Vinida Oils

Vinida Oils

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vinida Oils, Health/Beauty, Yerevan.

19/08/2026

Բազմիցս ասել եմ, որ այստեղ կիսվում եմ ոչ միայն իմ սեփական փորձով, այլև մեր հաճախորդների պատմություններով։ Բայց, անկեղծ ասած, մի բան է լսել իմ շուրթերից, և բոլորովին այլ բան՝ լսել հենց այն մարդուց, ով սեփական փորձով է անցել այդ ճանապարհը։ ❤️

Մեր սիրելի հաճախորդ Նունեն նույնպես յուղերի ներքին ընդունումից հետո իր արդյունքներն ու հաջողություններն ունի, և այսօր կիսվում է դրանցով ձեզ հետ։ 🫠

Ու ևս մեկ կարևոր հիշեցում․ «կենդանի» ճարպերն ինքնին չեն «գիրացնում»։ Ընդհակառակը՝ դրանք սննդակարգի կարևոր բաղադրիչ են և մասնակցում են բազմաթիվ կենսաքիմիական գործընթացների։

Մեր օրգանիզմին պետք է ոչ թե վախենալ ճարպերից, այլ հասկանալ՝ որ ճարպն ենք ընտրում, ինչ քանակությամբ և ինչպես ենք օգտագործում։ 🌿

11/08/2026

Մաշկը նույնպես արժանի է լավագույնին, այդ թվում, որպեսզի վայելի որակյալ յուղեր🌿

Իսկ երբ այն բնական է, սառը մզված և քո ընտրածը, մերսման ռիտուալը դառնում է մի փոքր ավելի հաճելի։
Ես վաղուց եմ մերսման համար ընտրում Վինիդայի յուղերը 🤍

Փոքրիկ պահեր, որոնք մեծ նշանակություն ունեն։

30/07/2026

Վերջապես պատրաստ է մեր երկար սպասված ուղեցույցը՝ սառը մզման յուղերի և յուղազերծված սերմերի մասին 🌿
Ուղեցույցը բաժանել ենք 3 հիմնական թեմայի՝

▫️ Ընդհանուր տեղեկատվություն սառը մզման յուղերի մասին՝ ինչ են դրանք, ինչպես են ստացվում և ինչով են առանձնանում։

▫️ Վինիդայի կողմից արտադրվող սառը մզման յուղեր՝ յուրաքանչյուր յուղի առանձնահատկությունները, բաղադրությունը և կիրառման հնարավորությունները։

▫️ Յուղազերծված սերմեր՝ ինչ են դրանք, ինչպես են ստացվում և ինչպես կարելի է օգտագործել։
Այս ուղեցույցը ստեղծել ենք, որպեսզի մեկ տեղում հավաքենք յուղերի և յուղազերծված սերմերի մասին կարևոր ու օգտակար տեղեկատվությունը և օգնենք ձեզ ավելի գիտակցված ընտրություն կատարել։ 🤍

Շուտով մյուս մասերը ևս հասանելի կլինի 😊

29/07/2026
24/07/2026

Կտավատի այս շիլան կարող է դառնալ քո սիրելի պարզ ու օգտակար նախաճաշերից մեկը 🌿

Յուղազերծված կտավատի սերմը խառնեցի 50–60°C ջրի հետ, ավելացրեցի մի փոքր մեղր, կանեփի յուղ և մեկ ճաշի գդալ աղացած յուղազերծված կաթնափուշի սերմեր։

Ստացվում է սննդարար ու բուսական մանրաթելերով հարուստ շիլա, որը կարող է լավ լրացում լինել ամենօրյա սննդակարգում։

🌱 Կտավատի սերմը հարուստ է բուսական բջջանյութով և բուսական սպիտակուցով։ Բջջանյութը կարևոր է աղեստամոքսային համակարգի բնականոն աշխատանքի և աղիքների առողջության համար։

🌸 Կտավատի սերմը հաճախ ընդգրկվում է նաև կանանց առողջությանը միտված սննդակարգերում՝ շնորհիվ իր լիգնանների և սննդարար բաղադրության։

💧 Իսկ կարևոր է հիշել՝ աղացած կտավատի սերմը ցանկալի է օգտագործել բավարար հեղուկի հետ։ Քանի որ այն հարուստ է բջջանյութով և կլանում է ջուր, ջրի հետ օգտագործելը նպաստում է բջջանյութի նորմալ յուրացմանն ու աղիքների բնականոն աշխատանքին։

Պարզ, բնական և սննդարար տարբերակ՝ օրը լավ սկսելու համար 🤍

#կտավատ #կտավատիսերմ #բջջանյութ #կանանցառողջություն #աղիքներ առողջսնունդ բնականսնունդ VinidaOils

03/05/2026

Մեկ յուղով՝ 2 բաղադրատոմս

Կանեփի յուղը քամեցի ես՝
Դեմքի սկրաբ-դիմակը պատրաստեց Արփին՝
Աղցան և նախուտեստը Անուշը՝

Կանեփի յուղն անվանել եմ հրաշագործ՝ նվազեցնում է մազաթափությունը, մաշկային ակնեն և փափկեցնում է մաշկը:

14/04/2026

Երեխաների ոտնաթաթի մերսումը միայն հաճելի գործընթաց չէ 👣

Այն ունի մի քանի կարևոր ազդեցություն՝

✔️ Ռեֆլեքսոլոգիա
Ոտնաթաթը մարմնի «քարտեզն» է․ յուրաքանչյուր հատված կապված է ներքին օրգանների հետ։ Մերսումը օգնում է ակտիվացնել այդ կետերը։

✔️ Նյարդաբանական ազդեցություն
Ոտնաթաթում կենտրոնացած են բազմաթիվ նյարդային վերջավորություններ։ Մերսումը հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում է ավելի լավ քնել, նվազեցնում գրգռվածությունը։

✔️ Արյան շրջանառություն
Մերսումը խթանում է արյան հոսքը, ինչը կարևոր է աճող օրգանիզմի համար։

✔️ Մաշկի խնամք + բնական աջակցություն
Բնական յուղերը սնուցում են մաշկը և ուժեղացնում մերսման ազդեցությունը։

Սա պարզ գործողություն է, բայց կարող է դառնալ ամենօրյա առողջ սովորություն 🤍

#երեխա #ռեֆլեքսոլոգիա #ոտքերիմերսում #բնականխնամք

09/04/2026

Եթե ես չօգտագործեի իմ յուղերը, դու կվստահեի՞ր ինձ 🤔

Այսօր՝ մի քիչ ավելի անձնական 💛

Ես իսկապես օգտագործում եմ այն, ինչ առաջարկում եմ։
Եվ այս տեսահոլովակը դրա փոքր ապացույցն է🙂

Դիտիր և անկեղծացիր. գուցե կար պատասխան, որ դու չէիր սպասում լսել 👀

Մաս 2-ը գա՞ ❤️

24/03/2026

Շատերը տեսնում են միայն պատրաստի շիշը։Բայց գրեթե ոչ ոք չի տեսնում, թե որտեղից է սկսվում այդ ճանապարհը։

Մենք գնում ենք մարզեր՝ գտնելու վստահելի մարդկանց,ընտրելու լավագույն կորիզները՝ դեղձի, ծիրանի, սև սալորի, նշի…Յուրաքանչյուր հանդիպում՝ նախապես պլանավորված,յուրաքանչյուր այց՝ վստահության վրա կառուցված։

Հետո սկսվում է ամենաերկար մասը…կորիզների տեղափոխումը,դրանց ջարդումը հատուկ սարքով՝որ ամեն ինչ լինի մեր վերահսկողության տակ։

Ջարդված կեղևից առանձնացնելը,մաքրելը,յուրաքանչյուր հատիկը պատրաստելը քամելու համար…

Սա արագ պրոցես չէ։Սա հեշտ ճանապարհ չէ։

Բայց հենց այս ճանապարհն է տալիս այն վստահությունը,որ յուրաքանչյուր շշում կա մաքրություն,բնական ուժ ու մեծ էներգիա։

Մենք չենք շտապում։Մենք անում ենք ճիշտ։ 🌿

#բնական խնամք

15/03/2026

Ես շատ հազվադեպ եմ կիսվում ընտանեկան պահերով…
բայց այսօր չդիմացա։

Լսում էի, թե ինչպես էին երեխաները քննարկում՝
ինչ սերմ ավելացնել հունական յոգուրտին, բարբարիս ցանկանում են, թե ոչ։

Սա փոքրիկ քայլ է դեպի այն սերունդը, որը գիտի՝ ինչ է դնում իր ափսեի մեջ։

Իսկ մեր գործը՝
ուղղակի տալ մաքուր, իրական և որակյալ բաղադրիչներ։ 🤍

Գիտակից սնունդը սկսվում է ընտանիքից։
Փոքր ընտրություններից։
Մի գդալ սերմից...

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan