AMC Women Health
Էսթետիկ գինեկոլոգիա և կանանց կոնսուլտացիա
12/05/2026
Կանոնավոր ցիկլի կարևորությունը 🌸
Դաշտանային ցիկլը կնոջ առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է։ Այն արտացոլում է հորմոնալ հավասարակշռությունը և օրգանիզմի ընդհանուր վիճակը։
🔸 Ի՞նչն է համարվում նորմա
• Ցիկլի տևողությունը՝ 21–35 օր
• Կանոնավոր կրկնվող շրջաններ
• 3–7 օր տևող դաշտան
• Չափավոր ցավեր, որոնք չեն խանգարում առօրյային
🔸 Ե՞րբ է պետք դիմել բժշկի
• Ցիկլը հաճախ խախտվում է կամ բացակայում
• Դաշտանը չափազանց առատ է կամ շատ սակավ
• Ուժեղ ցավեր, որոնք խանգարում են բնականոն կյանքին
• Արտասովոր արտադրություն կամ արյունահոսություն ցիկլերի միջև
🔸 Ինչ խնդիրներ կարող են թաքնված լինել
Կանոնավորության խախտումները կարող են կապված լինել՝
• Հորմոնալ անհավասարակշռության
• Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի (PCOS)
• Վահանաձև գեղձի խնդիրների
• Սթրեսի կամ կտրուկ քաշի փոփոխությունների հետ
Ձեր ցիկլը ձեր առողջության «լուռ լեզուն» է 💙
Լսեք այն և ժամանակին արձագանքեք։
06/05/2026
Կանանց առողջությունը սկսվում է կանխարգելումից 💗
Արգանդի պարանոցի քաղցկեղը այն հիվանդություններից է, որը հնարավոր է հայտնաբերել վաղ փուլում՝ պարզ և արագ հետազոտության շնորհիվ։
🩺 Ի՞նչու է կարևոր սկրինինգը
* օգնում է հայտնաբերել փոփոխությունները վաղ փուլում
* մեծացնում է լիարժեք բուժման հավանականությունը
* ապահովում է հոգեկան հանգստություն
📍 Աստղիկ բժշկական կենտրոնում կարող եք անցնել արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգ՝ վստահելով ձեր առողջությունը մասնագետներին։
💬 Մի հետաձգեք ձեր առողջությունը՝ գրանցվեք այսօր։
07/04/2026
💐 Սիրով շնորհավորում ենք 💐 Ձեր նրբությունն ու ուժը միասին ստեղծում են հրաշք ✨
Թող այդ հրաշքը միշտ ուղեկցի ձեզ։
01/04/2026
Կնոջ առողջությունը սկսվում է ամենօրյա փոքր ընտրություններից 💫
Մենք հաճախ մտածում ենք, որ առողջ լինելը մեծ փոփոխությունների արդյունք է, բայց իրականում ամեն ինչ սկսվում է առօրյա սովորություններից👇
✨ Քնի որակը
Անբավարար կամ անկանոն քունը կարող է ազդել հորմոնալ հավասարակշռության, տրամադրության և նույնիսկ մաշկի վիճակի վրա։
🥗 Սննդակարգը
Անառողջ սնունդը կամ անհավասարակշիռ դիետան կարող են հանգեցնել էներգիայի պակասի, մարսողական խնդիրների և իմունիտետի թուլացման։
🚶♀️ Ֆիզիկական ակտիվությունը
Նստակյաց կյանքը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, իսկ նույնիսկ փոքր շարժունությունը կարող է զգալիորեն բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը։
💧 Ջրի օգտագործումը
Օրգանիզմի ջրազրկումը ազդում է թե՛ մաշկի, թե՛ ներքին օրգանների աշխատանքի վրա։
😌 Սթրեսի կառավարումը
Մշտական սթրեսը կարող է ազդել հորմոնների, սրտանոթային համակարգի և հոգեկան առողջության վրա։
