Implantolog Avet Vardanyan

Implantolog Avet Vardanyan

Share

ԱՏԱՄՆԱՅԻՆ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ

Photos from Implantolog Avet Vardanyan's post 10/06/2026

Շատ կարևոր խորհուրդներ, ուղարկիր ընկերոջդ, որպեսզի նա էլ իմանա

14/05/2026

Ճնշում թե՞ ցավ

Իրականում ատամանային իմպլանտացիան անցավ է, սակայն երբեմն բուժառուների մոտ իմպլանտի տեղադրման ժամանակ առաջանում է ճնշման զգացուղություն, որը բուժառուներին ստիպում է լարվել և վախենալ, որ հիմա կցավի։

Այդպես չէ, ճնշման զգացողությունը բնական է և չի վերածվում ցավի։
Երբ ուզում եմ հասկանամ ցավում է իրականում թե ճնշման զգացողությունն է ուղղակի, որտեղ անզգայացված չէ թույլ հպվում եմ գործիքով և խնդրում եմ բուժառուին ինքը համեմատի զգացողությունները եթե նշում է, որ ցավ է ընդամնեը անզգայացնողը նորից եմ ներարկում և խնդիրը լուծվում է, եթե զգացողությունն է ապա բուժառուն անհամեմատ ավելի հանգիստ է լինում, վստահ է լինում, որ ցավ չէ։

Ինչպես կռահեցիք, անգամ ատամնային իմպլանտի տեղադրման ժամանակ միասին պետք է համագործակցենք, որպեսզի աշխատանը ընթանա սահուն։

Հարցերի դեպքում կարող եք գրել կամ զանգել +37495930808

11/02/2026

Ատամնային իմպլանտներ՝ անվտանգ, անցավ և կանխատեսելի արդյունքով։

Դիմեք եթե՝
▪️ բացակայում է մեկ կամ մի քանի ատամ
▪️ շարժական պրոթեզից հոգնել եք
▪️ ուզում եք գեղեցիկ ժպիտ և լիարժեք ծամել

Իմպլանտացիան վերականգնում է ատամը այնպես, որ այն գործում է ինչպես բնական ատամը։

Ես կապահովեմ

✔️ Ժամանակակից մոտեցումներ
✔️ Ճշգրիտ պլանավորում
✔️ Անհատական լուծումներ յուրաքանչյուր պացիենտի համար։

Մի հարմարվեք բացակայող ատամին։ Վերականգնեք ֆունկցիան և վստահությունը։
📞 Գրանցում՝ 095930808

24/01/2026

🦷ԱՏԱՄՆԱՅԻՆ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ
🏢ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ
🔖ՍԿՍԱԾ 100,000 ԴՐԱՄ ՄԵԿ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՄԱՐՄ

📞ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ +37495930808

29/03/2024

❓️Ի՞նչ է օսեոինտեգրացիան և ինչո՞վ է կարևոր իմպլանտացիայի գործընթացը

📖Օսեոինտեգրացիան առաջին անգամ նկարագրվել է պրոֆեսոր Պեր-Ինգվար Բրանեմարկի կողմից 1950-ականներին ոսկրերի բուժման և վերականգնման վերաբերյալ իր հետազոտության ընթացքում: Նա նկատեց, որ ոսկրային հյուսվածքի մեջ տեղադրված տիտանի իմպլանտները ցուցադրում են կենսահամատեղելիության բարձր աստիճան, ինչը հանգեցնում է իմպլանտի մակերեսի և շրջակա ոսկրերի միջև կայուն մակերեսի ձևավորմանը:

↗️Օսսեոինտեգրման գործընթացը սկսվում է իմպլանտի տեղադրումից անմիջապես հետո և ներառում է մի քանի փուլ: Սկզբում կարճ բորբոքային փուլ, որը բնութագրվում է իմունային բջիջների ավելացմամբ և իմպլանտի շուրջ ֆիբրինային հյուսվածքի ձևավորմամբ: Դրան հաջորդում է օստեոգեն բջիջների միգրացիան դեպի իմպլանտի մակերես։

⏱️Ժամանակի ընթացքում նոր ձևավորված ոսկրային կաղապարը տարածվում է իմպլանտի մակերեսի վրա՝ ստեղծելով ամուր կապ իմպլանտի և շրջակա ոսկրային հյուսվածքի միջև: Ոսկրերի վերափոխման այս գործընթացը շարունակվում է մի քանի ամիս, որի ընթացքում իմպլանտը աստիճանաբար ինտեգրվում է շրջապատող ոսկորին՝ ի վերջո հասնելով բիոմեխանիկական կայունության:

Հարցերի դեպքում զանգահարեք. +37495930808

22/02/2024

Սինուսլիֆտինգը վերին ծնոտային ծոցի հատակի լորձաթաղանքի բարձրացումն է։

Այն իրականացվում է այն ժամանակ, երբ վերին ծնոտային ծոցի պրոեկցիայով ատամների հատվածում ոսկրային ծավալը բավարար չէ կայուն ֆիքսացիա ստանալու համար։

Դրա համար բացվում է փոքր ոսկրային պատուհան, որտեղից լորձաթաղանթը շերտազատվում է, և´ լորձաթաղանթի, և´ նոր շերտազատված տարածության միջև լցում է ոսկրանյութ։

Սա հնարավոր է կատարել իմպլանտացիայի հետ միասին, սակայն դեպքեր են լինում, երբ ոսկրը այնքան բարակած է լինում, որ բուժումը բաժանվում է երկու փուլի` սոինուսլիֆտինգ և 6 ամիս անց միայն իմպլանտացիա։

