Cosmetology & Beauty room by Irina Babayan
Tel. Number- 077 19 13 30
❤️ Գժվում եմ երեխաների ականջի դակման պրոցեդուրայի համար։
Փոքրիկ հաճախորդուհիներիս անկեղծ ուրախությունն ու ոգևորությունը այն զգացողություններից է, որը երբեք չի հոգնեցնում։ Նրանց ժպիտները լավագույն շնորհակալությունն են իմ աշխատանքի համար։ ✨👧💎
✨ Երբ աշխարհը լռում է, քո խնամքի պահերն են դառնում ամենագեղեցիկ «աղմուկը»։
«Ուժեղ կինը» միշտ չէ, որ այն կինն է, ով երբեք չի ընկնում։Երբեմն ուժեղ կինը նա է, ով վախենում է, հոգնում է, լաց է լինում, բայց շարունակում է քայլել։Օրերս «Ուժեղ կանայք» խորագրով սեմինարի ընթացքում ես կիսվեցի իմ ճանապարհով։Ճանապարհ, որտեղ եղել են անորոշություն, կորուստներ, վախեր, անքուն գիշերներ, չորս երեխաների խնամք, նոր մասնագիտություն ձեռք բերելու որոշում և զրոյից սեփական գործ ստեղծելու համարձակություն։Ես խոսեցի այն մասին, թե ինչպես հղիության ընթացքում կորցրեցի աշխատանքս, ինչպես ընտրեցի չհանձնվել, ինչպես դարձա կոսմետոլոգ և արդեն 13 տարի շարունակում եմ սիրել ու զարգացնել իմ մասնագիտությունը։Ես խոսեցի իմ չորս աղջիկների մասին, որոնք իմ ամենամեծ հաջողությունն են։Խոսեցի Աստծո մասին, ում վստահել եմ ամենադժվար պահերին։Խոսեցի մայրիկիս մասին, որի աջակցությունը դարձել է իմ ճանապարհի ամուր հիմքը։Եվ խոսեցի ամուսնուս մասին, ով միշտ հավատացել է ինձ, վստահել է ինձ և եղել է կողքիս նույնիսկ այն ժամանակ, երբ ես ինքս ինձ չէի հավատում։Այսօր ուզում եմ նույն միտքը փոխանցել յուրաքանչյուր կնոջ.Քո ճանապարհը պարտադիր չէ, որ հեշտ լինի։Բայց այն կարող է լինել քոնը։Եվ երբ դու ընտրում ես չհանձնվել, քայլ առ քայլ սկսում ես կառուցել այն կյանքը, որով մի օր կհպարտանաս։Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր լսեցին, զգացին և ապրեցին այս պատմությունն ինձ հետ։«Ես ընտրում եմ իմ կյանքը։ Ես ընտրում եմ իմ ուժը»։ ❤️
Իմ փոքրիկ երգչուհին❤️
Նարե Հովհաննիսյան, 8 տ.❤️
❤️
❤️
❤️
✨ Քո գեղեցկության ժամը՝ քո հանգստի ժամն է։ ✨
Մեր առօրյան հաճախ լի է շտապողականությամբ, հոգսերով և անվերջ գործերով։ Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակ հատկացնել ինքներս մեզ։
Կոսմետոլոգիական խնամքը միայն գեղեցկության մասին չէ։ Դա նաև հնարավորություն է մի փոքր դադար վերցնելու, լիցքաթափվելու և հոգ տանելու քո մասին։ 🌿
Երբ դու պառկում ես խնամքի սեղանին, այդ ժամանակը պատկանում է միայն քեզ․
🤍 հանգստանալ,
🤍 մոռանալ առօրյա հոգսերը,
🤍 վերականգնել մաշկի առողջությունն ու փայլը,
🤍 և պարզապես վայելել քո «ես»-ի հետ անցկացրած պահերը։
Հիշիր՝ գեղեցիկ և խնամված մաշկը սկսվում է այն պահից, երբ որոշում ես ժամանակ հատկացնել ինքդ քեզ։
📍 Քո գեղեցկության ժամը՝ քո ռելաքսի ժամն է։ Սիրիր քեզ և հոգ տար քո մաշկի մասին։ ✨🤍
Cosmetology YerevanBeauty MeTime
Beauty Never Takes a Day Off ✨
Sunday Morning, Making Beauty Happen 💕
📞077 19 13 30
28/05/2026
Վաղը, 19:00 ուրախ կլինեմ տեսնել իմ հարազատ մարդկանց այս մոտիվացիոն հանդիպում-քննարկմանը։❤️
«Շատերը մտածում են, որ սև կետերը կարելի է պարզապես սեղմել տանը։
Բայց իրականում սխալ մաքրումը կարող է բերել բորբոքման, հետքերի և նույնիսկ նոր ցաների առաջացման։
Կոմեդոնների պրոֆեսիոնալ մաքրումը գդալիկի միջոցով թույլ է տալիս անվտանգ և հիգիենիկ ձևով մաքրել ծակոտիները՝ առանց մաշկը ավելորդ վնասելու։
Պրոցեդուրայից առաջ մաշկը հատուկ պատրաստվում և փափկեցվում է, հետո կատարվում է խորը մաքրում, իսկ վերջում՝ հանգստացնող և հակաբորբոքային խնամք։
Արդյունքում մաշկը դառնում է ավելի մաքուր, հարթ և թարմ✨
Նախագրանցումների համար գրել Direct 📩 կամ զանգահարել՝ 📞077 19 13 30
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Address
Վաղարշյան 21
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 11:00 - 19:00 |
| Wednesday | 11:00 - 19:00 |
| Thursday | 11:00 - 19:00 |
| Friday | 11:00 - 19:00 |
| Saturday | 11:00 - 19:00 |
| Sunday | 11:00 - 19:00 |