Naira Vars
Ողջո՜ւյն, հայ հետևորդ, ես Նաիրան եմ՝ կոլորիստ-վարսահարդար։
Սիրով սպասում եմ ձեզ իմ սրահում՝ միասին ընդգծելու ձեր հիասքանչ կերպարը 🥰
«Մազերս չեմ ներկում, խնամքն ինչիս է պետք»․ ծանո՞թ միտք է խնամքի մասին 🤷♀️
Իրականում մազերը բժշկական իմաստով չեն բուժվում, բայց յուրաքանչյուր մազ ունի իր ռեսուրսը, որն ամեն օր մաշվում է երկու ձևով՝
🧪 1. Քիմիական վնասվածքներ (ներսից)
Ներկելուց կամ գունաբացելուց (հատկապես բլոնդի ժամանակ) մազի ներքին կառուցվածքը քանդվում է, ու ներսում դատարկություն է մնում։ Առանց ճիշտ խնամքի՝ մազը պարզապես փշրվում է
💨 2. Մեխանիկական վնասվածքներ (դրսից)
Նույնիսկ եթե մազերդ երբեք չես ներկել, դրանք ամեն օր ստանում են մեխանիկական հարվածներ։ Բարձին քսվելը, սանրելը, ֆենն ու արևը քայքայում են մազի արտաքին շերտը։ Դրա համար էլ երկար մազերի ծայրերը ժամանակի ընթացքում բարակում ու նոսրանում են
✨ Ճիշտ խնամքը պետք է հենց այս կորցրած ռեսուրսը լրացնելու և մաշված շերտերը արհեստականորեն լցնելու համար
🎯 Իմ առաքելությունն է՝ օգնել ձեզ հասնել կատարյալ արդյունքի։ Դրա համար ես ընտրել եմ հոլանդական Keune Care շարքը, որն աշխատում է թե՛ ներքին, և թե՛ արտաքին վնասվածքների հետ
🔍 Բայց խնամքը չի կարելի ընտրել կուրորեն։ Յուրաքանչյուր մազի համար ես միջոցներն ընտրում եմ բացառապես անհատական դիագնոստիկայից հետո, որպեսզի հասկանամ, թե կոնկրետ որ շերտն ունի լրացման կարիք
💌 Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ է պետք հենց քո մազերին։ Գրի՛ր ին�
Ներկել ես մազերդ, բայց մեկ շաբաթ հետո երանգն արդեն խամրե՞լ է 😔
Պարզ լուծում կա՝ ճիշտ ներկ, ճիշտ տեխնիկա և ճիշտ լվացում
Գույնի կայունության համար աշխատում եմ Keune Tinta Color-ով ✨
Keune-ը հոլանդական մասնագիտական բրենդ է՝ ավելի քան 100 տարվա պատմությամբ։ 2022-ին այն ստացել է թագավորական պատվավոր կարգավիճակ և այսօր կոչվում է Royal Keune Haircosmetics 👑
Tinta Color-ի Cocamide և Sea Silk protein-ների խնամող համալիրը գունավորման ընթացքն ավելի հարմարավետ է դարձնում գլխամաշկի համար, իսկ մազերը ստացվում են փափուկ և հագեցած գույնով 🤩
Մազերիդ վրա երկար ժամանակ ծանր քիմիական հոտ չի մնում, իսկ մեկ ամիս հետո դու դեռ տեսնում ես այն գեղեցիկ երանգը, որի համար եկել էիր
Tinta Color-ի բանաձևը վեգան է
Որպեսզի մեկ ամիս անց էլ մազերդ նոր ներկված տեսք ունենան, գույնից հետո կարևոր է ճիշտ խնամքը
Դրա մասին՝ հաջորդ Reels-ում 💁🏻♀️
Կարելի է իդեալական կարե կտրել ու վերջում կորցնել ամբողջ ձևը
Ու պատճառը մկրատը չէ
Դասական կարեն հստակ, խիստ ու համարձակ կտրվածք է։ Այն ավելորդ խաղեր չի սիրում։ Դրա համար գույնն էլ պետք է շարունակի նույն բնավորությունը՝ լինի միագույն, օրինակ՝ սև կամ կարմիր…
Բալայաժը կամ բլոնդը մազերին տալիս են փափկություն, շարժում ու գույնի խաղ։ Դա գեղեցիկ է, բայց արդեն ուրիշ ձևի կարեի համար
