ հիվանդություններից:
Մեծամասամբ ստորին վերջույթների դուպլեքս հետազոտությունը տալիս է մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանը՝ ախտորոշումը ճիշտ սահմանելու հարցում:
Բուժումը բազմակողմնային մոտեցում է պահանջում, քանի որ իր մեջ ներառում է և վիրահատական( որոշ դեպքերում) և դեղորայքային թերապիայի կոմպոնենտներ:
Որոշ դեպքերում պացիենտները մինչ բուժ օգնության դիմելը զբաղվում են ինքնաբուժմամբ:
Հաշվի առնելով խնդրի լրջությունը ուղղակի կխնդրեմ զերծ մնալ նման բաներից, և գանգատների դեպքում անհապաղ դիմել մասնագետի:
Առողջ եղեք:
10/10/2022
❓Ինչպե՞ս տարբերել զարկերակային և երակային խնդիրները:
ℹ Զարկերակային խնդիրներին բնորոշ են՝
✔Ցավի զգացումը սրունքի հետին հատվածում որոշակի տարածություն անցնելուց հետո, որը ստիպում է պացիենտին կանգ առնել և հանգստանալ
✔Ստորին վերջույթի բարակում
✔Ոտնաթաթի գունատություն, սառնություն
✔Ոտնաթաթերի մակերեսներին վերքերի և խոցերի առաջացում
👉 Երակային հիվանդություններին բնորոշ է՝
✔Վերջույթներին լայնացած երակների առկայություն
✔ Օրվա երկրորդ կեսին հոգնածության, ծանրության զգացողություն ոտքերում
✔ Օրվա երկրորդ կեսին սրունքների ստորին հատվածների այտուցներ
✔Լայնացած երակների հատվածներում քոր, ստորին հատվածներում մաշկի մգեցում և հնարավոր է՝ խոսցերի առաջացում
Զարկերակների և երակների ախտահարման հստակ ախտորոշումը դրվում է դուպլեքս հետազոտության շնորհիվ՝ համադրելով կլինիկական և զննման արդյունքների հետ:
——————————————
📞+37477297202, +37499297202
06/10/2022
❓❓❓ Հաճախ հանդիպող հարցերից
Հնարավո՞ր է արդյոք անցնել առցանց խորհրդատվություն:
👉 Առցանց խորհրդատվությունը կարող է միայն առաջնակի գանգատների հավաքագրման մեթոդ հանդիսանալ և ուղղություն տալ, թե այլ ինչ հետազոտություններ են անհրաժեշտ: Անպայման անհրաժեշտ է պացիենտի հետ անմիջական շփումը, որպեսզի ախտորոշումը ճշգրիտ լինի:
—————————————————————————
📞+37477297202, +37499297202
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Arami 54
Yerevan
0002