Juju shr epilacia
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Juju shr epilacia, Health/Beauty, Papazyan 15, Yerevan.
31/10/2018
31/10/2018
Գերհզոր սառեցման համակարգի շնորհիվ ցավի առկայությունը լինում է մինիմում։
Ի՞նչ է նշանակում Shr (սուպեր մազահեռացում)IPL (ինտենսիվ լուսային իմպուլս) RF (բարձր հաճախականություն)
IPL+shr+rf մազահեռացման տեխնոլոգիան շատ ավելի էֆեկտիվ է` համեմատած մազահեռացման այլ տեսակների հետ, քանի որոչ թե ֆոտո կամ լազերային էպիլյացիա է, այլ տեխնոլոգիա է, որի աշխատանքի սկզբունքում ընկած է էլէկտրական և լուսային էներգիաների համատեղ օգտագործումը: Նման համադրությունը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ոչնչացնել մազը` դադարեցնելով դրանց հետագա աճը: Ամբողջ ընթացքից հետո մազի աճը մշակված տարածքում հասնում է նվազագույնի:
Պրոցեսը տեղի է ունենում հետևյալ կերպ. լուսային էներգիան տաքացնում է մազը և ջերմությունը փոխանցում մազի ֆոլիկուլին, իսկ էլեկտրական էներգիան ներխուժելով տաքացած հատվածը, քայքայում է մազը և մազարմատը:
Պրոցեսի ընթացքում՝ սառեցման համակարգի շնորհիվ, գրեթե չեզոքացվում է ցավի զգացողությունը:
Լույսի և էլեկտրական էներգիայի կիրառումը այս մազահեռացման ժամանակ անվնաս է մաշկի ցանկացած ֆոտոտիպի համար:Մաշկին ոչ մի հետք չի մնում (ցան, ներաճած մազեր, այրվածքներ): նույնիսկ պրոցեդուրայից հետո կնկատեք, որ մաշկը հարթացել և թարմացել է:
Այսօրվա Shr+ipl+rf տեխնոլոգիան ճանաչված է ողջ աշխարհում, որպես մազահեռացման ամենաանվտանգ և անցավ մեթոդներից մեկը։
հակացուցումները.
- Հղիություն,
- Ցիկլի շրջան,
- Ուռուցքային (քաղցկեղ) հիվանդություններ,
- Ծանր հիվանդություններ, անվերահսկելի շաքարախտ,
- Հիվանդություններ` որոնց վրա կարող են ազդել ինտենսիվ (լազերային) լույսի ալիքները,
- Արյան ճնշման բարձրացման հիվանդություններ (հիպերտոնիա),
- Իմունային համակարգի թուլացումը (ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի կամ դեղերի ազդեցությունից),
- Արյան մածուցիկության խանգարումներ,
- Ալերգիա լույսի և կամ արևի նկատմամբ,
- Վարակ, որը ի հայտ է եկել հերպեսի վիրուսով, կամ վարակ` էպիլյացիայի տարածքում մաշկի ամբողջականության խանգարումով,
- Վերջին երեք ամիսների ընթացքում դեմքի մաշկի երիտասարդացման ընթացակարգերից հետո,
- Մետաղական իմպլանտանտներ մազահեռացման հատվածում՝ անմիջապես մաշկի տակ,
- Սրտի գործունեությունը ապահոող սարքի առկայություն:
Պրոցեդուրայից 1-15 օր առաջ.
- 2 շաբաթ առաջ և հետո պետք է զերծ մնալ սոլյարի այցելելուց կամ արևայրուք ընդունելուց:
- Շատ արևահարված մաշկը 100% չի հակացուցված ընթացակարգի համար, բայց հավանական է ազդեցության ոչ լրիվ արդյունավետությունը: Բացի այդ, ցանկացած ընթացակարգերը արևահարված մաշկի վրա բարձրացնում են այրվածքների և պիգմենտային կետերի առաջացման վտանգը:
հաճախորդը այցելելուց մի քանի ժամ առաջ մազերը սափրում, կամ խորը կտրում է կտրող գործիքով, կամ դեպիլացիոն քսուքով։ Ոչ մի դեպքում չի կարելի մազերը հանել վոսկով կամ այլ միջոցներ։
-:պրոցեդուրաից հետո
10-15 օրվա ընթացքում մաշկի տակ մնացած մազերը երկարում են և թափվում, լիարժեք արդյունք կարելի է տեսնել 21 օր հետո: Ընթացքում կարող եք աճած մազերը կտրել կամ պոկել:
Ընթացակարգերի միջին քանակը4-8 ն է` 21-30 օր ընդմիջումով:
Ընդմիջումները կախված են մազարմատի հասունացումից, մազերի գույնից և մաշկի տեսակից, արևայրուքից։
Քանի որ ընթացակարգի ժամանակ ոչնչացվում են միայն այն մազերը, որոնք գտնվում են ակտիվ փուլում (այն կոչվում է անագեն և կազում է ընդհանուր քանակության մոտ 10% - ը), ապա հաջորդ ընթացակարգերը ուղղվում են մնացած 90% - ի վրա:
Պրոցեսը արդյունավետ է լինում նշված ժամկետներում, եթե չկան հորմոնային պրոբլեմներ կամ ժառանգական գործոններ: Հիշենք որ այն հատվածներում, որտեղ մազածածկույթ չպետք է լինի, անցանկալի մազածածկույթը նշանակում է առողջական որևէ խնդրի առկայություն և միայն բուն պատճառը վերացնելուց հետո կարելի է էպիլացիայի միջոցով հասնել ցանկալի արդյունքի: Նման դեպքերում, եթե կատարել եք մազահեռացում, ապա որոշ ժամանակ անց հավանականությունը մեծ է, որ մազերը կվերականգնվեն նույն կերպով: Ոչ մի դեպքում չի կարելի մազերը հանել վոսկով կամ այլ միջոցներով, մազարմատը պրոցեդուրայից առաջ պետք է տեղում լինի։ մշակվող տարածքին քսվում է հատուկ քսուք՝ որը հանդիսանում է ջրային հիմքով ցավազրկող և պաշտպանում է մաշկը այրվածքներից,
- աշխատանքի ժամանակ մաշկի վրա զգացվում են թույլ ծակոցներ:
Որոշ հատվածներում, օրինակ՝ բիկինիի հատվածում, ծակոցները ավելի զգայուն են, քան ոտքերի հատվածում։
Gnacucak
amboxj marmin-25000 dram
demq-5000 dram
dzerqer-5000 dram
tevatak-2000 dram
por-4000 dram
mejq-4000 dram
bikini-5000 dram
votqer-12000 dram
erku ev avel hatvaci depqum gorcum en zexcher.
shr+ipl+rf էպիլացիա գերմանական գերժամանակակից սարքով։ապարատը նոր է, ինչի հաշվին արդյունքը ավելի լավն է։ Պրոցեդուրան կատարվում է արագ եվ անցավ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Culinary Team
Attire
Telephone
Website
Address
Papazyan 15
Yerevan