📌 Հիշեք՝ առողջությունը մեկ օրվա որոշում չէ, այլ ամենօրյա սովորությունների արդյունք։
Փոքր փոփոխությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ ձեր կյանքի որակի վրա 💚
27/03/2026
Կնոջ առողջության պահպանման կարևոր հիմքը պարբերական ստուգումներն են։ Անկախ տարիքից՝ խորհուրդ է տրվում կատարել հետևյալ հետազոտությունները․
✔️ Գինեկոլոգիական զննում (տարեկան առնվազն 1 անգամ)
✔️ ՊԱՊ թեստ (արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար)
✔️ Կրծքագեղձերի հետազոտություն (ՈւՁՀ կամ մամոգրաֆիա՝ ըստ տարիքի)
✔️ Արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն
✔️ Հորմոնալ հետազոտություններ (անհրաժեշտության դեպքում)
✔️ Վահանաձև գեղձի ստուգում
✔️ Սեռավարակների թեստեր
📌 Ժամանակին կատարված հետազոտությունները կարող են կանխել լուրջ խնդիրները և ապահովել Ձեր առողջ ու լիարժեք կյանքը։
💛 Հոգ տարեք Ձեր առողջության մասին այսօր:
10/03/2026
Առողջության ճանապարհը սկսվում է հոգատարությունից 💗
AMC Women Health-ում Ձեզ սպասում են փորձառու մասնագետներ և ջերմ մթնոլորտ։
Վստահեք Ձեր առողջությունը մասնագետներին և զգացեք իրական հոգատարությունը։
04/03/2026
Կանանց առողջությունը հետաձգելու հարց չէ 💗
Տարեկան կանխարգելիչ այցը գինեկոլոգի մոտ կարող է
ժամանակին բացահայտել և կանխել բազմաթիվ խնդիրներ 👩⚕️
Շատ գինեկոլոգիական խնդիրներ սկզբնական փուլում
ախտանշաններ չեն տալիս,
իսկ վաղ հայտնաբերումն է ապահովում արդյունավետ և թեթև բուժում 🩺
Տարեկան ստուգումը օգնում է՝
* վերահսկել վերարտադրողական առողջությունը
* ժամանակին հայտնաբերել բորբոքային և հորմոնալ խանգարումները
* կանխել բարդությունները
* պահպանել ինքնավստահությունն ու կյանքի որակը ✨
Հոգ տարեք ձեր մասին ոչ թե այն ժամանակ,
երբ խնդիրն արդեն անհանգստացնում է,
այլ՝ մինչ այդ 💕
14/01/2026
26/09/2025
✅ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ «Մայրության դպրոցների» վերաբերյալ թեմատիկ քննարկում և կիրառական որոշ նյութերի բաշխում «Actions Sante Femmes» կազմակերպության նախագահ պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպի կողմից
🔹 Քննարկմանը մասնակցեց նաև Աստղիկ ԲԿ-ի «Մայրության դպրոց» -ի պատասխանատու Լուսինե Կիրակոսյանը
30/01/2025
❤️ Ադրիանան, Անահիտը և Մարկը ևս ծնվել են Աստղիկ բկ-ում
👩🏼⚕️ Բժիշկ` Նունե Գասպարյան
💫 Մենք շատ ենք սիրում և սպասում մեր բոլոր փոքրիկներին
24/01/2025
❤️ Նկարում Արամն է, նա ծնվել է Աստղիկ բկ-ում 2021 թ.-ի նոյեմբերի 6-ին
👩🏼⚕️Մանկաբարձ-գինեկոլոգ՝ Կարինե Գրիգորյան
✅ Արամը ծնվել է 2950 գրամ քաշով և 50 սմ բոյով առավոտյան ժամը 06:30-ին
💫 Մենք շատ ենք սիրում և սպասում մեր բոլոր փոքրիկներին
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Daniel Vazruzhan28/1
Yerevan