Եթե ուզում ենք ավելի փափուկ ու շարժուն արդյունք, ընտրում ենք շերտավոր կարե, խաղում երկարության հետ և հետո արդեն ավելացնում գույնի անցումները
Այսինքն՝ սկզբում ընտրում ենք կտրվածքի բնավորությունը, հետո՝ դրան համապատասխան գույնը
Իսկ դուք դասական կարեի համար ո՞ր գույնը կընտրեիք
Գրեք մեկնաբանություններում 👇🏻
11/08/2026
Որպեսզի ինձ հեշտ գտնեք, այստեղ թողնում եմ ամբողջ տեղեկությունը մեկ տեղում
📍 Հասցե՝ Արաբկիր, Մամիկոնյանց առաջին նրբանցք, շենք 1
🗺️ Քարտեզում որոնեք՝ Villa Nor Arabkir
Շատ կարևոր է հասցեն գրել հենց «Մամիկոնյանց առաջին նրբանցք», որովհետև եթե նշեք պարզապես «Մամիկոնյանց 1», կհայտնվեք լրիվ ուրիշ հասցեում
🚗 Եթե գալիս եք ձեր մեքենայով՝ կարող եք օգտվել հիմնական հասցեից կամ քարտեզում որոնել Villa Nor Arabkir
Տարածքում կա անվճար կայանատեղի
🚕 Եթե գալիս եք տաքսիով՝ ավելի հեշտ է նշել Մամիկոնյանց 60
Դա մեր մոտ գտնվող չորսհարկանի կիսակառույց շենքն է, որտեղից մտնում եք դեպի բակ
🔔 Հասնելուց հետո՝ դոմոֆոն 2
Ես կբացեմ դուռը և կդիմավորեմ ձեզ
Եթե մի փոքր շփոթվել եք, ավելի լավ է ոչ մեկից ճանապարհ չհարցնեք․ պարզապես կապվեք ինձ հետ, և ես ձեզ կուղղորդեմ
📞 +374 93 85 88 39
💬 WhatsApp
✈️ Telegram
📩 Instagram Direct
Ներսում աշխատում եմ առանձին սենյակում՝ միայն մեկ հաճախորդի հետ
Մեզ ոչ ոք չի խանգարում, իսկ եթե աշխատանքի ընթացքում պետք լինի մի փոքր սպասել, կարող եք հանգստանալ մեր կանաչ այգում 💁🏻♀️💜
Յուրաքանչյուր բնական մազ ունի պիգմենտ՝ մելանին։ Երբ ներկված գույնն աստիճանաբար լվացվում է, մազի բնական տաք երանգն ավելի տեսանելի է դառնում։
Մուգ մազերի մեջ՝ կարմիրը, միջին գույների մեջ՝ նարնջագույնը, իսկ բլոնդի մեջ՝ դեղինը։
Նույնիսկ նոր ներկված մազը արևի կամ արհեստական լույսի տակ կարող է տաք երանգ տալ։ Պարզապես մեր աչքը տարբեր լուսավորության տակ նույն գույնը տարբեր կերպ է ընկալում։
Այս երանգները հնարավոր չէ ընդմիշտ վերացնել, բայց կարելի է ավելի երկար վերահսկել․
• օգտագործել ներկած մազերի համար նախատեսված շամպուն և խնամք,
• անհրաժեշտության դեպքում՝ տոնավորող բալզամ։
Փորձիր նայել մազերիդ գույնին արևի ու ստվերի տակ․ արևի տակ այն ավելի վառ ու փայլուն է, ստվերում՝ ավելի խամրած և մուգ:
Տարբերությունը նկատեցի՞ր😍
_________________________________________________
մազերի ներկում, կանացի կտրվածք, բալայաժ, մազերի խնամք, վարսահարդար Երևան, վարսահարդար Արաբկիր, колорист Ереван
Շատերը կարծում են, որ եթե մազերը հաճախ կտրեն, դրանք ավելի արագ կաճեն։ Իրականում դա միֆ է
Մազերի աճի արագությունը կախված է գենետիկայից, առողջությունից և խնամքից, ոչ թե այն բանից, թե որքան հաճախ եք կտրում դրանք
Իսկ ինչո՞ւ ենք խորհուրդ տալիս պարբերաբար թարմացնել կտրվածքը
Որովհետև երկար մազերի ծայրերը ժամանակի ընթացքում բարակում և վնասվում են։ Երբ հեռացնում ենք միայն վնասված հատվածը, մազերը դառնում են ավելի կոկիկ, ձևը՝ ավելի արտահայտված, իսկ ամբողջ երկարությունը՝ ավելի խիտ ու խնամված տեսք ունի
Երբեմն ընդամենը մի քանի սանտիմետրն արդեն բավական է, որ ամբողջ սանրվածքը փոխվի
Կան վայրեր, որտեղ մտնում ես ու ակամայից ավելի հանգիստ ես սկսում շնչել
Իմ ստուդիան հենց այդպիսի տեղում է՝ Արաբկիրում, բայց այնպիսի կանաչ ու խաղաղ բակում, որ թվում է՝ քաղաքից դուրս ես։ Ծաղիկներ, խնամված այգի, ճոճանակ, թռչունների ձայն… Այդ մթնոլորտը կարծես ժամանակը մի փոքր դանդաղեցնում է։ Եվ ինձ համար գեղեցկությունը հենց այսպիսի զգացողությունից է սկսվում
📍 Արաբկիր, Մամիկոնյանց 1-ին նրբանցք, 1
📍 Villa Nor Arabkir
📞 +374 93 858839
վարսահարդար Արաբկիր, վարսահարդար Երևան, գեղեցկության սրահ Արաբկիր, կանանց սանրվածք, մազերի կտրվածք, մազերի ներկում, մազերի խնամք, գունավորում, մազերի ոճավորում, Villa Nor Arabkir
Շատերը կարծում են, որ շերտերը պարզապես ծավալ են տալիս
Բայց սխալ ընտրված տեխնիկան կարող է շերտերը չափազանց կարճ դարձնել, խախտել բալանսը և նույնիսկ նվազեցնել մազերի բնական խտության տպավորությունը
Յուրաքանչյուր մազի տեսակ, խտություն և գլխի ձև պահանջում է անհատական մոտեցում
Հենց դրա շնորհիվ շերտավոր կտրվածքը ստացվում է ներդաշնակ, բնական և գեղեցիկ
✨ Գրանցվեք խորհրդատվության և կտրվածքի համար։
📍 Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց 1-ին նրբանցք, շենք 1
📩 Գրեք Direct կամ զանգահարեք՝ +374 93 858 839
շերտավոր կտրվածք, մազերի կտրվածք, կանանց կտրվածք, վարսահարդար Երևան, վարսահարդար Արաբկիր, գանգուր մազերի կտրվածք, կարճ մազերի կտրվածք, երկար մազերի կտրվածք, մազերի ձևավորում, մազերի խնամք, женская стрижка Ереван, слоистая стрижка, парикмахер Ереван
Երբեմն մենք չգիտենք, որ բնությունից գանգուր մազեր ունենք — պարզապես ճիշտ խնամքն է պակասում
Ճիշտ խնամքով կարելի է ընդգծել մազերի բնական գեղեցկությունը եւ ստանալ փայլուն, կենդանի գանգուրներ
💇♀️ Գրանցվե՛ք Curl Cut-ի համար հենց հիմա
Արժեքը՝ 7000 դրամ
📩 Գրե՛ք նամակ կամ զանգահարե՛ք
+374 858 839 Նաիրա
Գեղեցիկ մազերը պատահականություն չեն, դրանք խնամքի արդյունք են 💁♀️💆♀️
Ես Ձեզ կառաջարկ եմ՝
🎨 Մազերի պրոֆեսիոնալ ներկում
✂️ Անհատական կտրվածք՝ ըստ Ձեր դեմքի ձևի
💧 Խորը խնամք և վերականգնում
Ձեր մազերը արժանի են լավագույնին ✨
Գրանցվիր հիմա 👇
📞 +374 93 858 839
📍 Երևան, Մամիկոնյանց փողոց,
1-ին նրբանցք, 1
մազերիխնամք,գեղեցկություն,սրահ,ներկում ,haircare,yerevan,կտրվածք,կարե,կասկադ,բալայաժ,Արաբկիր
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Улица Мамиконянц, 1-й переулок, 1
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |