Agro/Eco/Arm

Agro/Eco/Arm

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Agro/Eco/Arm, Health/Beauty, Yerevan.

Photos from Agro/Eco/Arm's post 06/05/2026

🌿 Սեմինարներ՝ քաղաքային կանաչապատման և անտառների վերականգնման թեմաներով 🌳

2026 թվականի ապրիլի 27-30-ը ՄԱԿ ՇՄԾ/ ԳԷՀ «Հայաստանում հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի շրջանակում անցկացվեցին կարևոր սեմինարներ՝ նվիրված քաղաքային կանաչապատմանը և անտառների վերականգնմանը։
Սեմինարները տեղի ունեցան Լոռու մարզի Վանաձոր համայնքի Ագրարային համալսարանում և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։ Մասնակցում էին համայնքների ներկայացուցիչներ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ։
Քաղաքային կանաչապատման թեմայով սեմինարը վարեց Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Անտառների վերականգնման թեմայով սեմինարները անցկացրեցին Վանաձորի Ագրարային համալսարանի դասախոսներ Արմեն Բալայանը, Վեներա Էվինյանը և Երևանի բուսաբանական այգու փոխտնօրեն Արթուր Պետրոսյանը։
Սեմինարների ընթացքում՝
🔹 Ներկայացվեցին քաղաքային կանաչապատման հիմնական սկզբունքները
🔹 Քննարկվեցին ծառերի ճիշտ տնկման, էտման և խնամքի մեթոդները
🔹 Վերլուծվեցին առկա սխալներն ու բացերը
🔹 Իրականացվեց բակային գործնական քննարկում
🔹 Ներկայացվեց անտառների վերականգնման օրենսդրական դաշտը և արդյունավետ մոտեցումները։

Երկու համայնքների ներկայացուցիչների միջև ծավալվեց ակտիվ և կառուցողական քննարկում, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը։

🌱 Սեմինարներն ամփոփեցին քաղաքային կանաչ տարածքների պահպանման, բարելավման և անտառների կայուն վերականգնման անհրաժեշտությունը՝ որպես շրջակա միջավայրի և համայնքների զարգացման կարևոր հիմք։

#Կանաչապատում #ԱնտառներիՎերականգնում #Բնապահպանություն #Հայաստան

Photos from Agro/Eco/Arm's post 20/04/2026

🗓️ 2026 թ. ապրիլի 13–16-ը

📍 Լոռու մարզում կայացավ վերապատրաստման դասընթաց՝ նվիրված «DATAR» կենսաբազմազանության և դիմակայունության գնահատման գործիքին։

🌱 Դասընթացն անցկացվեց
ՄԱԿ ՇՄԾ/ԳԷՀ «Հայաստանում հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի շրջանակում։

👥 Վերապատրաստմանը մասնակցեցին ներկայացուցիչներ՝
▪️ Ծրագրի թիմից
▪️ WWF-Armenia-ից
▪️ Երևանի բուսաբանական այգուց
▪️ Վանաձորի ագրարային համալսարանից
▪️ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից

🎓 Դասընթացը վարեցին
▪️ Ռաֆֆաելլա հիմնադրամի հիմնադիր Դևրա Ջարվիսը
▪️ փորձագետներ Ագնեսա Ֆոնտենեուն և Էլիզաբեթա Ռոզետին

📚 4-օրյա ինտենսիվ ուսուցման ընթացքում մասնակիցները՝
🔹 ծանոթացան DATAR գործիքի կառուցվածքին և հիմնական մոդուլներին
🔹 ձեռք բերեցին դաշտային տվյալների հավաքագրման և վերլուծության հմտություններ
🔹 ուսումնասիրեցին ագրոկենսաբազմազանության պահպանման և կիրառման հնարավորությունները
🔹 գնահատեցին տեղական տեսակների ֆունկցիոնալ հատկանիշներն ու կլիմայական հարմարվողականությունը։

💬 Մասնակիցները ցուցաբերեցին բարձր ներգրավվածություն և հետաքրքրություն՝ ակտիվորեն մասնակցելով քննարկումներին և գործնական աշխատանքներին։

🌍 DATAR գործիքը հնարավորություն է տալիս առավել խորքային գնահատել կենսաբազմազանությունը՝ ներառելով նաև ենթատեսակային մակարդակը, ինչպես նաև աջակցում է հիմնավորված որոշումների կայացմանը։

📜 Վերապատրաստման ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Photos from Agro/Eco/Arm's post 19/03/2026

ՄԱԿ ՇՄԾ/ԳԷՀ ծրագրի շրջանակներում իրականացված հանդիպումների վերաբերյալ
(2026 թ. մարտի 16–18)
Ծրագրի անվանում
«Հայաստանում հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով»
📍 Այցի նպատակը
Տավուշի և Լոռու մարզերում տեղական գործընկերների հետ համագործակցության զարգացում, համայնքային նախաձեռնությունների քննարկում և ագրոկենսաբազմազանության պահպանման ու կիրառման ուղղությամբ քայլերի հստակեցում։
👥 Մասնակիցներ
Ծրագրի թիմ՝
• Արմեն Դանիելյան – ծրագրի համակարգող
• Իվան Գաբրիելյան – ագրոկենսաբազմազանության փորձագետ
• Լիլիթ Մովսիսյան – ծրագրի օգնական
• Էդգար Առաքելյան – ծրագրի բաղադրիչի ղեկավար
Գործընկերներ և շահառուներ՝
• Վարդան Ոսկանյան – Չինարի համայնքի ներկայացուցիչ
• Պավել Պետրոսյան – Չինարի համայնքի ներկայացուցիչ
• Մերի Գրիգորյան – Վանաձորի ագրարային համալսարանի տնօրեն
• Հեղինե Իսպիրյան – Վանաձորի ագրարային համալսարանի դասախոս
• Արման Կանդարյան – Բնության համաշխարհային հիմնադրամ–WWF-Armenia
• Մարգարիտա Մանվելյան – Բնության համաշխարհային հիմնադրամ–WWF-Armenia
• Դեվրա Ջարվիզ – միջազգային փորձագետ
• Ագնես Ֆոնտենո – բազմազանության գնահատման համակարգող
• Ելիզաբեթ Ռոզիի – Ռաֆֆաելլա հիմնադրամի գիտական աշխատող
📌 Հիմնական հանդիպումներ և արդյունքներ
1. Տավուշի մարզ, Չինարի համայնք
Քննարկումներ իրականացվեցին համայնքի ներկայացուցիչների հետ։
Արդյունք՝
• Ձեռք բերվեց պայմանավորվածություն համայնքում քաղաքային այգու հիմնման վերաբերյալ
• Չինարի համայնքում իրականացվեց այց՝ քաղաքային այգու ձևավորման գործընթացին ծանոթանալու նպատակով
• Կարևորվեց տեղական կենսաբազմազանության ներառումը այգու նախագծման մեջ
2. Լոռու մարզ, Վանաձոր
Հանդիպում Վանաձորի ագրարային համալսարանի ղեկավարության հետ։
Արդյունք՝
• Կնքվեց համագործակցության հուշագիր ծրագրի և համալսարանի միջև
• Սահմանվեց հետագա համատեղ գործունեության ուղղությունները (կրթություն, հետազոտություն, կարողությունների զարգացում)
3. Առցանց հանդիպում (միջազգային և տեղական գործընկերներ)
Քննարկումն իրականացվեց DATAR գործիքի շրջանակներում։
Արդյունք՝
• Ներկայացվեց ագրոկենսաբազմազանության գնահատման մեթոդաբանությունը
• Քննարկվեցին գործիքի կիրառման հնարավորությունները Հայաստանում
• Նախանշվեցին հետագա քայլերը տվյալների հավաքագրման և վերլուծության ուղղությամբ։

03/03/2026
Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Yerevan