Հարցերի դեպքում կարող եք զանգել +37495930808 համարին։

31/01/2024

Եկեք հասկանանք իմպլանտացիան թանկ բուժական միջամտություն է, թե՞ ոչ:

Ենթադրենք կորցրել եք մեկ ատամ և որոշել եք տեղը լրացնել կամրջաձև պրոթեզով օրինակ՝ 3 միավոր։ Մետաղ-կերմիկական պսակների մեկ միավորի գինը մոտ 35,000 դրամ է, հետևաբար 3 միավորը կլինի 105,000 դրամ։
Այո համաձայն եմ` բավականին մատչելի է, սակայն դրա դիմաց ձեր կողքի երկու առողջ ատամները տաշվելու են, դեպքեր են լինում, երբ կողքի ատամներն առողջ չեն լինում և նրանց նույնպես բուժում է հարկավոր։ Այսինքն՝ մոտավորապե 130,000 դրամ՝ մեկ ատամի բացակայությունը լրացնելու համար։

➕ Տվյալ մեթոդի առավելություն. մի քանի բուժայցով հնարավոր է իրականացնել բացակա ատամի լրացում:
➖ Թերություն. տաշվում են կողքի ատամները, լրացված ատամի ծամողական ուժը բաշխվում է հարևան ատամների վրա։

Իսկ հիմա եկեք հաշվենք, թե որքան կարժենա իմպլանտացիայով բուժումը:
Մենք գիտենք, որ կան տարբեր արժողությամբ իմպլանտներ, օրինակ վերցնենք 120․000 դրամ արժողությամբ իմպլանտ, որը տեղադրվում է շատ արագ` հաշված րոպեների ընթացքում։

➕ Առավելություն․ կողքի առողջ ատամները չեն տաշվում, ծամողական ուժը բաշխվում է միայն իմպլանտի վրա, բնական ատամի նման (մեկ ատամի ծամողական ուժը բաշխվում է տվյալ ատամի արմատներով)։ Ֆինանսական առումով սկբում վճարում եք իմպլանտի համար, այնուհետև մի քանի ամիս անց պսակի համար ու սա ձեր վրա ֆինանասական ծանրաբեռնվածություն չի ստեղծում։

➖ Հարաբերական թերություն. ժամկետը, ելնելով դեպքից ժամկետը կարող է տատանվել 4-6 ամիս:
Պետք է սպասել, որպեսզի իմպլանտին ոսկրերը ընդգրկեն։ Սակայն սա էլ ունի լուծում` էսթետիկ տեսքի համար հնարավոր է իրականացնել ժամանակավոր պսակի տեղադրում։

Հիմա հերթը ձերն է, որպեսզի ընտրեք, թե որ տարբերակն եք նախընտրում:

Հարցերի դեպքում կարող եք զանգել 📞 +37495930808

24/01/2024

Ի՞նչ անել իմպլանտացիայից հետո

1․ Հետևել բժշկի ցուցումներին
2․ Ինքնաբուժությամբ չզբաղվել
3․ Կապվել բժշկի հետ անգամ փոքր մանրուքի դեպքում, որը ձեզ մոտ անհանգստություն կամ հարց է առաջացնում
4․ Չլսել այլոց խորհուրդները. ցանկացած դեպք յուրահատուկ է

Հարցերի դեպքում կարող եք զանգել📞 +37495930808

23/01/2024

Ե՞րբ է պետք դիմել իմպլանտացիայի համար

1․ Երբ կորցրել եք ատամ, ցանկալի է միանգամից փոխարինել իմպլանտով։ Դատարկ մնացած հատվածը կարող է բերել տվյալ, հետագայում նաև ամբողջ ատամնաշարի դեֆորմացիայի, որն էլ իր հերթին բերում է քունք-ստործնոտային հոդի գերծանրաբեռնման։

2․ Իմպլանտացիայի համար կարելի է ասել չկա տարիքայի սահմանափակում, 14 տարեկանում անգամ կարելի է կատարել իմպլանտացիա։

3․ Հարաբերական հակացացումների (գրիպ, բորբոքային հիվանդություններ, կամ այլ խնդիր, որը հանարվոր է բուժել կամ բերել կոմպեսացիայի փուլ) վերացումից հետ կարող եք դիմել իմպլանտացիայի համար։

Հարցերի դեպքում կարող եք զանգել 📞 +37495930808

17/01/2024

Խոսենք իմպլանտոլոգիայի մեջ ամենահաճախ հնչող հարցերից՝ իմպլանտների ծառայության ժամկետներից։
Դժվար է հստակ նշել, թե այս կամ այն իմպլանտը կծառայի 1 տարի, 30 կամ ավել տարի, շատ բան կախված է՝

1․ Ձեր օրգանիզմից։ Իմպլանտի երկարակեցության վրա կարող են ազդել ուղեկցող հիվանդությունները, իմպլանտացիայից հետո առաջացող հիվանդությունները, որոնք ազդում են ոսկրային ամրության վրա։

2․ Հիգենայի ցածր որակ կամ բացակայություն։ Իմպլանտների վրա տեղադրված պսակները պետք է խնամել՝ ինչպես սեփական ատամները, այլապես հնարավոր է մանրեների համար կուտակման և հետագա տարածման աղբյուր ձևավորվի, որն էլ իր հերթին բերի իմպլանտների շուրջ բոբոքային վիճակի, ինչի արդյունքում կկորցնեք իմպլանտը։

Եթե ունեք հարցեր կարող եք զանգահարել +374 95 39 08 08

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan